Զինվորականներ

Ստուգումներ են անցկացվել. Ստեփանյանն այցելել է հենակետեր

92
(Թարմացված է 15:05 22.07.2021)
Գնդապետը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը հուլիսի 22-ին այցելել է հենակետեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Армянские военнослужащие на боевой позиции
Զինծառայող

Զորամիավորման հրամանատարի տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին։

ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն. լուսանկարներ

Армянские военнослужащие на боевой позиции
Զինծառայող

Ծագած խնդիրների շուրջ զրուցել է անձնակազմի հետ և հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ տվել ստորաբաժանումների ղեկավարներին։

Զորամաս մուտք գործելու համար նորակոչիկի հարազատները պետք է ՊՇՌ թեստ ներկայացնեն. ՊՆ

Армянские военнослужащие на боевой позиции
Զինծառայողներ

Եվս 153 զինծառայողի ընտանիքներ հատուցում են ստացել հիմնադրամից

92
թեգերը:
Հայաստան, հենակետ, զինծառայող
Արխիվային լուսանկար

Մթերքի համաշխարհային գները դեռ բարձր կմնան. ՀՀ ԿԲ

5
(Թարմացված է 16:54 03.08.2021)
Սպասվում է արևածաղկի ձեթի ու կարագի գնի որոշակի նվազում, բայց ընդհանուր առմամբ ներմուծվող ապրանքների գները գնաճի վրա ճնշում կգործադրեն բարձրացման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Պարենամթերքի համաշխարհային գները հիմնականում բարձր են մնում, ինչն էլ կպահպանի Հայաստանում համեմատաբար բարձր գնաճը։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով՝ հուլիսին Պարենի համաշխարհային գների ինդեքսը 12 ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել է:

«Ընդհանուր առմամբ, հումքի ու պարենի շուկաներում բարձր գնաճային մթնոլորտ է տիրում, իսկ գործընկեր երկրներում նկատվում է գնաճի սպասվածից բարձր մակարդակ։ Այս պայմաններում ԿԲ խորհուրդն ակնկալում է, որ ներկրվող ապրանքների գները հիմնականում ճնշում կգործադրեն գնաճի վրա», - ասաց Գալստյանը։

ԿԲ կանխատեսման մեջ հաշվի են առնվել նաև արևածաղկի բարձր բերքի և արևածաղկի ձեթի, ինչպես նաև կարագի գների իջեցման կանխատեսումները: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, ներմուծվող ապրանքների գները կմնան համեմատաբար բարձր։

Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետ    

Մասնակիորեն այս բացասական ազդեցությունը կմեղմացվի պղնձի խտանյութի արտահանումից գոյացած հասույթի աճով, նաև այլ լեռնամետալուրգիական արտադրանքի (մոլիբդենային խտանյութ, ֆերոմոլիբդեն) արտադրանքով: Դա դրական կազդի երկրի վճարային հաշվեկշռի վրա, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես այդ միջոցները կազդեն տնտեսոթյան վրա վրա (քանի որ դրանք դեռ չեն վերածվել բյուջետային մուտքերի)։

Գնաճը Հայաստանում միջազգայինից կրկնակի բարձր տեմպ ունի. ինչ է փորձում կոծկել իշխանությունը

5
թեգերը:
Կենտրոնական բանկ (ԿԲ), գնաճ, մթերք, Մարտին Գալստյան
Ըստ թեմայի
ԿԲ նախագահը կանխատեսում է՝ ընտրությունները չեն հանգեցնի գնաճի
«Միտումները ցույց են տալիս, որ գործ կունենանք գնաճային լուրջ ալիքի հետ». տնտեսագետ
Գնաճը զարգանում է. ԿԲ–ը դարձյալ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
2022թ–ին գնաճն ավելի ցածր կլինի, քան այս տարի. ԿԲ նախագահ
Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ԶՈւ ԳՇ պետն ընդունել է Ռուսաստանի դեսպանին. լուսանկարներ

23
(Թարմացված է 16:30 03.08.2021)
Կոպիրկինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Начальник Генштаба ВС РА Артак Давтян встретился с Чрезвычайным и Полномочным послом России Сергеем Копыркиным (3 августа 2021). Еревaн
Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հանդիպումը կայացել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ:

Начальник Генштаба ВС РА Артак Давтян встретился с Чрезвычайным и Полномочным послом России Сергеем Копыркиным (3 августа 2021). Еревaн
Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Արտակ Դավթյանը շնորհավորել է նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին և հաջողություն մաղթել հետագա առաքելության ընթացքում, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար:

Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ներկայացվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին և հին ու նոր կցորդներին

23
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Սերգեյ Կոպիրկին, Արտակ Դավթյան
Штангист Симон Мартиросян

Սիմոն Մարտիրոսյանը վերցրեց օլիմպիական արծաթը

0
(Թարմացված է 16:55 03.08.2021)
Հայկական ծանրամարտում օլիմպիական խաղերում վերջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճել էր Իսրայել Միլիտոսյանը`Բարսելոնայում, 1992–ին։ Տոկիոյում հայ ծանրորդների «ոսկե» հաջողությունը թարմանցնելու շանս ուներ Սիմոն Մարտիրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 423 կգ արդյունքով, տղամարդկանց 109 կգ քաշային կարգում դարձավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Ծանրամարտի օլիմպիական տղամարդկանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Սիմոն Մարտիրոսյանը, մրցումներին ներկայացել էր աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակով։ Հայ ծանրորդը Տոկիո-2020-ում Հայաստանի մեդալի հույսերից մեկն էր։ Ոմանք հիշում էին Սիմոնի մասնակցությունը Եվրոպայի վերջին առաջնությունում, որտեղ հայ ծանրորդը հրում վարժությունում զրո ստացավ։ Բայց հայ դյուցազունն իզորու էր ապացուցել բոլորին իր բազուկների ուժը։

Պոկում վարժությունում Մարտիրոսյանն առաջին մոտեցման համար նախապես պատվիրել էր 190 կգ։ Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը նախ գլխավերևում պահեց այդ քաշը, հետո մի փոքր դժվարությամբ բարձրացրեց 195 կգ կշռող ծանրաձողն ու պոկում վարժությունից հետո դարձավ առաջատարը` ունենալով երկու կիլոգրամի առավելություն երկրորդ տեղով ընթացող Ակբար Ջուրաևի նկատմամբ և վեց կիլոգրամի առավելություն` երրորդ տեղում ընթացող բուլղարացի Հրիստո Հրիստովի։

Հրում վարժության առաջին մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանի նախնական պատվերը 230 կգ էր։ Բայց տակտիկական պայքարից ելնելով` Մարտիրոսյանը մոտեցավ 228 կգ-ին և գխավորեց աղյուսակը երկամարտի 423 կգ արդյունքով, ինչը օլիմպիական նոր ռեկորդ էր։ Բայց պայքարը ոսկե մեդալի համար առջևում էր և պարզ էր, որ չեմպիոնի տիտղոսի համար պայքարն ընթանալու է հայ և ուզբեկ ծանրորդների միջև։ Ջուրաևը երկրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 234 կգ կշռող ծանրաձողը։ Սկսվեց տակտիկական պայքարը, ու մեր մարզիչները ստիպեցին ուզբեկ ծանրորդին երրորդ մոտեցմանը փորձըլ բարձրացնել 237 կգ-ը։ Ջուրաևը, սխրանք գործելով, գլխավերևում պահեց այդ քաշը և երկամարտում դարձավ առաջատար։

Սիմոն Մարտիրոսյանը դեռ երկու մոտեցում ուներ և 238 կգ բարձրացնելու դեպքում դառնում էր օլիմպիական չեմպիոն։ Երկրորդ մոտեցումը չհաջողվեց։ Մնաց մեկ հնարավորություն։ Կա՛մ օլիմպիական ոսկի, կա՛մ արծաթ։ Ցավոք, երրորդ մոտեցումն էլ չհաջողվեց, ու մեր մարզիկը բավարարվեց արծաթե մեդալով։

Այպիսով` օլիմպիական խաղերում մրցումային հերթական օրվանից հետո Հայաստանի օլիմպիական հավաքականը ունի երեք մեդալ՝ 2 արծաթե (Սիմոն Մարտիրոսյան-ծանրամարտ) և (Արթուր Ալեքսանյան-հունահռոմեական ըմբշամարտ) և 1 բրոնզե (Արթուր Դավթյան - մարմնամարզություն)։ Առնվազն բրոնզե մեդալ արդեն երաշխավորել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը հավակնում է օլիմպիական ոսկե մեդալին։

0
թեգերը:
Սիմոն Մարտիրոսյան, օլիմպիադա, հաղթանակ, ծանրամարտ