Լաուրա Սարգսյան, Sputnik.
Թբիլիսիի XIX դարի հայկական Շամխորեցոց Սուրբ Աստվածածին կամ Կարմիր Ավետարան եկեղեցու մերձակայքում բնակելի համալիրի կառուցումը Վրաստանի մշակութային ժառանգության մասին օրենքի կոպիտ խախտում է։ Նման եզրակացության են հանգել «Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտ» ՀԿ–ի ներկայացուցիչները` ուսումնասիրելով Վրաստանում հայկական մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը։
«Իրավիճակը խոսում է մշակութային ժառանգության նկատմամբ երկրի իշխանությունների ունեցած անտարբեր և անբարեգութ վերաբերմունքի մասին։ Շենքի կառուցումն ուղիղ վնաս է հասցնում հայկական եկեղեցուն։ Բնակելի շինությունը կփչացնի ընդհանուր տեսքն ու կնվազեցնի եկեղեցու նշանակությունը», – գրված է ՀԿ–ի ուսումնասիրության մեջ։
«Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտ» ՀԿ–ի ներկայացուցիչները շարունակում են հայկական եկեղեցու պահպանման համար տարվող պայքարը` սոցցանցում արված յուրաքանչյուր գրառում ուղեկցելով #SaveKarmirAvetaran հեշթեգով։ Մինչդեռ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները կորցրել են իրավիճակը փոխելու հույսը։
«Ոչինչ չի փոխվել, նույն իրավիճակն է, ինչ մի քանի ամիս առաջ։ Մենք դիմել ենք բոլոր հնարավոր պետական մարմիններին, հոգ տարել գործի իրավաբանական կողմի մասին», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի սոցիալական ծառայության ղեկավար Միքայել Ավագյանը։
Թբիլիսիի կենտրոնում գտնվող XIX դարի հայկական Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին բնակելի տուն կառուցելու նախագիծը Վրաստանի մշակույթի նախարարությունը հավանության էր արժանացել դեռ փետրվարին։ Ակտիվիստները, Վրաստանի հայ համայնքի և «Tiflis Hamkari» կազմակերպության ներկայացուցիչները նույն կարծիքին են` բնակելի տան կառուցումը վերջնականապես կթուլացնի կապիտալ վերանորոգման կարիք ունեցող եկեղեցու հիմքը։
Շենքի շինարարության մասին առաջինը խոսեցին «Tiflis Hamkari» կազմակերպության ներկայացուցիչները, որոնք սոցցանցի իրենց էջում լուսանկարներ էին տեղադրել և մանրամասն նկարագրություն թողել եկեղեցու վիճակի մասին։ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության պատասխանը կարճ էր. «Տան կառուցումը որևէ կերպ չի սպառնում եկեղեցուն»։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում «Tiflis Hamkari» կազմակերպության նախագահ Ցիրա Էլիսաշվիլին նշել էր, որ Վրաստանի հայկական թեմին պատկանող հուշարձաններն այսօր լավ վիճակում չեն գտնվում։ Դա վերաբերում է նաև Մուղնի և Սուրբ Նշան եկեղեցիներին։
Շատերն այն ժամանակ քննադատաբար վերաբերվեցին Վրաստանի մշակույթի նախարարության դիրքորոշմանը, սակայն գործը տեղից չշարժվեց, իսկ եկեղեցուց 5-6 մետր հեռավորության վրա գտնվող բազմահարկ բնակելի տան շինարարությունը շարունակվում է։
Շամխորեցոց եկեղեցին կառուցվել է XIX դարի սկզբին, այն բազմիցս ավերվել է պարսից տիրապետության ժամանակներում։ Տարբեր պատմական տվյալների համաձայն` եկեղեցին կառուցվել է 1775 թվականին, իսկ 1809 թվականին` վերականգնվել կամ վերակառուցվել քաղաքացիների կողմից։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ազեր Սուլեյմանովին կողոպտել են Մառնեուլում։
Ըստ «Sputnik Ադրբեջան» Telegram–ալիքի` Սուլեյմանովն ասել է, որ չարագործներին չի հաջողվել տուն ներխուժել։
Զինված հարձակում Երևանում. տղամարդը զենք է պահել բանկի աշխատակցի վրա ու գումար պահանջել
«Բայց բակից տարբեր առարկաներ են տարել, ինչպես նաև բացել են մեքենան ու այնտեղից մանր-մունր բաներ գողացել», - ավելացրել է նախկին պատգամավորը:
Հարձակում Վրաստանում. զինված տղամարդը խոշոր գումար է գողացել ինկասացիայի մեքենայից
Տեսահսկման սարքն արձանագրել է գողության պահը։
Սուլեյմանովն արդեն դիմել է ոստիկանություն։ Նա վստահեցրել է, որ սա առաջին դեպքը չէ:
Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղու Խաչի լեռնանցքում երթևեկությունն արգելված է որոշ ավտոմեքենաների համար:
«Ձյան և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար, իսկ մյուս փոխադրամիջոցների համար բաց է»,– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Միաժամանակ նշվում է, որ տվյալ հատվածում երթևեկությունը պետք է իրականացվի ոչ կանգառային ռեժիմով և միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով:
Գազի բալոններով մեքենաների վարորդներին նոր «փորձություն» է սպասում
Դեպարտապենտը նախազգուշացնում է, որ այդ ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության հսկողության ներքո
Հիշեցնենք` սա միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանը կապում է Հայաստանի հետ։
Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում



