Էդվարդ Հովհաննիսյան

ՊԵԿ նախագահը պաշտոնից չի ազատվել. Փաշինյանը նրան արձակուրդ է ուղարկել

75
(Թարմացված է 19:56 22.07.2021)
Էդվարդ Հովհաննիսյանին կփոխարինի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին տրամադրվել է 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդը։ Փաշինյանը որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։

Նշվում է, որ Հովհաննիսյանը արձակուրդում կլինի հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ:

«Էդվարդ Հովհաննիսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահին կփոխարինի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է գլխատել ՊԵԿ–ը, մասնավորապես նշվում էր, որ Էդվարդ Հովհաննիսյանն արդեն, կարելի է ասել, հրաժեշտ է տվել պաշտոնին։

Պարբերականի տեղեկություններով` մի քանի օր առաջ Հովհաննիսյանը աշխատակազմին տեղեկացրել էր, որ հեռանում է, սպասում է նոր կառավարության ձևավորմանը, որ այս փոփոխությունն արձանագրեն։

Ըստ լուրերի՝ հեռանում է նաև Հովհաննիսյանի առաջին տեղակալը՝ Ռաֆիկ Մաշադյանը, որն Աննա Հակոբյանի հեռավոր ազգականն է։

75
թեգերը:
Արձակուրդ, պաշտոն, Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Հայաստան
Ըստ թեմայի
Կադրային փոփոխություններ կրակոցների ներքո. ինչ է հայտնի ՊՆ նոր պատասխանատուի մասին
Նույն «կարտերի կալոդը» խառնում են. Քոչարյանը՝ պաշտպանության նախարարի փոփոխության մասին
«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի նախկին նախարար Սեյրան Օհանյանը
Կալանավորված Արթուր Սարգսյանն էլ պատգամավոր դարձավ. ի՞նչ է պատրաստվում անել պաշտպանը
Երասխ

Երասխում այս պահին իրավիճակը հանգիստ է

40
(Թարմացված է 14:46 28.07.2021)
Արարատի մարզպետի օգնականը հերքեց շրջանառվող լուրերը, թե Երասխում հայկական կողմը զոհ ունի։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում այս պահին հանգիստ է։ Տեղեկությունը Spսtnik Արմենիային հայտնեց Արարատի մարզպետի օգնական Քրիստինե Պողոսյանը։

Նշենք, որ առավոտյան Գեղարքունիքում ընթացող մարտերից հետո սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ Երասխում նույնպես իրավիճակը լարված է, անգամ` զոհ ունենք։

«Իրավիճակը հանգիստ է Երասխի ուղղությամբ։ Բացի այդ, ՊՆ հայտարարության մեջ կոնկրետ նշված էր` որ ուղղությամբ է թշնամին մարտեր սկսել, և այնտեղ նշված չէր Երասխի անունը»,–ասաց նա։

Պողոսյանը հերքեց նաև զոհ ունենալու մասին լուրերը` ևս մեկ անգամ շեշտելով, որ Երասխում այս պահին իրավիճակը լարված չէ։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։

40
թեգերը:
կրակոց, Ադրբեջան, Սահման, Հայաստան, Երասխ
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ադրբեջանում 2 հայ զինծառայողի 15 տարվա ազատազրկման են դատապարտել
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում. Լաքոտ
Անհետ կորած զինծառայողը գտնվել է. նրան տեղափոխել են Երևան, վիճակը ծայրահեղ ծանր է
«Մուրացան» հոսպիտալ

Անհետ կորած զինծառայողը գտնվել է. նրան տեղափոխել են Երևան, վիճակը ծայրահեղ ծանր է

158
(Թարմացված է 14:31 28.07.2021)
Հայկական կողմն ունի երեք զոհ և չորս վիրավոր` ներառյալ անհետ կորած զինծառայողը։ Վիրավորները ժամկետային զինծառայողներ են։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքում հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով անհետ կորած զինծառայողը գտնվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Ծայրահեղ ծանր վիճակում է, նոր տեղափոխվել է Երևան», – ասաց Սանոսյանը։

Մարզպետի խոսքով՝ վիրավոր զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորած է։

ՊՆ–ն քիչ առաջ հայտնեց, որ ճշտված տեղեկություններով` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ–ի իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։

Սանոսյանը տեղեկացրեց, որ մյուս երեք զինծառայողների վիճակը բավարար է, նրանք բոլորը բուժում են ստանում այժմ Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում (Մուրացան)։ Բոլոր զինծառայողներն էլ ժամկետային են և շարքային։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

158
թեգերը:
Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ), Սահման, անհետ կորած, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
«Գրավել են, հետո հետ շպրտվել». ՊՆ–ում ընդունել են ռազմական կցորդներին
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում 3 հայ զինծառայողի սպանության համար. ՄԻՊ
Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՊՆ–ի նոր հաղորդագրությունը