ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանին արդեն 9 ամիս է`պահում են Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայության մեկուսարանում՝ իբր թմրանյութեր արտադրելու, պահելու և տարածելու համար։ Նրա քույրը` Մարիաննա Միրզոյանը, հուսահատ փորձում է բողոքարկել մեղադրանքը։
«Մարատն ինձ զանգահարեց երեկ ժամը 14։40-ին և խնդրեց, որպեսզի ես կապվեմ Ադրբեջանի գլխավոր դատախազության հետ և խնդրեմ կասեցնել քննությունը, որպեսզի նրան, վերջապես, բանտ նստեցնեն։ Նա ասաց, որ հոգնել է և այլևս չի կարող այդպես. քննիչը չի հանգստանա, մինչև նրան հանցագործ չդարձնի»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Միրզոյանը։
Նա պատմեց, որ Մարատը խնդրել է քրոջն՝ այլևս չգրել իրեն, կապոցներ չուղարկել, իսկ վերջում ասել է, որ նա այլևս եղբայր չունի, իսկ ծնողներն էլ` տղա։ «Մարատը լաց եղավ, և դրանով մեր երկուրոպեանոց հեռախոսազրույցն ընդհատվեց։ Ես այլևս տեղեկություններ չունեմ եղբորիցս»,- ասաց Մարիաննան։
Կինը նախօրեին զանգել է Բաքվում Ռուսաստանի դեսպանատուն, սակայն նրան չի հաջողվել զրուցել ինչ-որ մեկի հետ։ Միայն այսօր նա նամակ է ստացել ռուսական դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Օ. Դմիտրիևայից, որում նա գրում է, որ շփվել է Գալուստյանի փաստաբանի հետ և Մարատի հետ ամեն ինչ կարգին է։
«Նա ինձ գրել է, որ եղբորս մոտ ամենի ինչ կարգին է։ Մի՞թե նա չի հասկանում, որ եղբորս կյանքը վտանգի մեջ է։ Ես չեմ հասկանում, թե ինչ են անում Ռուսաստանը, ԱԳՆ-ն, Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը»,- ասաց Մարիաննան։ Վերջերս Մարատի առողջական վիճակը վատացել է, նրան արդեն 10 ներարկում են արել` վիճակի բարելավման համար։ Մարիաննան չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունենում եղբոր հետ, քանի որ նրանց զրույցն ընդհատվել է։
Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանը ձերբակալվել է հունիսի 9-ին Ադրբեջանի ՔՕ 234 հոդվածի 4-րդ կետի 3-րդ մասով` թմրանյութերի արտադրության, պահպանման, շրջանառության և տեղափոխման համար։ Միրզոյանի խոսքով` եղբայրը երբեք չի առնչվել թմրանյութերի հետ, իսկ այսօր արդեն նրան լրտեսության մեջ են մեղադրում։
Մարատի կալանքի մասին քույրն իմացել է նրա գործընկեր Ելենա Մակարենկոյից, որին 15 օր ձերբակալել են քննչական մեկուսարանում միայն նրա համար, որ գործնական հարաբերությունների է ունեցել նրա հետ։ 2016թ-ի օգոստոսի 17-ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է իրավիճակը` հայտարարելով, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ազգային ենթատեքստ չի տեսնում Բաքվում ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանի կալանքի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ազեր Սուլեյմանովին կողոպտել են Մառնեուլում։
Ըստ «Sputnik Ադրբեջան» Telegram–ալիքի` Սուլեյմանովն ասել է, որ չարագործներին չի հաջողվել տուն ներխուժել։
Զինված հարձակում Երևանում. տղամարդը զենք է պահել բանկի աշխատակցի վրա ու գումար պահանջել
«Բայց բակից տարբեր առարկաներ են տարել, ինչպես նաև բացել են մեքենան ու այնտեղից մանր-մունր բաներ գողացել», - ավելացրել է նախկին պատգամավորը:
Հարձակում Վրաստանում. զինված տղամարդը խոշոր գումար է գողացել ինկասացիայի մեքենայից
Տեսահսկման սարքն արձանագրել է գողության պահը։
Սուլեյմանովն արդեն դիմել է ոստիկանություն։ Նա վստահեցրել է, որ սա առաջին դեպքը չէ:
Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղու Խաչի լեռնանցքում երթևեկությունն արգելված է որոշ ավտոմեքենաների համար:
«Ձյան և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար, իսկ մյուս փոխադրամիջոցների համար բաց է»,– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Միաժամանակ նշվում է, որ տվյալ հատվածում երթևեկությունը պետք է իրականացվի ոչ կանգառային ռեժիմով և միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով:
Գազի բալոններով մեքենաների վարորդներին նոր «փորձություն» է սպասում
Դեպարտապենտը նախազգուշացնում է, որ այդ ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության հսկողության ներքո
Հիշեցնենք` սա միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանը կապում է Հայաստանի հետ։
Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Տվյալները թարմացվում են...
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5194 մարդ, կատարվել է 742038 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164085-ը։ Գրանցվել է մահվան 3208 դեպք (+6)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 820-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։



