ԲԱքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու բացում

Թեհրանյան ճեպընթաց. կմիանա՞ արդյոք Իրանը Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծին

117
(Թարմացված է 23:55 17.03.2018)
Դրա համար պետք է առնվազն երկաթուղի կառուցվի Ադրբեջանի ու Իրանի միջև, ինչը Թեհրանը չի պատրաստվում անել։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը պետք է դառնար Հայաստանի քաղաքական մեկուսացմանն ուղղված Բաքվի ու Անկարայի քաղաքականության հաղթանակը։ Սակայն նախագծի տնտեսական նպատակահարմարությունը դեռ մշակման փուլում մեծ կասկածներ առաջացրեց, որոնք ժամանակի ընթացքում միայն ամրապնդվեցին։

Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի ու Թուրքիայի առաջնորդները 2017 թվականի հոկտեմբերի 30-ին հանդիսավորությամբ բացեցին Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (ԲԹԿ) երկաթուղին, որի կառուցման համար ավելի քան մեկ միլիոն դոլար է ծախսվել։ Դեռ 2017 թվականի դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ այդ երկաթգծով ընդամենը երկու շարժակազմ է անցել։

Մարտի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասաց լրագրողներին, որ Իրանն ուզում է միանալ ԲԹԿ-ին։ Այս մասին նշվում է նաև օրեր առաջ ստորագրված Բաքվի հռչակագրում, որը ստորագրել են Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Փաստաթղթում նշվում է Հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքի շրջանակում չորս երկրների համագործակցության և տարանցիկ ներուժի ընդլայնման հնարավորության մասին` Ռեշտ Աստարա երկաթուղու միջոցով Պարսից ծոցի իրանական Բանդար Աբաս և Ջաբահար նավահանգիստները միացնելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ։

Իրանին պե՞տք է արդյոք միանալ այդ ճանապարհին, եթե Թուրքիայի հետ կապող երկաթգիծ արդեն ունի։ Արևելագետ, Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ առաջին հեթին պետք է հիմնվել հենց իրանական իշխանությունների հայտարարությունների վրա, թեև կասկած չկա, որ Թեհրանը ձգտում է ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը։

«Հասկանալի է, որ Իրանն իր հնարավորության սահմաններում հյուսիս դուրս գալու տարբեր ճանապարհներ է դիտարկում, բայց չեմ կարծում, որ երկաթուղին կարող է տնտեսապես արդարացնել իրեն։ Իրանցիներն էլ են դա լավ հասկանում», — ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` պետք է հասկանալ, որ նույնիսկ Ադրբեջանի տարածքով դեպի Իրան գնացող երկաթուղին անցնում է գրեթե ափով, Կասպից ծովի անմիջական հարևանությամբ։

Բացի այդ, բուն Իրանում Ռեշտ-Աստարա հատվածում, որն ապագայում Իրանը պետք է միացնի ԲԹԿ-ի հետ, ոչ մի մետր երկաթգիծ կառուցված չէ։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը հիշեցնում է, որ ԲԹԿ-ի Ախալքալաք-Կարս հատվածը միայն 90 կիլոմետր է, իսկ շինարարությունը տևել է գրեթե 10 տարի ու նախատեսվածից տասն անգամ ավելի թանկ է արժեցել։ Ընդ որում` թեև պաշտոնական բացումն արդեն եղել է, բայց ենթակառուցվածքների շինարարությունը դեռ չի ավարտվել։

«Աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Կարծում եմ` ԲԹԿ-ի վրա շարժակազմերի բացակայությունը հենց դրա հետ է կապված։ Ինչ վերաբերում է Իրանի միանալուն, ապա այսպիսի պայմաններում դեռ մի տասը տարի էլ պետք է սպասել», — ասաց Իսպիրյանը։

