00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացիների կրեատիվ պահպանակները մեծ աղմուկ են բարձրացրել. Թամար թագուհուց մինչև Ստալին

© Facebook/ aiisaИзображение Святой царицы Тамары на продукции компании "Аииса"
Изображение Святой царицы Тамары на продукции компании Аииса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրացի քաղաքական և հոգևոր գործիչները կոչ են արել իշխանություններին միջամտել և շրջանառությունից հանել Թամար թագուհու և Մայր Վրաստանի պատկերներով պահպանակները։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. «Աիիսա» վրացական ընկերության պահպանակները լուրջ աղմուկ են բարձրացրել հասարակության շրջանում, արտադրանքի տարածման «կրեատիվ մոտեցումը» դուր չի եկել քաղաքական գործիչներին և պատրիարքարանին։

«Սաքարթվելո» կուսակցությունը և պատրիարքարանն արդեն քննադատել են արտադրողներին, որոնք պահպանակների փաթեթների վրա պատկերել են քաղաքական գործիչների, այդ թվում` վրացական եկեղեցու կողմից սրբադասված անձանց պատկերները։

© Facebook/ aiisaՄայր Վրաստանի պատկերը` պահպանակների փաթեթը
Изображение статуи Мать Грузия на продукции компании Аииса - Sputnik Արմենիա
Մայր Վրաստանի պատկերը` պահպանակների փաթեթը

Վրացական «Աիիսա» ընկերությունը, որի հիմնադիրն Անանիա Գաչեչիլաձեն է, պահպանակներ է արտադրում 2017թ-ից։ Թամար թագուհու, Մայր Վրաստանի, քաղաքական գործիչների պատկերներով և եկեղեցական տոներին նվիրված արտահայտություններով փաթեթներն իսկական սկանդալ են բարձրացրել Վրաստանում։ Լուսանկարները կարելի է տեսնել ընկերության ֆեյսբուքյան էջում։

Օգտատերերը հատկապես կոշտ քննադատության են ենթարկել Թամար թագուհու և Մայր Վրաստանի պատկերներով պահպանակների լուսանկարները։

«Նույնիսկ ինձ պես աթեիստը գիտի, որ սրբերի հարցում չափն արդեն անցել են», — գրել է օգտատեր George Popkhadze-ն։

Օգտատերերը ընկերությանը հորդորել են չափավորել երևակայությունը։ Նրանց կարծիքով` ոչինչ, որ որոշ փաթեթների վրա պատկերված է Ստալինը, բայց վրացական սրբերի և մասունքների պատկերները բոլորովին անտեղի են։

Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչներին ապշեցրել է պահպանակ արտադրողների քայլը։ Նրանք արդեն հանդես են եկել «կրեատիվ» ընկերության հասցեին կոշտ հայտարարությամբ` պահանջելով, որ Վրաստանի իշխանություններն անհապաղ արձագանքեն։

© Facebook/ aiisa«Աիիսա» ընկերության արտադրանքը
Продукция компании Аииса - Sputnik Արմենիա
«Աիիսա» ընկերության արտադրանքը

«Պահանջում ենք իշխանությունների կոշտ արձագանքը, որպեսզի հավատացյալները (քրիստոնյաները, հրեաները, մահմեդականները) ազատվեն անարդարության և անպաշտպանության զգացմունքից», — նշված է պատրիարքարանի հայտարարությունում։

Համապատասխան պահանջով հանդես է եկել նաև «Սաքարթվելո» կուսակցությունը և ընդգծել, որ պահպանակների փաթեթների պատկերները վիրավորում են մարդկանց ազգային և կրոնական զգացմունքները։

Կուսակցությունը պահանջել է վաճառքից հանել արտադրանքը։

«Աիիսա» ընկերությունն էլ հանդես է եկել պատասխան հայտարարությամբ։

«Շնորհակալություն Վրաստանի պատրիարքարանին դրսևորած հետաքրքրության և պահպանակների շուկայում վրացական ապրանքանիշ ընտրելու համար։ Մեզ համար ցանկացած նման հայտարարություն ոգեշնչման աղբյուր է։ Բնակչության մնացած մասին կոչ ենք անում մեծ հանդուրժողականություն դրսևորել և մասնակցել հանգիստ մթնոլորտի ձևավորմանը, կարծիք հայտնել առանց բռնության ու սպառնալիքների», — նշված է ընկերության հաղորդագրությունում, որը հրապարակվել է Facebook-ի պաշտոնական էջում։

Ապրանքանիշի ստեղծողները հուսով են, որ պատրիարքարանը մոտ ապագայում կհամագործակցի նրանց հետ այնպիսի կարևոր սոցիալական խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են սեռական կրթությունը, բռնությունը և վեներական հիվանդությունների կանխումը։

Առայժմ պարզ չէ, թե ինչով կավարտվի վրացական պահպանակների հետ կապված սկանդալը։

Լրահոս
0