Թբիլիսի

Ինչը Վրաստանում դուր չի գալիս օտարերկրացիներին

39
(Թարմացված է 13:25 27.04.2017)
Վրաստանը սիրում են բոլորը։ Նրա գեղեցկությունն ու հյուրընկալությունը գովերգվում է ամենուրեք` պոետներից մինչև զբոսավարներ։ Իսկ ինչը Վրաստանում դուր չի գալիս օտարերկրացիներին։ Sputnik Գրուզիան որոշել է իր երկիրը ներկայացնել այլ` ոչ ստանդարտ քննադատական տեսանկյունից։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Արդեն մեկ տարի գործող «Վրաստանը օտարերկրացիների աչքերով» նախագծի շրջանակներում Sputnik Գրուզիան հարցում է անցկացրել և կազմել տասը կետ, որոնց համաձայն՝ Վրաստանն, օտարերկրացիների կարծիքով, դեռ կատարելագործվելու տեղ ունի։

Ներկայացնում ենք «Ինչ չեն սիրում օտարերկրացիները Վրաստանում» հարցման թոփ տասնյակը։

1.Ավտոճանապարհներին տիրող իրավիճակ

«Այստեղ մի բան կա, որի մասին լռել չեմ կարող` դա Թբիլիսիում և Վրաստանում, ընդհանուր առմամբ, երթևեկությունն է ավտոճանապարհներին։ Այն սարսափելի է։ Կանոնները չեն պահպանում, ճանապարհդ կտրում են, հեռահար լույսերը չեն միացնում… Կայանատեղերի հետ կապված մեծ խնդիր կա։ Քաղաքին ես հետևում եմ արդեն վեցը տարի, և ցավոք, տեսնում եմ, որ այս առումով իրավիճակը գնալով վատանում է… Պետք է, անպայման, պայքարել այս խնդրի դեմ։ Սիրում եմ զբոսնել Թբիլիսիում, բայց այսօր դա անհնար է դարձել նման երթևեկության պատճառով»,- Ժիլ Կարասո՝ Ֆրանսիայից։

2. Աղբ բնության գրկում

«Վրաստանում ես մի բան չեմ հասկանում` տեղացիների վերաբերմունքը բնության նկատմամբ։ Թբիլիսիի Վակե զբոսայգում կամ քաղաքամերձ անտառներում զբոսնելիս այնպիսի բաներ կարող ես տեսնել, որ այդ մասին նույնիսկ խոսելն է անհարմար։ Կարծում եմ՝ գրագետ քաղաքականություն պետք է տարվի ոչ միայն կոմունալ, այլև սոցիալական առումով, երբ բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը մանկուց են սերմանում երեխաներին»,- Տատյանա Մոնտիկ՝ Գերմանիայից։

3. «Ոչ» բառը գոյություն չունի

«Վրացիները չեն ասում «ոչ»։ Այնպես է լինում, որ պայմանավորվում ես հանդիպման մասին, գնում հանդիպման, կարծես շփումը ստացվում է, երկխոսությունը դրական է։ Սակայն արդյունքում այդ ամենը փուչիկի պես պայթում է։ Գործն առաջ չի գնում։ Կարծես մարդը չի ասում «ոչ, դա ինձ չի հետաքրքրում», սակայն, միևնույն ժամանակ, ոչ մի վերջնական դրական արդյունք չկա», — Ալեքսանդր Յարեմչուկ՝ Ուկրաինայից։

4. Խախտում են հասարակական կարգը

«Ոչ բոլոր օրենքներն են, ցավոք, պահպանվում։ Օրինակ, երեկոյան ժամը 11-ից հետո արգելված է աղմկելը, իսկ Թբիլիսիի փողոցներում կարելի է բարձր երաժշտություն լսել։ Նույն իրավիճակն է նաև հասարակական վայրերում ծխելու արգելքի հետ կապված… Շվեյցարիայում նման բան նույնիսկ պատկերացնելն անհնար է»,- Մերի Էլեն Չեթվին՝ Շվեյցարիայից։

5. Ուշ են արթնանում

«Գրեթե ոչ մի հաստատություն այստեղ մինչև առավոտյան 10-ը բաց չի։ Օրինակ, սրճարանները բացվում են ժամը 11-ից հետո, իսկ Արևմուտքում շատերի նախաճաշը սկսվում է առավոտյան ժամը 7-ին, և նրանք գնում են մոտակա սրճարան՝ նախաճաշելու։ Բացի այդ, ամբողջ աշխարհում են առավոտյան 8-ից սկսում աշխատել։ Կարծում եմ՝ սա ոչ միայն Վրաստանի «զվարճալի» առանձնահատկությունն է, այլև նրա դժբախտությունը։ Վրացիներ, շուտ արթնացե՛ք»,- Մաուրիսիո Վուլֆ՝ Նիդեռլանդներից։

6. Քիչ ուղիղ չվերթեր կան դեպի Եվրոպա

«Եվս մեկ խնդիր՝ չկան ուղիղ չվերթեր Թբիլիսի։ Դա հաճախ վախեցնում է ներդրողներին և բոլորին, ովքեր ցանկանում են բիզնեսով զբաղվել։ Այստեղ աշխատող օտարերկրացին միշտ չէ, որ Թբիլիսի հեշտ հասնելու հնարավորություն է ունենում։ Դրա վրա նա ծախսում է մեկ կամ երկու օր, մարդը հոգնում է, պտտվում օդանավակայաններով` դա սխալ է։ Կառավարությունը պետք է աշխատի Եվրոպական քաղաքներից Թբիլիսի ուղիղ չվերթերի ավելացման ուղղությամբ», — Բրետ Ուոլքեր՝ Լոնդոնից։

7. Քննադատություն չեն ընդունում

«Նկատել եմ, որ Վրաստանում մարդիկ դժվար են քննադատություն ընդունում։ Տարօրինակ է, քանի որ ամեն տեղ իր խնդիրները կան։ Բոլոր մարդիկ իրենց թերություններն ունեն, ես էլ թերություն ունեմ, և դա նորմալ է»,- Քայլի Քեմփբոլ՝ Ավստրալիայից։

8. Անգլերեն չգիտեն

«Ես դժվարությունների բախվեցի տեղի անգլերենի ուսուցիչների հետ շփվելու ժամանակ։ Այնպես էր ստացվում, որ ես չէի հասկանում, թե ինչ են նրանք ուզում ասել։ Կարծում եմ՝ այդ խնդիրն առաջանում է այն պատճառով, որ այդ ուսուցիչները արտերկրում պրակտիկա չեն անցել, նրանք կենդանի լեզվի հետ չեն առնչվել», — Քրիստոֆեր Մանինգ՝ Նյու Յորքից։

9. Խնդիրներ կան աշխատատեղերի և աշխատողների հետ

«Վրաստանում հաճախ ասում են, որ աշխատանք չկա։ Մյուս կողմից, գործատուներից լսում եմ, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներ չկան։ Եվ դա երկկողմանի խնդիր է, որը հնարավոր կլիներ լուծել, եթե ամեն մեկն իր բնագավառում լավ մասնագետ լիներ»,- Աննա Պուչկովա՝ Մոսկվայից։

10. Ցածր աշխատավարձ

«Եվս մեկ սուր խնդիր` աշխատավարձի չափը։ Կարծում եմ՝ Վրաստանում շատ ցածր են աշխատավարձները։ Այդ պատճառով մարդիկ քիչ են ճանապարհորդում։ Վրացիները ոչ միայն քիչ են մեկնում արտասահման, այլև իրենց երկրի ներսում են քիչ շրջագայում։ Ինձ թվում է, որ խնդիրն այն է, որ մարդիկ փակ են հենց բնակչության եկամտի ցածր մակարդակ ունենալու պատճառով», — Մարիոն Շամբատ Ֆրանսիայից։

Русская версия

39
Ոստիկանական ավտոմեքենա

Վրաստանում թալանել են նախկին պատգամավոր Ազեր Սուլեյմանովին

42
Տեսախցիկներն արձանագրել են գողության պահը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննություն են իրականացնում։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ազեր Սուլեյմանովին կողոպտել են Մառնեուլում։

Ըստ «Sputnik Ադրբեջան» Telegram–ալիքի` Սուլեյմանովն ասել է, որ չարագործներին չի հաջողվել տուն ներխուժել։

Զինված հարձակում Երևանում. տղամարդը զենք է պահել բանկի աշխատակցի վրա ու գումար պահանջել

«Բայց բակից տարբեր առարկաներ են տարել, ինչպես նաև բացել են մեքենան ու այնտեղից մանր-մունր բաներ գողացել», - ավելացրել է նախկին պատգամավորը:

Հարձակում Վրաստանում. զինված տղամարդը խոշոր գումար է գողացել ինկասացիայի մեքենայից

Տեսահսկման սարքն արձանագրել է գողության պահը։

Սուլեյմանովն արդեն դիմել է ոստիկանություն։ Նա վստահեցրել է, որ սա առաջին դեպքը չէ:

Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը

42
թեգերը:
գողություն, Պատգամավոր, Վրաստանի Հանրապետություն
Վերին Լարս

Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակ է որոշ մեքենաների համար

56
(Թարմացված է 15:25 28.01.2021)
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղու Խաչի լեռնանցքում երթևեկությունն արգելված է որոշ ավտոմեքենաների համար:

«Ձյան և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար, իսկ մյուս փոխադրամիջոցների համար բաց է»,– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ տվյալ հատվածում երթևեկությունը պետք է իրականացվի ոչ կանգառային ռեժիմով և միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով:

Գազի բալոններով մեքենաների վարորդներին նոր «փորձություն» է սպասում

Դեպարտապենտը նախազգուշացնում է, որ այդ ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության հսկողության ներքո

Հիշեցնենք` սա միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանը կապում է Հայաստանի հետ։

Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է

56
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Վերին Լարս, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 200 հազար դրամով
Որ խախտման համար քանի բալ են կորցնելու Հայաստանի վարորդները
ՀՀ–ում վարորդական իրավունք ստանալու համար պետք է պատասխանել 20 հարցի
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