Միաժամանակ, նրա խոսքով, Իրանի ու Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցություն կա, և նոր ճանապարհի օգտագործման նպատակահարմարությունը խիստ կասկածելի է։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետ Պետրե Մամրաձեն Չավուշօղլուի ասածը «ընդամենը հայտարարություն» անվանեց։

«Քանի տարի են կառուցում Վրաստանի տարածքի այդ հատվածը, ոչ մի կերպ չեն կարողանում ավարտել։ Բայց երբ առաջընթաց է լինում, պետք է ողջունել», — ասաց Մամրաձեն։

Միաժամանակ նա կտրականապես դեմ է, որ երկաթուղու աշխատանքը 21-րդ դարում որևէ մեկի համար սպառնալիք դիտարկվի։

«Հիմա ժամանակներն այդպիսին չեն։ Ես նկատի ունեմ նաև Իվանիշվիլիի աղմկահարույց հայտարարությունն այն մասին, որ պետք է բացել ճանապարհը Աբխազիայի միջով», — ասաց Մամրաձեն։

Հավելենք, որ Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկի Բախտաձեի` մարտի 16-ի հայտարարության համաձայն` Բաքու-Թբիլիսի-Կարս ճանապարհով լիարժեք բեռնափոխադրումները կմեկնարկեն 6 ամսից։

117
Ոստիկանական ավտոմեքենա

Վրաստանում թալանել են նախկին պատգամավոր Ազեր Սուլեյմանովին

42
Տեսախցիկներն արձանագրել են գողության պահը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննություն են իրականացնում։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ազեր Սուլեյմանովին կողոպտել են Մառնեուլում։

Ըստ «Sputnik Ադրբեջան» Telegram–ալիքի` Սուլեյմանովն ասել է, որ չարագործներին չի հաջողվել տուն ներխուժել։

Զինված հարձակում Երևանում. տղամարդը զենք է պահել բանկի աշխատակցի վրա ու գումար պահանջել

«Բայց բակից տարբեր առարկաներ են տարել, ինչպես նաև բացել են մեքենան ու այնտեղից մանր-մունր բաներ գողացել», - ավելացրել է նախկին պատգամավորը:

Հարձակում Վրաստանում. զինված տղամարդը խոշոր գումար է գողացել ինկասացիայի մեքենայից

Տեսահսկման սարքն արձանագրել է գողության պահը։

Սուլեյմանովն արդեն դիմել է ոստիկանություն։ Նա վստահեցրել է, որ սա առաջին դեպքը չէ:

Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը

42
թեգերը:
գողություն, Պատգամավոր, Վրաստանի Հանրապետություն
Վերին Լարս

Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակ է որոշ մեքենաների համար

56
(Թարմացված է 15:25 28.01.2021)
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղու Խաչի լեռնանցքում երթևեկությունն արգելված է որոշ ավտոմեքենաների համար:

«Ձյան և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար, իսկ մյուս փոխադրամիջոցների համար բաց է»,– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ տվյալ հատվածում երթևեկությունը պետք է իրականացվի ոչ կանգառային ռեժիմով և միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով:

Գազի բալոններով մեքենաների վարորդներին նոր «փորձություն» է սպասում

Դեպարտապենտը նախազգուշացնում է, որ այդ ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության հսկողության ներքո

Հիշեցնենք` սա միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանը կապում է Հայաստանի հետ։

Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է

56
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Վերին Լարս, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 200 հազար դրամով
Որ խախտման համար քանի բալ են կորցնելու Հայաստանի վարորդները
ՀՀ–ում վարորդական իրավունք ստանալու համար պետք է պատասխանել 20 հարցի
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

0
(Թարմացված է 10:37 03.03.2021)
Ռուսաստանի հայերի միությունն ամեն ինչ անում է հայ երիտասարդի ողբերգական մահից հետո սադրանքներից խուսափելու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:

Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։

«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:

«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:

Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

 

0
թեգերը:
Արա Աբրահամյան, Սպանություն, հայ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է
Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը