Վրաստանի դատախազության շենքը

Վրաստանի պատրիարքարանի աշխատակիցը ձերբակալվել է սպանություն ծրագրելու կասկածով

28
Վրաստանի դատախազությունը սպանություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել է պատրիարքարանի գույքի կառավարման ծառայության ղեկավարին։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Վրաստանում բարձրաստիճան եկեղեցականի սպանություն ծրագրելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի պատրիարքարանի գույքի կառավարման ծառայության ղեկավարը, հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին։

Հետաքննությունը սկսվել է 2017 թվականի փետրվարի 2-ին՝ Վրաստանի քաղաքացիներից մեկի դիմումի հիման վրա։ Քաղաքացին դիմել է Վրաստանի գլխավոր դատախազություն և նշել, որ իրեն ծանոթ հայր Գեորգի Մամալաձեն խնդրել է օգնել գտնելու կյանքի համար վտանգավոր նյութ` ցիանիդ։

Քննիչները պարզել են, որ հայր Գեորգի Մամալաձեն խնդրել է հայտ ներկայացնողին կարճ ժամանակում գտնել թունավոր նյութը`ցիանիդը, որի համար նա պատրաստ էր վճարել և ապօրինի շահույթ ապահովել էր խոստացել ապագայում։ Առկա տեղեկատվության համաձայն` Գ.Մամալաձեն մտադիր էր մեկնել Գերմանիա, որտեղ պատրիարքը բուժվում է։

«Նրան թունավոր նյութը հարկավոր էր նախքան հիվանդանոց պառկելը»,- ասաց Շոթաձեն։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վրաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլիա երկրորդին, հավանաբար, փորձել են թունավորել, կան գործով ձերբակալված անձինք։ Սոցցանցերում հնչեցրած վարկածը Վրաստանի պատրիարքին թունավորելու փորձ անելու վերաբերյալ ցնցել է հասարակությանը։ Դատախազի լռությունը մի շարք հարցեր է ծնում և բամբասանքի առիթ տալիս։

Русская версия

28
Ոստիկանական ավտոմեքենա

Վրաստանում թալանել են նախկին պատգամավոր Ազեր Սուլեյմանովին

42
Տեսախցիկներն արձանագրել են գողության պահը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննություն են իրականացնում։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ազեր Սուլեյմանովին կողոպտել են Մառնեուլում։

Ըստ «Sputnik Ադրբեջան» Telegram–ալիքի` Սուլեյմանովն ասել է, որ չարագործներին չի հաջողվել տուն ներխուժել։

Զինված հարձակում Երևանում. տղամարդը զենք է պահել բանկի աշխատակցի վրա ու գումար պահանջել

«Բայց բակից տարբեր առարկաներ են տարել, ինչպես նաև բացել են մեքենան ու այնտեղից մանր-մունր բաներ գողացել», - ավելացրել է նախկին պատգամավորը:

Հարձակում Վրաստանում. զինված տղամարդը խոշոր գումար է գողացել ինկասացիայի մեքենայից

Տեսահսկման սարքն արձանագրել է գողության պահը։

Սուլեյմանովն արդեն դիմել է ոստիկանություն։ Նա վստահեցրել է, որ սա առաջին դեպքը չէ:

Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը

42
թեգերը:
գողություն, Պատգամավոր, Վրաստանի Հանրապետություն
Վերին Լարս

Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակ է որոշ մեքենաների համար

56
(Թարմացված է 15:25 28.01.2021)
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղու Խաչի լեռնանցքում երթևեկությունն արգելված է որոշ ավտոմեքենաների համար:

«Ձյան և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար, իսկ մյուս փոխադրամիջոցների համար բաց է»,– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ տվյալ հատվածում երթևեկությունը պետք է իրականացվի ոչ կանգառային ռեժիմով և միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով:

Գազի բալոններով մեքենաների վարորդներին նոր «փորձություն» է սպասում

Դեպարտապենտը նախազգուշացնում է, որ այդ ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության հսկողության ներքո

Հիշեցնենք` սա միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանը կապում է Հայաստանի հետ։

Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է

56
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Վերին Լարս, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 200 հազար դրամով
Որ խախտման համար քանի բալ են կորցնելու Հայաստանի վարորդները
ՀՀ–ում վարորդական իրավունք ստանալու համար պետք է պատասխանել 20 հարցի
Մեգան Մարքլ. արխիվային լուսանկար

2 մլն դոլար փոխհատուցում. Մեգան Մարքլը շահել է բրիտանական պարբերականի դեմ դատը

29
(Թարմացված է 01:10 03.03.2021)
Դատավորը The Mail on Sunday–ի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։

Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։

Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։

«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ

2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։  ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։

Արքայազն Հարրին կնոջ պատճառով կռվել է լավագույն ընկերոջ հետ

29
թեգերը:
նամակ, հայր, Դատարան, դատ, Մեգան Մարքլ
Ըստ թեմայի
«Պարծենկոտ արքայադստեր օրագիրը»․ հրապարակվել են Մեգան Մարքլի խորթ քրոջ ու հոր հուշերը
«Թշնամանքի» պատճառը զուգագուլպանե՞րն են. ինչ է կատարվում Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև
Մեգան Մարքլը մեղադրել է թագուհի Եղիսաբեթին
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը աշխատանք են գտել