00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Վարչապետի Թբիլիսի այցը նոր դրայվ կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին

© Sputnik / Aram NersesyanДжонни Меликян
Джонни Меликян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է հարևան Վրաստան։ Վարչապետի մակարդակով վերջին այցը հարևան երկիր 2015թ-ին էր, բայց այն պաշտոնական չէր, այլ աշխատանքային։

Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը կարծում է, որ Կարեն Կարապետյանն իր էներգիայով կարող է ակտիվացնել հայ-վրացական համագործակցությունը բոլոր օղակներում։ Զրուցեց Դիաննա Հարությունյանը։

-Պարոն Մելիքյան, ՀՀ վարչապետի երկօրյա այցը Վրաստան, բնականաբար, տնտեսական շեշտադրում ունի։ Էներգետիկ համագործակցություն, Լարսի ճանապարհի այլընտրանքի քննարկում. առարկայական էլ ի՞նչ սպասումներ կարող ենք ունենալ այս այցից։

— Ինչպես սիրում է ասել մեր վարչապետը, կարծում եմ այս այցը նոր դրայվ կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին։ Քանի որ վարչապետի գլխավորած պատվիրակությունը բավականին մեծ է` ներգրավված են բոլոր այն գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնց տնօրինած ոլորտներում Վրաստանի հետ համագործակցություն կա, կարծում եմ, կլինի մի շարք փաստաթղթերի ստորագրում։

Джонни Меликян - Sputnik Արմենիա
Հայաստանը և Վրաստանը մտնում են տարածաշրջանային ընդհանուր խաղի մեջ
Գործնական քայլեր կարվեն ենթակառուցվածքների, ճանապարհների, մասով, էներգետիկայի, ներդրումների, համատեղ զբոսաշրջային փաթեթների և այլ ոլորտներում։ Այսօրվա դրությամբ ակտուալ է Բարեկամության կամրջի կառուցումը, ինչպես նաև էներգակամուրջի նախագիծը, որը, կարծում եմ, մոտակա երկու տարում պիտի ավարտին հասցվի։ Այն մեզ համար շատ կարևոր է, որպես տարանցիկ երկրի։ Դրա շնորհիվ մենք հնարավորություն կընձեռենք Ռուսաստանին ու Վրաստանին գազ ստանալ Իրանից` Հայաստանի տարածքով։

-Խոսենք Վերին Լարսին այլընտրանք գտնելու մասին։ Հնարավո՞ր է այս այցի ընթացքում նաև այդ հարցը քննարկվի, և ի՞նչ շանսեր կան այն կյանքին կոչելու։

— Հայկական կողմը պարբերաբար բարձրացնում է այդ հարցը և՛ ռուս, և՛ վրաց գործընկերների հետ հանդիպման ժամանակ։ Բայց, քանի որ այս գործընթացում մենք շահագրգիռ երրորդ կողմն ենք, նախ պետք է Ռուսաստանն ու Վրաստանը ընդհանուր մի եզրակացության գան։ Հաշվի առնելով Վրաստանի այսօրվա առևտրաշրջանառության ծավալները Ռուսաստանի հետ` իրենք այդքան էլ շահագրգիռ չեն այլընտրանք գտնելու։ Վրաստանի իշխանությունները, դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ, նախընտրական իրենց խոստումներում ասել էին, որ ժամանակակից ճանապարհներ ենթակառուցվածքային նախագծեր են իրականացնելու։ Եվ այդ ենթակառուցվածքները կկապեն նաև Ռուսաստանը Հայաստանի հետ։ Այսօր դա հիմնական այլընտրանքը չէ, իհարկե, ավելի իրատեսական այլընտրանք կարող է դառնալ լաստանավը։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. էներգակիրների տարանցման խնդիրը որոշիչներից մեկն է մեր տարածաշրջանում

Իրականում, այլընտրանք գտնելը հեշտ չէ, այս հարցի լուծումը, կախված քաղաքական խնդիրներից, ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից, կարող է տարիներ ձգվել, դրան շուտ սպասել պետք չէ։

-Կարեն Կարապետյանի Թբիլիսի այցը միայն տնտեսակա՞ն է, քաղաքական օրակարգը բացակայո՞ւմ է այս այցից։

— Պաշտպանության, արտաքին գործերի նախարարների մակարդակով այցելություններ արդեն եղել են։ Վարչապետի պաշտոնական այցը ցույց է տալիս, որ կողմերը բարձր են գնահատում միջպետական հարաբերությունները։ Այս հանդիպումը ցույց է տալիս, որ պաշտոնական Երևանն ու Թբիլիսին սերտացնում են հարաբերությունները, իսկ այդ մեսիջները կհասնեն Վրաստանի հետ սերտ կապեր հաստատող մեր հարևաններին ևս։ Իմ կարծիքով, Վրաստանի շահերից է բխում, հավասարակշռի հարաբերութունները բոլոր հարևանների հետ։ Վրաստանը, բացի հարևան Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալուց, Հայաստանի հետ ևս կկառուցի բազմապրոֆիլ միջպետական հարաբերություններ։ Սա չի կաշկանդի նրան մեծ նախագծեր կյանքի կոչելիս, որում տարբեր երկրներ են ներգրաված։ Այդպիսինն է էներգակամուրջը, որը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական կարևոր նախագիծ է։

Լրահոս
0