Վրաստան, ոստիկանություն

Վրաստանի ՊԱԾ շենքում դիակ է հայտնաբերվել

95
(Թարմացված է 17:27 02.05.2020)
Քննիչները դեռ պետք է պարզեն՝ ինչն է եղել պետական անվտանգության ծառայության աշխատակցի մահվան պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակցին այսօր մահացած են գտել աշխատավայրում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան ՝ հղում անելով Imedi հեռուստաալիքին։

ՊԱԾ-ում հաստատել են աշխատակցի մահվան լուրը, բայց հրաժարվել են դեպքի վերաբերյալ որևէ այլ տեղեկություն հայտնել։

Սարսափ Նյու Յորքում. հայտնաբերվել են դիակներով լի բեռնատարներ. տեսանյութ

Քրեական գործ է հարուցվել։ Դեպքի վայրում իրականացվում են քննչական ակտիվ գործողություններ:

Վրաստանն ուզում է լինել առաջին երկիրը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների համար

95
թեգերը:
Քրեական գործ, Մահ, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Հրդեհ Վոլգոգրադի հայկական եկեղեցու տարածքում. մոխիրների մեջ տղամարդու դիակ են հայտնաբերել
Դիլիջանի տներից մեկում դիակ է հայտնաբերվել
Անհետ կորած կնոջ դին փրկարարները դուրս են բերել Հրազդանի լճակից
Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանն ասել է` որ դեպքում իր դեսպանին Կիև կվերադարձնի

32
(Թարմացված է 17:33 25.05.2020)
Գերատեսչությունում ընդգծել են, որ դեսպանին հետ կանչելը դիվանագիտական հարաբերությունների խզում կամ ռազմավարական գործընկերության վերանայում չի նշանակում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Վրաստանը Կիևին հայտնել է, թե որ դեպքում կվերադարձնի իր դեսպանին, որն ավելի վաղ հետ էր կանչվել բարեփոխումների ազգային խորհրդում Միխեիլ Սաակաշվիլու նշանակման պատճառով։

Ըստ Interpressnews–ի` Վրաստանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ հետևելու է Սաակաշվիլու գործունեությանն ու գնահատելու է այն քայլերը, որոնք Ուկրաինայի կառավարությունը կձեռնարկի հարաբերությունները կարգավորելու համար։ Նախարարությունում չեն ասել, թե Թբիլիսին կոնկրետ ինչ քայլեր է ակնկալում Կիևից, բայց ընդգծել են, որ դեսպանին հետ կանչելը դիվանագիտական հարաբերությունների խզում կամ ռազմավարական գործընկերության վերանայում չի նշանակում։

Թբիլիսին դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին Կիևից հետ կանչեց, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրեց բարեփոխումների ազգային խորհրդում Սաակաշվիլու նշանակման հրամանագիրը։ Վրաստանում Սաակաշվիլին հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման է դատապարտված Միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով և վեց տարվա ազատազրկման` պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով։ Թբիլիսին Կիևից պահանջում է արտահանձնել քաղաքական գործչին։

Զելենսկին Սաակաշվիլուն փոխվարչապետի պաշտոն է առաջարկել

Հիշեցնենք` Պյոտր Պորոշենկոն 2015թ․-ին Սաակաշվիլուն հրավիրեց Ուկրաինա, քաղաքացիություն շնորհեց նրան և նշանակեց Օդեսայի մարզի ղեկավար։ 2017թ․-ի հուլիսին Պորոշենկոն նրան զրկեց քաղաքացիությունից, իսկ որոշ ժամանակ անց Սաակաշվիլին ընդհանրապես արտաքսվեց Ուկրաինայից։ Զելենսկին ընտրվելուց հետո չեղարկեց նախորդ նախագահի որոշումը։

«Դե, փառք Աստծո»․ Պեսկովը Սաակաշվիլուն «վատ նախանշան» է անվանել

32
թեգերը:
Միխեիլ Սաակաշվիլի, Ուկրաինա, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Ի վերջո Սաակաշվիլին հա՞յ է, թե՞ վրացի. պատասխանում են հայ և վրացի մասնագետները
Սաակաշվիլին բացատրել է` ինչու էր փողկապը ծամում 2008 թ–ի իրադարձությունների ժամանակ
Սաակաշվիլու մատը խա՞ռն է. Բեսելիայի ինտիմ տեսանյութի հետ կապված նրա անունն է շրջանառվում
Հա–վրացական սահման, արխիվային լուսանկար

Հայաստանը ցամաքային սահմանը երեք օրով կբացի Վրաստանի քաղաքացիների համար

370
(Թարմացված է 20:35 28.04.2020)
Եթե Վրաստանի քաղաքացիները որոշեն հայրենիք վերադառնալ Երևանով, ապա պետք է նախօրոք կապ հաստատեն Վրաստանի հյուպատոսարանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Հայաստանը երեք օրով ցամաքային միջանցք կբացի Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք ուզում են Եվրոպայի երկրներից հայրենիք վերադառնալ Երևանով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։

Այսպես՝ մայիսի 1-ին, 8-ին ու 15-ին Վրաստանի քաղաքացիները կարող են «Բելավիա» ավիաընկերության չվերթով եվրոպական երկրներից Մինսկով Երևան գալ, որտեղից ավտոբուսներով Վրաստան կտեղափոխվեն։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ապրիլի 28-ից Վրաստանի քաղաքացիների համար փակ է լինելու ցամաքային սահմանը։

Վրաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ եթե Վրաստանի քաղաքացիները որոշել են Երևանով հայրենիք վերադառնալ, ապա պետք է նախօրոք կապ հաստատեն վրացական հյուպատոսարանի հետ, որպեսզի հայտնի լինի նրանց հստակ քանակը։ Հայրենիք վերադառնալուն պես բոլորը պարտադիր բժշկական զննում են անցնելու և մեկուսացվելու են երկու շաբաթով։

Նշենք, որ վրացի միգրանտները հայրենիք վերադառնալու համար հաճախ էին օգտվում Մինսկ-Երևան տարանցիկ երթուղուց։

Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանները փակել է արտասահմանցիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի, նաև դադարեցրել է ավիահաղորդակցությունը։ Մարտի 21-ից երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։

Դիվանագետները բախվում են անպատմելի իրավիճակների. Զախարովան` Հայաստանից չվերթի մասին

 

370
թեգերը:
կորոնավիրուս, Սահման, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Առաջիկա 10 օրում պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները»․ Փաշինյան
Ինչպե՞ս է իրականացվելու զորակոչը կորոնավիրուսի պայմաններում
Պուտինը հանձնարարել է 2 օրում ներկայացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ծրագիրը
Ատամնաբուժարանները կարող են վերսկսել աշխատանքը

Դիմակ կրելն արդարացվա՞ծ է

0
0