ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հրշեջ ծառայության աշխատակիցները վեց ժամից ավել է պայքար են մղում Թբիլիսիի «Մանկական աշխարհ» և «Ոսկու աշխարհ» շուկայում բռնկված հրդեհի դեմ։ Այս մասին տեղեկացնում Sputnik Վրաստանը։
Հրդեհը բռնկվել է անցած գիշեր, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 3-ին։ Կրակը տարածվել է երկհարկանի շենքի ամբողջ տարածքով, որտեղ տեղակայված են խանութներն ու վաճառասեղանները, այդ թվում նաև` ոսկու վաճառասեղանները։
Կրակը տարածվել է նաև «Մանկական աշխարհ»-ի տարածքում տեղադրված մեծածախ շուկայում ։ Բազմաթիվ խանութների տերեր կրել են ֆինանսական խոշոր վնաս։
«Ամբողջ կյանքում աշխատած-ստեղծածս վառվել է։ Հազարավոր մարդկանց կրպակներ են այրվել։ Ամեն ինչ կորցրել ենք»,-ասել է տուժողներից մեկը` Բադրի Չիտանավան։
Դեռևս պարզ չէ, թե հրդեհն ինչից է բռնկվել։ Վրաստանի ՆԳՆ-ն արդեն սկսել է գործի հետաքննությունը` ունեցվածքի ոչնչացում հրդեհի պատճառով` բռնկված պայթյունի կամ այլ հասարակական վտանգ ներկայացնող ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ազեր Սուլեյմանովին կողոպտել են Մառնեուլում։
Ըստ «Sputnik Ադրբեջան» Telegram–ալիքի` Սուլեյմանովն ասել է, որ չարագործներին չի հաջողվել տուն ներխուժել։
Զինված հարձակում Երևանում. տղամարդը զենք է պահել բանկի աշխատակցի վրա ու գումար պահանջել
«Բայց բակից տարբեր առարկաներ են տարել, ինչպես նաև բացել են մեքենան ու այնտեղից մանր-մունր բաներ գողացել», - ավելացրել է նախկին պատգամավորը:
Հարձակում Վրաստանում. զինված տղամարդը խոշոր գումար է գողացել ինկասացիայի մեքենայից
Տեսահսկման սարքն արձանագրել է գողության պահը։
Սուլեյմանովն արդեն դիմել է ոստիկանություն։ Նա վստահեցրել է, որ սա առաջին դեպքը չէ:
Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղու Խաչի լեռնանցքում երթևեկությունն արգելված է որոշ ավտոմեքենաների համար:
«Ձյան և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար, իսկ մյուս փոխադրամիջոցների համար բաց է»,– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Միաժամանակ նշվում է, որ տվյալ հատվածում երթևեկությունը պետք է իրականացվի ոչ կանգառային ռեժիմով և միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով:
Գազի բալոններով մեքենաների վարորդներին նոր «փորձություն» է սպասում
Դեպարտապենտը նախազգուշացնում է, որ այդ ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության հսկողության ներքո
Հիշեցնենք` սա միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանը կապում է Հայաստանի հետ։
Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։
«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։
Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։



