Վարորդական իրավունք

Հայկական վարորդական իրավունքով Վրաստանի քաղաքացիների տուգանքը չեղարկվել է

60
Հայաստան-Վրաստան սահմանի Նինոծմինդա անցակետում երեկ ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացի հանդիսացող մոտ 20 վարորդի հայկական վարորդական իրավունքով երթևեկելու համար տուգանել են 500 լարիով (100 հազ. դրամ), սակայն այսօր Վրաստանի ներքին գործերի նախարարը տուգանքները չեղյալ է հայտարարել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Վրաստանում  տուգանել են Հայաստանի վարորդական իրավունքի վկայականով ավտոմեքենաներ վարողներին: Վրացական nor.ge կայքը հայտնել է, որ Վրաստանի հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթի (Ջավախք) տարածաշրջանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները անհանգստացած են պարեկային ծառայության կողմից կատարված տուգանումների փաստով:

Գործակալության տվյալներով՝ Վրաստանի մոտ 20 քաղաքացի, որոնք ունեն հայկական վարորդական իրավունք, տուգանվել են 500 լարիով։  Այնինչ, մինչև այժմ հայկական վարորդական իրավունքներով երթևեկում էին առանց խնդրի:

Հարցը բարձրաձայնվել է և Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին այսօր արդեն հրաման է տվել չեղարկել տուգանքները։

Նա ասել է, որ ամեն ինչ առայժմ կմնա նույնը։

60