Գնացք

«Հարավկովկասյան երկաթուղին» շուտով ևս երկու նոր էլեկտրագնացք կստանա

60
(Թարմացված է 16:52 22.07.2021)
Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հուլիսի 22-ին Դեմիխովի մեքենաշինական գործարանում տեղի ունեցավ երկու նոր ժամանակակից ԷՊ2Դ էլեկտրագնացքների ընդունման արարողությունը: Շուտով նրանք կհասնեն Հայաստան և կաշխատեն «Հարավկովկասյան երկաթուղու» ամենածանրաբեռնված Երևան-Գյումրի-Երևան երթուղում՝ ուղևորներին ապահովելով նոր հարմարավետ պայմաններ:Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, այդ էլեկտրագնացքները Հայաստանում բավականին հաջող շահագործվում են 2018 թվականից:

«Մենք շատ գոհ ենք Տրանսմաշհոլդինգի և նրա կազմի մեջ մտնող ձեռնարկությունների հետ համագործակցությունից` ինչպես շարժակազմի կառուցման փուլում, այնպես էլ շահագործման և երաշխիքային սպասարկման ընթացքում, և հույս ունենք, որ մեր փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի», - ընդգծել է նա։

ԷՊ2Դ էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:

Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ։ Գնացքում ծխելն արգելում է:

Զբոսաշրջություն անիվների վրա. հանդիպել են ՀԿԵ-ի և տուրիստական ընկերությունների ղեկավարները

 

60
թեգերը:
Հայաստան, Գնացք, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)
Ըստ թեմայի
ԱԻՆ–ն ու ՀԿԵ–ն հուշագիր են ստորագրել. կողմերը միմյանց կփոխանցեն կուտակած փորձը
Ճանապարհորդիր USB–ով. Ռուսաստանից Հայաստան նոր երկաթուղային վագոններ են բերվել
Սև ծովով լաստանավային բեռնափոխադրումը կմեծացնի Հայաստանից արտահանումը. ՀԿԵ տնօրեն
առուշ Առուշանյան

Վերաքննիչ դատարանը Առուշ Առուշանյանի գործով որոշումը կհրապարակի օգոստոսի 5-ին

7
(Թարմացված է 17:57 03.08.2021)
Պաշտպանի խոսքով` ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, բայց իրենք, միևնույնն է, չեն հանձնվելու։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի 05.08.2021թ-ին, ժամը՝ 12:00-ին։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Կարծում եմ` ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, սակայն մենք չենք հանձնվելու և մեր պայքարը շարունակելու ենք մինչև վերջ։Իսկ դատավոր Մնացական Հարությունյանը մի օր կմնա առանձին իր խղճի հետ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորվեց հուլիսի 16-ին: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

Առուշ Առուշանյանի պաշտպանն ի պատասխան ՀՔԾ–ի՝ փաստաթուղթ է հրապարակել

7
թեգերը:
Հայաստան, Առուշ Առուշանյան, Դատարան
ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ

ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ

43
(Թարմացված է 17:28 03.08.2021)
Դեսպանն ասել է, որ Իրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինն այսօր ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:

Чрезвычайный и Полномочный посол Ирана Аббас Бадахшан Зохури и военный атташе посольства, полковник Бахман Садегин в посетили приграничные территории Гегаркуникской области (3 августа 2021). Гегаркуник
ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ

Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը, մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ ընդգծել է երկու կողմերի զսպվածության և երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նա իր ցավակցությունն է հայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական նշանառության տակ են. Թաթոյանը լուսանկար է հրապարակել

Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը` դեսպան Զոհուրին նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Հայկական կողմն ուներ երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։

43
թեգերը:
Հայաստան, ծիրան, Դեսպան, Վերին Շորժա, Սահման