Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Իլհամ Ալիևը ձայների մեծամասնությամբ վերընտրվեց նախկին պաշտոնում

97
Հրապարակվել են exit poll-ի տվյալները, որոնց համաձայն` գործող նախագահ Իլհամ Ալիևը հավաքել է ձայների ավելի քան 82 տոկոսը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Ադրբեջանի իշխող կուսակցությունը հայտարարել է երկրում անցկացված արտահերթ ընտրություններում իր թեկնածուի, պետության գործող նախագահ Իլհամ Ալիևի հաղթանակի մասին։

Այսօր` ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրողների 82,71 տոկոսն իրենց ձայնը տվել են երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևին։ Exit poll-ի այդ տվյալները հրապարակել է «ELS հետազոտությունների անկախ կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

Exit poll-ի հարցման տվյալներով, որոնք անցկացվել են Ադրբեջանի 118 ընտրական տարածքների 300 ընտրատեղամասերում, ընտրողների 82, 7 տոկոսը քվերակել են Իլհամ Ալիևի օգտին, 1, 87 տոկոսը` Արազ Ալիզադեի, 2, 01 տոկոսը` Հաֆիզ Գաջիևի, 4, 23 տոկոսը` Գուդրատ Հասանղուլիևի, 3, 56 տոկոսը` Սարդար Մամեդովի, 0,92 տոկոսը` Ռազի Նուրուլաևի, 3, 37 տոկոսը` Զահիդ Օրուջայի, 1, 33 տոկոսը Ֆարաջ Գուլիևի։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ընտրություններին մասնակցած քաղաքացիների վերջնական հայտերի թիվը կազմել է 74, 51 տոկոս։

97