Սելավ

Սելավի պատճառով փակվել է կովկասյան ավտոմայրուղին

56
(Թարմացված է 16:51 03.07.2016)
Սելավի հոսքը հասել է կովկասյան ավտոմայրուղի. փակվել է Ռուսաստանից դեպի Հարավային Օսեթիա տանող միակ ճանապարհը:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. ՌԴ ԱԻՆ Հյուիսիսային Օսեթիայի գլխավոր վարչության տեղեկությունների համաձայն` կիրակի առավոտյան սելավի պատճառով փակվել է կովկասյան ավտոմայրուղին:

«Հուլիսի 3-ի ժամը 5:50-ից Բուրոն բնակավայրից դեպի Ռոկի թունելի հյուսիսային պորտալ երկու ուղղությամբ տրանսպորտային միջոցներին արգելված է երթևեկել մինչև հատուկ կարգադրությունների ստացումը», — գրված է հաղորդագրության մեջ:

Պատճառը ավտոմայրուղու 69-րդ կմ վրա առաջացած սելավի հոսքերն են և ավտոմեքենաների անվտանգ երթևեկելու հնարավորության բացակայությունը:

Կկասյան ավտոմայրուղին, որն անցնում է բարձր լեռնային գոտով, Ռուսաստանից Հարավային Օսեթիա տանող միակ ճանապարհն է:

56
Ոստիկանական ավտոմեքենա

Վրաստանում թալանել են նախկին պատգամավոր Ազեր Սուլեյմանովին

42
Տեսախցիկներն արձանագրել են գողության պահը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննություն են իրականացնում։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ազեր Սուլեյմանովին կողոպտել են Մառնեուլում։

Ըստ «Sputnik Ադրբեջան» Telegram–ալիքի` Սուլեյմանովն ասել է, որ չարագործներին չի հաջողվել տուն ներխուժել։

Զինված հարձակում Երևանում. տղամարդը զենք է պահել բանկի աշխատակցի վրա ու գումար պահանջել

«Բայց բակից տարբեր առարկաներ են տարել, ինչպես նաև բացել են մեքենան ու այնտեղից մանր-մունր բաներ գողացել», - ավելացրել է նախկին պատգամավորը:

Հարձակում Վրաստանում. զինված տղամարդը խոշոր գումար է գողացել ինկասացիայի մեքենայից

Տեսահսկման սարքն արձանագրել է գողության պահը։

Սուլեյմանովն արդեն դիմել է ոստիկանություն։ Նա վստահեցրել է, որ սա առաջին դեպքը չէ:

Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը

42
թեգերը:
գողություն, Պատգամավոր, Վրաստանի Հանրապետություն
Վերին Լարս

Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակ է որոշ մեքենաների համար

56
(Թարմացված է 15:25 28.01.2021)
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղու Խաչի լեռնանցքում երթևեկությունն արգելված է որոշ ավտոմեքենաների համար:

«Ձյան և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար, իսկ մյուս փոխադրամիջոցների համար բաց է»,– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ տվյալ հատվածում երթևեկությունը պետք է իրականացվի ոչ կանգառային ռեժիմով և միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով:

Գազի բալոններով մեքենաների վարորդներին նոր «փորձություն» է սպասում

Դեպարտապենտը նախազգուշացնում է, որ այդ ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության հսկողության ներքո

Հիշեցնենք` սա միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանը կապում է Հայաստանի հետ։

Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է

56
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Վերին Լարս, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 200 հազար դրամով
Որ խախտման համար քանի բալ են կորցնելու Հայաստանի վարորդները
ՀՀ–ում վարորդական իրավունք ստանալու համար պետք է պատասխանել 20 հարցի
Ճանապարհ

Ջերմուկում ձյուն է գալիս, Սյունիքի ճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով

0
(Թարմացված է 09:31 03.03.2021)
Ի՞նչ է կատարվում Հայաստանի ճանապարհներին, ո՞ր հատվածներն են փակ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմ տեղեկություն է հայտնում և վարորդներին հիշեցնում, որ պետք է երթևեկել ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

0