Արթուր Վանեցյան

«Կհանդիպենք դատարանում». Վանեցյանը դատի է տալու պաշտպանության նախկին փոխնախարարին

154
(Թարմացված է 20:07 21.07.2021)
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալը «Հ1»-ի եթերում հայտարարություն է արել, որը վիրավորել է Վանեցյանին։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը պատրաստվում է զրպարտության դիմաց բարոյական վնասի փոխհատուցում պահանջել ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանից։

Այս մասին Facebook-ում հայտնել է փաստաբան Լուսինե Սահակյանը` գրելով.

«Արդեն նախապատրաստվում է նշված ակնհայտ զրպարտչական արտահայտությունները հերքելու, պատճառած բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով քաղաքացիական հայցը։ Կհանդիպենք դատարանում»։

Նշենք, որ խոսքը հւլիսի 21-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հաղորդման ժամանակ արված հայտարարության մասին է։

«Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր»,– ասել էր Մելքոնյանը` խոսելով արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Արթուր Վանեցյանի` Արցախ մեկնելու մասին։

Գագիկ Մելքոնյանը 1990 թվականին ծառայել է «Հատուկ գնդում» որպես վաշտի հրամանատար, ապա գնդի հրամանատար։

1996 - 1998 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության պետ, 1998-2000 թվականներին՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադի հրամանատար։ Իսկ 2000 - 2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքում Գագիկ Մելքոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։

Թույլ չենք տա` բարոյականությունը փոխեն բթամիտ լայվերով. հարցազրույց Արթուր Վանեցյանի հետ

154
թեգերը:
փաստաբան, Դատարան, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով վարույթը կասեցվել է. «Փաստինֆո»
Երկաթե մուրճն ու պողպատե մանդատը այսօր վեր են Սահմանադրությունից. Վանեցյանը ուղերձ է հղել
Ես իմ թիմին միայնակ չեմ թողնի. Արթուր Վանեցյանը` խորհրդարան գնալ–չգնալու մասին
Կարեն Խաչանով

Մահանալ կորտո՞ւմ. Խաչանովին զայրացրել է, որ օլիմպիական խաղերը ցերեկվա շոգին են անցկացվում

3
(Թարմացված է 11:34 28.07.2021)
Տոկիոյում ցերեկային ժամերին շատ շոգ է լինում, ինչը անհարմարություն է պատճառում մարզիկներին, հատկապես եթե մրցումները բաց երկնքի տակ են անցկացվում:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն իր վրդովմունքն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Տոկիոյում օլիմպիական խաղերը ցերեկվա շոգին են անցկացվում, այն դեպքում, երբ դրանք կարելի էր ավելի ուշ սկսել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Խաչանովն այսօր դուրս է եկել Տոկիոյի օլիմպիադայի քառորդ եզրափակիչ՝ երեք պարտիաներում հաղթելով արգենտինացի Դիեգո Շվարցմանին: Խաղը տեղի է ունեցել ավելի քան 30 աստիճան շոգին:

«Մենք խնդրել էինք խաղերն ավելի ուշ ժամերի նշանակել։ Չեմ ուզում թույլ թվալ, ֆիզիկապես բավականին ուժեղ եմ, բայց խաղաս այնպիսի տապին, որ «մահանաս» կորտում․.. Այլ մարզաձևերի մրցումներն անցկացվում են օդորակիչներով սրահներում կամ սկսում են առավոտյան 9-ին: Ոչ մի խնդիր չեմ տեսնում 16-17։00-ին սկսելու մեջ, ավելի թեթև է լինում։ Այստեղ լավ լուսավորություն կա։ Այո, նույնքան տոթ ու խոնավ կլիներ, բայց զգացողությունը կլիներ, որ 10 աստիճանով հով է», - ասել է Խաչանովը լրագրողներին։

12-ից մինչև 66. Տոկիոյի Օլիմպիադայի ամենաերիտասարդ և ամենատարեց մարզիկները. լուսանկարներ

Նա նաև նշել է, որ Շվարցմանի հետ հանդիպման ժամանակ ագրեսիվ է խաղացել, բայց շոգ է եղել ու տոթ։ Խաչանովը պարտվել է երկրորդ պարտիայում, բայց արդյունքը դրական է եղել։

Ավելի վաղ ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Մեդվեդևի ինքնազգացողությունը վատացել էր խաղի ժամանակ, բայց նա դուրս էր եկել օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ: «Ես կարող եմ ավարտել հանդիպումը, բայց կարող եմ մահանալ։ Եթե ես մեռնեմ, ո՞վ կլինի պատասխանատուն» - Մեդվեդևի ասածը մեջբերում է բրիտանացի լրագրող Տիմանի Քարայոլը։

Դիմակայությունը շարունակվել է, ու երկու ժամ 25 րոպեում ռուսաստանցին հաղթել է 6:2, 3:6, 6:2 հաշվով։

Նշենք, որ թենիսի մրցաշարերն ընթանում են օրվա ամենաշոգ ժամերին, կիզիչ արևի տակ:

«Չի փոշոտվի». Արթուր Դալալոյանը պատմել է՝ ինչ է անելու օլիմպիական մեդալը

3
թեգերը:
Կարեն Խաչանով, Օլիմպիական խաղեր
ՀՀ ԱԳՆ

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ- ն

358
(Թարմացված է 11:23 28.07.2021)
Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հրադադար հաստատել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

ԱԳՆ-ում հաստատել են, որ հրադադարը պետք է հաստատվեր տեղական ժամանակով ժամը 10։00-ից՝ տեղեկացնելով, որ   այժմ հրադադարը հարաբերական պահպանվում է։

Նշենք, որ ՄԻՊ–ի տվյալներով` ժամը 10:30-ի դրությամբ հակառակորդը կրակում է Գեղարքունիքի 6 գյուղերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։

358
թեգերը:
հրադադար, կրակոց, Սահման, Ադրբեջան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ
Բաքուն համաձայնել է հրադադարի հաստատմանը. ռուսական կողմը ժամ է սահմանել
Վերին Շորժայում դեռ կրակում են. ի՞նչ իրավիճակ է Կութում