Բողոքի ակցիա Թբիլիսիում. արխիվային լուսանկար

Վրաստանի հայերը բողոքում են իրավունքների ոտնահարման դեմ. Ռուսաստանում աշխատե՞լն է պատճառը

79
(Թարմացված է 14:06 18.11.2017)
Վրաստանի բարձրլեռնային շրջաններում ապրող Հայաստանի քաղաքացիները դեմ են օտարերկրացիների իրավունքների ոտնահարմանը և համոզված են, որ նրանք իրավունք ունեն երկրի քաղաքացիների հետ հավասար օգտվելու արտոնություններից:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի Սահմանադրական դատարանն, ըստ ամենայնի, չի բավարարի ՀՀ քաղաքացիների պահանջը, որոնք բողոքում են միայն երկրի քաղաքացիներին տրվող արտոնությունների դեմ, կարծում է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Ավելի վաղ Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսել էր ուսումնասիրել երեք ՀՀ քաղաքացիներ` Անի Մինասյանի, Գառնիկ Վարդանյանի և Արտավազդ Խաչատրյանի ներկայացրած հայցը: Նրանք պնդում են, որ իրենց իրավունքները ոտնահարվում են, իսկ Վրաստանում սահմանված նորմերը խտրական բնույթ են կրում, քանի որ Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձանց թույլ չեն տալիս օգտվել բարձրլեռնային շրջանում մշտապես բնակվողների կարգավիճակից, հետևաբար, որոշակի արտոնություններից: Դրանով, ըստ հայցվորների, խախտվում է Վրաստանի Սահմանադրության 14-րդ հոդվածով սահմանված իրավահավասարության իրավունքը:

2016 թվականի հունվարի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել «Բարձր լեռնային շրջանների զարգացման մասին» օրենքը, որն ուղղված է լեռներում բնակվողների կենսամակարդակի բարձրացմանը: Օրենքի համաձայն` բարձր լեռնային շրջանի բնակչի կարգավիճակ ունեն Վրաստանի այն քաղաքացիները, որոնք նման տեղանքում են ապրում, արտոնություններ ունեն:

«Առաջին հերթին, պետք է պարզել, ինչ է նշանակում «օտարերկրյա քաղաքացի» հասկացությունը և սահմանել այն չափորոշիչները, որոնցով տարբերակելու են օտարերկրացիներին: Վրաստանի մշտական բնակիչները պետք է այլ կարգավիճակ և իրավունքներ ունենան»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով` հայց են ներկայացրել անձինք, որոնք նախկինում Վրաստանի քաղաքացիություն են ունեցել: Հայկական անձնագիր ստանալուց հետո նրանք ավտոմատ զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից: Նման խնդիր է առաջացել 2011 թվականի վերջից. այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելով վրաստանցիներն ավտոմատ զրկվում էին Վրաստանի քաղաքացիությունից: Այս տարիների ընթացքում Վրաստանի քաղաքացիությունից զրկված 30 հազար հոգուց 80%-ն էթնիկ հայեր են: Քաղաքացիությունից հայերին սկսել են  զրկել այն բանից հետո, երբ նրանք Ռուսաստան խոպան մեկնելու համար սկսեցին զանգվածային ՀՀ քաղաքացիություն ստանալ:

2016 թվականին երկրի Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների ուսումնասիրությունից հետո Վրաստանի նախկին արտգործնախարարը՝ ներկա անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիին, առաջարկեց փոփոխությունների իր փաթեթը, որը երկքաղաքացիություն էր ներառում: Այդ ժամանակ էլ հենց որոշեցին արգելել ավտոմատ քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը: Նոր Սահմանադրությունն ուժի մեջ կմտնի 2018 թվականի գարնանը նախատեսված նախագահական ընտրություններից հետո:

«Այն քաղաքացիների խնդիրը, որոնց հայցը չի բավարարելու Սահմանադրական դատարանը, հնարավոր է լուծել` վերականգնելով նրանց Վրաստանի քաղաքացիությունը»,- ասաց Մելիքյանը:

Նա համոզված է, որ այդ մարդիկ նույնքան հայրենասեր են և սիրում են Վրաստանը, որքան և Վրաստանի մյուս քաղաքացիները, հետևաբար, պետք է արտոնություններ ունենան:

ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպան, «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հեղինակավոր վրացական ՀԿ-ի փաստաբան Գեորգի Գոցիրիձեն համոզված է, որ հայցվորները պետք է չհանձնվեն և ամեն գնով շարունակեն բողոքարկել բարձր լեռնային շրջանների զարգացման մասին օրենքի նորմը, որը վերաբերում է Վրաստանում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիներին:

«Ւ տարբերություն այլ օտարերկրացիների, հայցվորները (Անի Մինասյան, Գառնիկ Վարդանյան, Արտավազդ Խաչատրյան) աշխատում են և պետության հաշվին չեն ապրում»,- ասաց Գոցիրիձեն:

Վրաստանի բարձր լեռնային շրջաններում բնակվող ընտանիքներն առաջին և երկրորդ  երեխայի դեպքում ամեն ամիս պետությունից 1 տարվա ընթացքում ստանում է  առնվազն 100 լարի, երրորդից հետո 2 տարվա ընթացքում ստանում են առնվազն 200 լարի: Բարձր լեռնային շրջաններում բնակվող ֆիզիկական անձինք և գործարարներն ազատվում են պետական հարկերից` եկամտահարկից և գույքահարկից: Օրենքի համաձայն՝ պետությունը  վճարում է  սպառողի  ծախսած էլեկտրաէներգիայի 50 տոկոսը և այլն:

2013-2017 թվականներին Վրաստանում ապրելու իրավունք են ստացել 85600 մարդ, որոնցից 26 հազարը մշտական բնակության իրավունք ունեն: Քաղաքացիություն է շնորհվել 23 հազարի:

79
Ոստիկանական ավտոմեքենա

Վրաստանում թալանել են նախկին պատգամավոր Ազեր Սուլեյմանովին

42
Տեսախցիկներն արձանագրել են գողության պահը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննություն են իրականացնում։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ազեր Սուլեյմանովին կողոպտել են Մառնեուլում։

Ըստ «Sputnik Ադրբեջան» Telegram–ալիքի` Սուլեյմանովն ասել է, որ չարագործներին չի հաջողվել տուն ներխուժել։

Զինված հարձակում Երևանում. տղամարդը զենք է պահել բանկի աշխատակցի վրա ու գումար պահանջել

«Բայց բակից տարբեր առարկաներ են տարել, ինչպես նաև բացել են մեքենան ու այնտեղից մանր-մունր բաներ գողացել», - ավելացրել է նախկին պատգամավորը:

Հարձակում Վրաստանում. զինված տղամարդը խոշոր գումար է գողացել ինկասացիայի մեքենայից

Տեսահսկման սարքն արձանագրել է գողության պահը։

Սուլեյմանովն արդեն դիմել է ոստիկանություն։ Նա վստահեցրել է, որ սա առաջին դեպքը չէ:

Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը

42
թեգերը:
գողություն, Պատգամավոր, Վրաստանի Հանրապետություն
Վերին Լարս

Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակ է որոշ մեքենաների համար

56
(Թարմացված է 15:25 28.01.2021)
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղու Խաչի լեռնանցքում երթևեկությունն արգելված է որոշ ավտոմեքենաների համար:

«Ձյան և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար, իսկ մյուս փոխադրամիջոցների համար բաց է»,– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ տվյալ հատվածում երթևեկությունը պետք է իրականացվի ոչ կանգառային ռեժիմով և միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով:

Գազի բալոններով մեքենաների վարորդներին նոր «փորձություն» է սպասում

Դեպարտապենտը նախազգուշացնում է, որ այդ ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության հսկողության ներքո

Հիշեցնենք` սա միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանը կապում է Հայաստանի հետ։

Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է

56
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Վերին Լարս, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 200 հազար դրամով
Որ խախտման համար քանի բալ են կորցնելու Հայաստանի վարորդները
ՀՀ–ում վարորդական իրավունք ստանալու համար պետք է պատասխանել 20 հարցի
Խանութ

Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը

0
(Թարմացված է 12:50 02.03.2021)
Հայկական խանութներում տեղական ապրանքների քանակն առայժմ չի ավելանա։ Էկոնոմիկայի նախարարությունը մերժել է Export Armenia փորձագիտական ասոցիացիայի նախաձեռնությունը։

«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։

«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։

Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։

Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։

Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։

Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։

Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։

«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։

«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։

Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։

Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:

Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։

«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։

Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։

Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։

Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։

Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։

Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։

0
թեգերը:
խանութ, բիզնես, Հայաստան
Ըստ թեմայի
Ամուլսարը` Փաշինյանի պահուստային տարբերակ. Հայաստանը կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա
Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա
Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը