00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոչ Գազպրոմին». Դեպի Հայաստան գազի տարանցումը խփել է Վրաստանի պետբյուջեին

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցОАО "Газпром"
ОАО Газпром - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեպի Հայաստան գազի տարանցման վերաբերյալ «Գազպրոմի» հետ Վրաստանի նոր պայմանագիրը դուր չի գալիս երկրի ընդդիմադիր ուժերին։ Թբիլիսիում նախօրեին անցկացվեց «Ո՛չ Գազպրոմին» բողոքի ակցիան։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը վատ վիճակում է հայտնվել դեպի Հայաստան «Գազպրոմ-էքսպորտ» —ի հետ գազի մատակարարման համաձայնագրի պատճառով։ Նախօրեին, երկրի կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացվեց։

Մի քանի տասնյակ ընդդիմադիրներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ «Ո՛չ Գազպրոմին» վանկարկելով` պահանջեցին Վրաստանի իշխանություններից հրապարակել համաձայնագրի բոլոր մանրամասները և բարձրաձայնել «Գազպրոմի» հետ գործարքի արդյունքում երկրի բյուջեին հասցված և ռուսական գազային կորպորացիային արված «այսպես կոչված» զիջումների վնասի չափը։

Годовое общее собрание акционеров компании Газпром - Sputnik Արմենիա
Վրաստան – «Գազպրոմ». Հայաստան գազի տարանցման հարցը վերջապես լուծվեց

«Մենք չենք հասկանում, թե ինչպես կարելի էր ենթարկվել «Գազպրոմին» այն պարագայում, երբ նա ինքն է փակուղու մեջ հայտնվել», — ասել է բողոքի ակցիայի մասնակից Թամար Չերգոլեիշվիլին։

Ակտիվիստների դիրքորոշումը չեն կիսում երկրի իշխանությունները` «Գազպրոմի» հետ երկարատև բանակցությունների արդյունքում ձեռքբերված համաձայնագիրը կոչելով կոմպրոմիսային և առավել ձեռնտու։ Ընդ որում, երկիրը «Գազպրոմից» էներգետիկ կախվածության մեջ չի ընկնում, ինչը կարելի է գործող իշխանության մեծ ձեռքբերումը համարել։

Երկու տարվա պայմանագրի համաձայն`վճարումը առաջին տարին կիսով չափ կիրականացվի հումքով, սակայն, այնուհետև, համընդհանուր միջազգային ստանդարտների համապատասխան, կողմերը կանցնեն գումարային վճարման։ Անհրաժեշտության դեպքում, սեզոնային պահանջները բավարարելու համար, Վրաստանը կկարողանա կոմերցիոն գազի լրացուցիչ ծավալներ ստանալ արտոնյալ գներով, այն է` 215 դոլարի փոխարեն 1 հազար խմ-ի համար 185 դոլար։

Ավելի սթափ այս իրավիճակին նայում են վրաց փորձագետները, ովքեր, այնուամենայնիվ, նշում են, որ նոր պայմանագիրը պետբյուջեն զրկել է 10-12 մլն դոլարից։ Վրաստանում կանխատեսվում է կապույտ վառելիքի սպառողական գների աճ արդեն 2018 թվականին։

«Համաձայնագիրը ձեռք է բերվել մի քանի փուլով անցկացված արդյունավետ բանակցություններից հետո։ Սկզբում մեր դիրքորոշումը տարբերվում էր, սակայն վերջին հանդիպումներն օգնեցին շփման եզրեր գտնել։ Սա չի նշանակում, որ «Գազպրոմ»-ը պարզապես համաձայնագիր է կազմել, իսկ մենք պարզապես այն ստորագրել ենք։ Փոխզիջումը ձեռք է բերվել հաշվի առնելով երկու կողմերի շահերը», — հայտնել է փոխվարչապետ, Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն։

Газопровод из России в Армению - Sputnik Արմենիա
Թբիլիսին էլի չպայմանավորվեց «Գազպրոմի հետ» դեպի Հայաստանի գազի տարանցման համար

