ՀՀ Առողջապահության նախարարություն

Հայ և վրացի նախարարները համաձայնության եկան

24
Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներ Լևոն Ալթունյանը և Դավիթ Սերգեենկոն նախանշել են երկկողմ համագործակցության նոր ուղիներ։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Վրաստանն ու Հայաստանը մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունն առողջապահության ոլորտում։ Համաձայնագիրը ձեռք է բերվել Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի` Վրաստանի կատարած այցի ընթացքում։

«Երկօրյա այցի ընթացքում հայ հյուրերը կծանոթանան Վրաստանի առողջապահության համակարգում կատարված բարեփոխումներին, բժշկական ծառայություններ մատուցելու իրավական կարգավորման առանձնահատկություններին, կքննարկեն դեղագործության շուկայի հարցերը», — հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերության կայքը։

Հայկական պատվիրակության ներկայացուցիչները, որի կազմում են Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, փոխնախարար Սամվել Մարգարյանը և առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, կայցելեն նաև Վրաստանի տարբեր բժշկական հաստատություններ։

Русская версия

24