00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիգեն Սարգսյանը՝ թբիլիսցի հոր և Կալինինի վրա գտնվող հրուշակարանի մասին

© Photo : official site of the MoD of GeorgiaМинистр обороны Армении Виген Саргсян и министр обороны Грузии Леван Изория
Министр обороны Армении Виген Саргсян и министр обороны Грузии Леван Изория - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Վրաստան առանձնահատուկ է, իսկ Թբիլիսին նրա համար` հարազատ քաղաք: Այս մասին Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջին պաշտոնական այցը Վրաստան առանձնահատուկ էր Վիգեն Սարգսյանի համար, չէ որ նա այցելել է մի քաղաք, որի հետ նրան շատ բան է կապում: Իր կենսագրության թբիլիսյան էջերի մասին նախարարը պատմել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևորականների հետ «Հայարտուն» հայկական մշակույթի կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

«Ինձ համար այս այցն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ես ժամանել եմ հարազատ, ինձ լավ ծանոթ քաղաք: Թբիլիսիում ծնվել, մեծացել և ուսանել է հայրս, այստեղ է ապրել նաև մորական կողմից տատիկիս քույրը», — ասել է Վիգեն Սարգսյանը:

Виген Саргсян - Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյան. Տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունը զսպող գործոն է

Հայաստանի պաշտպանական գերատեսչութան ղեկավարը խոստովանել է, որ տատիկի հետ մի քանի տարի ապրել է Թբիլիսիում. Այստեղ նրան ծանոթ է յուրաքանչյուր շենք, ամեն քարի կտոր:

Նա լավ է հիշում, որ իր տատիկի քրոջ տան պատուհանից երևում էին Կալինին փողոցի (ներկայիս Ջավախիշվիլու) ռուսական ուղղափառ եկեղեցու գմբեթները, մոտակայքում հրուշակարան էր, որտեղից ամբողջ փողոցով տարածվում էր թարմ խմորեղենի բույրը:

«Ապակիների դղրդոցից կարելի էր հասկանալ, որ փողոցով տրամվայ է անցնում: Նույն փողոցի վրա տեղակայված ռուսական ուղղափառ եկեղեցին, մզկիթը, սինագոգն և կաթոլիկ եկեղեցին աննկարագրելի զգացմունքներ էին առաջացնում», — պատմել է Վիգեն Սարգսյանը:

Նախարարը Թբիլիսին հարուստ մշակույթով բացառիկ քաղաք է համարում և հպարտանում է այն ներդրումով, որն ունեցել են հայերը վրաց մայրաքաղաքի կառուցման գործում:

Грузинские военные - Sputnik Արմենիա
Վրացի զինվորականները հայ զինծառայողներին լեռներում տեղաշարժվել կսովորեցնեն

«Մենք շնորհակալ ենք, որ մեր վրացի գործընկերներն անընդհատ ընդգծում են այդ փաստը», — ասել է նա:

Հայաստանն ու Վրաստանը մի շարք ընդհանուր գծեր ունեն, քանի որ երկու պետություններն էլ ձգտում են ժողովրդավարության, ազատության, կայունության և անվտանգության՝ սեփական երկրներում և տարածաշրջանում, առհասարակ: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու նպատակին հասնելու իր ուղին՝ առանց հայ-վրացական հարաբերություններին վնաս հասցնելու:

«Շատերն այժմ փորձում են փոխել պատմությունը, սակայն մենք չպետք է մոռանանք մեզ կապող բազմադարյան բարեկամության մասին», — ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:

Հանդիպման շրջանակներում նախարարը գերատեսչական պարգևներ է հանձնել 90-ականներին ղարաբաղյան պատերազմի երկու մասնակցի, իսկ «Հայարտուն» կենտրոնի մշակութային հարցերով տնօրեն Լևոն Չիդիլյանը պարգևատրել է ապրիլյան իրադարձությունների ժամանակ ցուցաբերած աջակցության համար:

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Լրահոս
0