Սուրեն Սահակյան

Նիկոլ Փաշինյանը Սուրեն Սահակյանին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից

194
(Թարմացված է 15:36 21.07.2021)
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շարունակում է փոփոխություններ կատարել պաշտպանական ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատել Սուրեն Սահակյանին։ Նրա որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Սահակյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,– նշված է փաստաթղթում:

Սահակյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ էր նշանակվել է 2021թ․ հունվարի 14-ին։

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Մամուլում լուրեր են պտտվում, որ նրա փոխարեն նշանակվելու է Արշակ Կարապետյանը, որը երեկ ազատվեց ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

194
թեգերը:
փոխնախարար, պաշտոն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հնարավոր է` Փամբուխչյանը նախարար նշանակվի. ովքե՞ր ինքնաբացարկ կներկայացնեն. «Ժողովուրդ»
Դեսպանները փակ «չաթում» անկեղծացել են. ինչո՞ւ է հետ կանչվել Ձյունիկ Աղաջանյանը. «Հրապարակ»
Բարեփոխումները բավականին արագ են լինելու. Հարությունյանը ներկայացրել է Արշակ Կարապետյանին
Արթուր Դավթյան

Արթուր Դավթյանն իր լավագույն գնահատականը ստացավ ու ավարտեց նժույգթափերի որակավորման փուլը

19
(Թարմացված է 12:27 24.07.2021)
Հայ մարմնամարզիկի արդյունքն ամենայն հավանականությամբ բավարար չի լինի եզրափակիչ դուրս գալու համար։ Sputnik Արմենիան ներկայացնում է Արթուր Դավթյանի ելույթի ամենավառ կադրերը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ելույթ ունեցավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարի նժույգթափեր վարժության որակավորման փուլում և 14.566 գնահատական ստացավ, որը նրա կարիերայի լավագույն արդյունքն է նժույգթափերում:

Այս տարվա ապրիլին նա շվեյցարական Բազել քաղաքում կայացած Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել նժույգթափեր վարժությունում՝ վաստակելով 14.266 միավոր։

Տոկիո-2020-ում, սակայն, Դավթյանի այս արդյունքն ամենայն հավանականությամբ բավարար չի լինի եզրափակիչ դուրս գալու համար: Նա 9-րդ տեղում է, իսկ եզրափակիչի ուղեգիր են նվաճում 1-8-րդ տեղ գրաված մարմնամարզիկները:

  • Արթուր Դավթյան
    Արթուր Դավթյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Դավթյան
    Արթուր Դավթյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Դավթյան
    Արթուր Դավթյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Դավթյան
    Արթուր Դավթյան
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Դավթյան

Դավթյանն արդեն մասնակցել է նաև հենացատկի որակավորման փուլին, և 14.866 միավորով նա ընթացիկ առաջին տեղում է: Հենացատկի մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 3-ին:

Հիշեցնենք` ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի ունեցավ երեկ։

Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով

Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնում են 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: 

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

19
թեգերը:
Արթուր Դավթյան, Տոկիո, Հայաստան
Ըստ թեմայի
Մորիս Բոլեյանի և Ազիզհան Չորշանբիևի մենամարտն իսկապես դիտարժան էր. տեսանյութ
Հայտնի է Հայաստանի օլիմպիական հավաքականի ժամանակացույցը
Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ
Президент Армен Саркисян на встрече с императором Японии Нарухито

Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր կազմակերպած ընդունելությանը և զրուցել նրա հետ

13
Ընդունելության մասնակցների թվում են եղել նաև Ֆրանսիայի ու Լեհաստանի նախագահները, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքսը, Մոնակոյի արքայազնը և Միացյալ Նահանգների առաջին տիկինը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը Ճապոնիայում է գտնվում աշխատանքային այցով, կայսերական պալատում մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կազմակերպած պաշտոնական ընդունելությանը՝ ի պատիվ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացմանը մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` ընդունելության մասնակցների թվում են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրին, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, ինչպես նաև Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենը։

Արմեն Սարգսյանը Ճապոնիայի կայսերական պալատում առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ:

Նա շնորհավորել է կայսր Նարուհիտոյի և հանձնիս նրան՝ Ճապոնիայի ժողովրդին՝ համավարակով պայմանավորված այս բարդ իրավիճակում ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման համար:

Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-ճապոնական հարաբերություններին, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի պահպանման կարևորությանը։

13