«Սադախլո» հսկիչ անցակետ

Հայը որոշել էր հեշտ գումար վաստակել Վրաստանում

15
(Թարմացված է 20:02 15.08.2017)
Հայաստանի քաղաքացին փորձել է չարտոնագրված սիգարետներ տեղափոխել Վրաստան։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik.  Վրացի սահմանապահները «Սադախլո» հսկիչ անցակետում ձերբակալել են Հայաստանի քաղաքացու, որը փորձել է ապօրինի կերպով երկիր տեղափոխել 1800 հատ չարտոնագրված սիգարետ։

«Սիգարետները հայտնաբերվել է Հայաստանի քաղաքացուն պատկանող մեքենայում», – փոխանցում է etanews տեղեկատվական գործակալությունը։

Ապրանքն առգրավվել է, իսկ ՀՀ քաղաքացին այժմ ստիպված կլինի 10 հազար լարի (ավելի քան չորս հազար դոլար) տուգանք վճարել։

Վրաստանի Հարկային օրենսգրքի 289 հոդվածի 14 մասի համաձայն` եթե ֆիզիկական անձը մինչև 3000 լարի արժողությամբ չարտոնագրված ապրանք է ներկրում կամ արտահանում Վրաստանի մաքսակետից, տուգանվում է, և/կամ նրա  ապրանքն առգրավվում է։

15