ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Վրաստանի Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակիցները Հայաստան «Իգլա» բերելու գործով ձերբակալել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացու: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի իրավապահ մարմինների գրության հիման վրա մարտի 27-ին, Թբիլիսիի Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցում, Գինու բլուր խաչմերուկում, ձերբակալել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետով և 235.1 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով հետախուզվող ՀՀ քաղաքացու՝ 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ին:
Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին ասել էր, որ հայկական սահմանային անցակետում Հայաստանի երեք քաղաքացիների ձերբակալման գործով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կապի մեջ է Երևանի գործընկերների հետ:
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ազեր Սուլեյմանովին կողոպտել են Մառնեուլում։
Ըստ «Sputnik Ադրբեջան» Telegram–ալիքի` Սուլեյմանովն ասել է, որ չարագործներին չի հաջողվել տուն ներխուժել։
Զինված հարձակում Երևանում. տղամարդը զենք է պահել բանկի աշխատակցի վրա ու գումար պահանջել
«Բայց բակից տարբեր առարկաներ են տարել, ինչպես նաև բացել են մեքենան ու այնտեղից մանր-մունր բաներ գողացել», - ավելացրել է նախկին պատգամավորը:
Հարձակում Վրաստանում. զինված տղամարդը խոշոր գումար է գողացել ինկասացիայի մեքենայից
Տեսահսկման սարքն արձանագրել է գողության պահը։
Սուլեյմանովն արդեն դիմել է ոստիկանություն։ Նա վստահեցրել է, որ սա առաջին դեպքը չէ:
Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղու Խաչի լեռնանցքում երթևեկությունն արգելված է որոշ ավտոմեքենաների համար:
«Ձյան և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար, իսկ մյուս փոխադրամիջոցների համար բաց է»,– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Միաժամանակ նշվում է, որ տվյալ հատվածում երթևեկությունը պետք է իրականացվի ոչ կանգառային ռեժիմով և միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով:
Գազի բալոններով մեքենաների վարորդներին նոր «փորձություն» է սպասում
Դեպարտապենտը նախազգուշացնում է, որ այդ ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության հսկողության ներքո
Հիշեցնենք` սա միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանը կապում է Հայաստանի հետ։
Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։



