Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին

236
(Թարմացված է 14:21 22.07.2021)
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են քաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում միշտ եղել է հակառակը` ընտրություններն են դարձել քաղաքական ճգնաժամերի պատճառ։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ ՀՀ կառավարության նիստի մեկնարկից առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին` հիշեցնելով, որ ՍԴ–ն հուլիսի 17-ին ընդունած որոշմամբ ուժի մեջ թողեց ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը։

«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնելու է մանդատները 4 պատճառով

Փաշինյանը նաև արձանագրեց, որ ընտրությունները դիտարկած միջազգային դիտորդները դրանք գնահատել են ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանող։

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, մեզ բոլորիս շնորհավորում եմ ճգնաժամային պայմաններում ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ։ Շնորհավորում եմ «Հայաստան» դաշինքին և «Պատիվ ունեմ» դաշինքին` խորհրդարան անցնելու առիթով»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են քաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում միշտ եղել է հակառակը` ընտրություններն են դարձել քաղաքական ճգնաժամերի պատճառ։

Նիկոլ Փաշինյանը նաև շեշտեց, որ ՀՀ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր օրենսդրական ու քաղաքական միջոցները` Հայաստանն ու հայաստանցիներին ատելության խոսքից, արժանապատվությունը նվաստացնող խոսույթից զերծ պահելու համար։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Հայտնի է` ովքեր են հրաժարվել պատգամավորական մանդատից. ԿԸՀ քարտուղարը ցուցակ է հրապարակել

236
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, «Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք, «Իմ քայլը» դաշինք, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ինչու «Հայաստան» դաշինքը չստացավ ձայների մեծամասնությունը. Քոչարյանի մեկնաբանությունը
«Ներսում` մուրճ, դրսում՝ սկուտեղ». «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել
4 մարդու մեղադրանք է առաջադրվել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին 40 ընտրողի կաշառք տալու համար
Артур Ванецян

Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով

6
(Թարմացված է 18:15 27.07.2021)
«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը մտադիր է հանդես գալ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների շարքում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ։ Վանեցյանն այս մասին հայտնել է Facebook–ի իր էջում։

«Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»,–գրել է նա։

Վանեցյանի խոսքով` «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ լրացուցիչ հիմնավորումներով։

Հիշեցնենք, որ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 2-ին` ժամը 10:00-ին։ Օրակարգում 7 հարց է ընդգրկված, որոնցից մեկն էլ մշտական հանձնաժողովների ստեղծման հարցն է լինելու։

«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնելու է մանդատները 4 պատճառով

6
Հովհաննես Հարությունյան

Շիրակի մարզպետը գիտի` ինչպես է օգտագործելու «պողպատե մանդատը»

3
(Թարմացված է 18:13 27.07.2021)
Մարզպետը վստահեցնում է, որ քաղաքական հայացքները պաշտոնից ազատվելու պատճառ չեն դառնա Շիրակի մարզում։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորական մանդատից, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ շարունակելու է աշխատանքը նույն պաշտոնում։

«Հետագայում քաղաքական թիմը կորոշի` շարունակեմ այստեղ, այլ աշխատանքի անցնեմ, թե ընդհանրապես չաշխատեմ»,– նշեց նա։

Մարզպետը չբացառեց, որ կարող են կադրային փոփոխություններ լինել. ում աշխատանքային գործունեությունը նպատակաուղղված չի լինի երկրի հզորացմանը, նրանց հետ ճանապարհը չեն շարունակի, բայց քաղաքական հայացքները երբեք չեն լինի կադրերի ընտրության պատճառ։

«Հիմնականում աշխատանքային որակի բարձրացումն է լինելու «պողպատե մանդատի» օգտագործումը, որովհետև օր առաջ պիտի շենացնել ու հզորացնել երկիրը»,-ընդգծեց մարզպետը` ավելացնելով, որ Շիրակի մարզում հրաժարական ներկայացրած ընդդիմադիր համայնքապետներ չկան, աշխատող համայնքապետները կշարունակեն աշխատել։

Անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես Գյումրիում ՔՊ-ից քաղաքապետի թեկնածու առաջադրելուն` մարզպետը նշեց, որ դրա մասին դեռ վաղ է խոսել։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի արդյունքում կարձանագրվի այն թեկնածուի անունը, որը որ պիտի գլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը թե՛ Գյումրիում, թե՛ մնացած տեղերում։ Այնպես որ կարծում եմ` մենք ժամանակ ունենք»,– ասաց նա։

3
թեգերը:
Հովհաննես Հարությունյան, Շիրակի մարզ, Հայաստան