Նրա խոսքով` իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունը դեստրուկտիվ բնույթ է կրում և նպաստում ագրեսիվ տրամադրությունների տարածմանը։

Այս տեսակետը կիսում է նաև Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։ Նա կարծում է, որ Հայաստանը Վրաստանին լավություն է արել` երկարացնելով նախորդ պայմանագրերը։ Այսօր ռուսական կողմը, մեջբերելով գազի տարանցման համար վճարման գործող միջազգային նորմերը, առաջարկել է Թբիլիսիին անցում կատարել միջազգային ստանդարտների։ Սա պակաս ձեռնտու է վրացական կողմին, քանի որ 200 մլն խմ գազի շուկայական գինը այսօրվա դրությամբ կազմում է շուրջ 37 մլն դոլար, իսկ սա տարանցման համար նոր պայմանագրով նախատեսված գնից ավել է։

«Սա վրացական հասարակության քաղաքական առումով ակտիվ տրամադրված ընդդիմության համար բողոքի առիթ հանդիսացավ։ Ռուսաստանն այս իրավիճակում փոխզիջման գնաց` նվազեցնելով Վրաստանի համար կոմերցիոն գազի սակագինը, իսկ Թբիլիսին դրա կարիքը շատ ուներ», — ասել է Մելիքյանը։

Նա կարծում է, որ Վրաստանը չէր կարող ավելի շատ սակարկել գինը, քանի որ բանակցությունների անբարեհաջող ելքի պարագայում այն հարվածի տակ կդներ իր տարանցման գործառույթը։ Ռուսաստանը, Իրան-Հայաստան գազատարի միջոցով երրորդ երկրներով կարող էր դիմել գազի սվոպային մատակարարման`շրջանցելով Վրաստանը։

Այսօր Թբիլիսին տարանցման դիմաց Բաքու-Թբիլիսի- Էրզրում գազատարից, որը պատկանում է բրիտանական British Petroleum նավթային ընկերությանը, ստանում է 5 տոկոս կամ 300 մլն խորանարդ մետր գազ։ Ընկերությունն արդյունահանում է 6-7 մլրդ խմ գազ, մնացած 85 տոկոսը կամ 1,5 մլրդ խմ գազը Վրաստանը ստանում է Գազիմահոմեդ-Ղազախ մայրուղային գազատարով, SOCAR-ից։ Մնում է գուշակել, թե Վրաստանը որտեղից կգնի պակասող 200 մլն խմ գազը` «Գազպրո՞մից», Ադրբեջանի՞ց, թե՞ Իրանից։

Տվյալ ապհին Ադրբեջանն ի վիճակի չէ Վրաստանում ծածկել բնական գազի դեֆիցիտն այնքան ժամանակ, մինչև չի գործարկվի «Շահ Դենիզ 2» հանքավայրի նախագիծը։ Այսօր Ադրբեջանն ինքն էլ դժվարություններ ունի կապույտ վառելիքի հարցում և բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ շուրջ 1 մլրդ խմ գազ գնելու մասին։

Հայտնի է, որ Վրաստանը մասամբ կազատվի գազային կախվածությունից 2019թ-ին «Շահ Դենիզ 2» ադրբեջանական հանքավայրի նախագծի երկրորդ փուլի, ինչպես նաև Tanap և Tap նախագծերի մշակման դեպքում, որոնցում նա ռազմավարական դեր է խաղում։ Այդ նախագծերը մեծ դեր են խաղում «Հարավային գազային միջանցքի» իրագործման մեջ, որը ենթադրում է «Շահ Դենիզ 2»-ի ադրբեջանական գազի տեղափոխում։ Tanap-ը կանցնի Թուրքիայի արևելյան սահմանից մինչև արևմտյան և կմիանա Tap-ին, որը գնում է Հունաստան, Ալբանիա, Ադրիատիկ ծովով դեպի Իտալիայի հարավ։

 

Русская версия

 

Լրահոս
0