ՊՆ

Հայ զինվորականները չեն մասնակցի ՆԱՏՕ–ի զորավարժություններին. ՊՆ

191
(Թարմացված է 15:07 21.07.2021)
Բազմազգ զորավարժությունները Վրաստանում կմեկնարկեն հուլիսի 26-ին և կտևեն 10 օր։ Վարժանքներին կմասնակցի նաև Ադրբեջանը։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հայ զինծառայողները չեն մեկնի Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Տասներորդ «Agile Spirit 2021» բազմազգ զորավարժությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու տակ կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: 

Հիշեցնենք` նախկինում Հայաստանը բազմաթիվ անգամ է մասնակցել Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի անցկացրած ռազմական վարժանքներին։ Սակայն վերջին տարիներին այդ պրակտիկան փաստացի չի գործում։

ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունն այսօր հայտնել էր, որ բացի Վրաստանից ու Միացյալ Նահանգներից, զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրների ու դաշինքի գործընկեր պետությունների զինծառայողներ։ Դրանց թվում են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և այլն։

191
թեգերը:
Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Զորավարժություններ
ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ

ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ

4
Դեսպանն ասել է, որ Իրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինն այսօր ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:

Чрезвычайный и Полномочный посол Ирана Аббас Бадахшан Зохури и военный атташе посольства, полковник Бахман Садегин в посетили приграничные территории Гегаркуникской области (3 августа 2021). Гегаркуник
ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ

Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը, մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ ընդգծել է երկու կողմերի զսպվածության և երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նա իր ցավակցությունն է հայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։

Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը` դեսպան Զոհուրին նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում:

4
թեգերը:
Հայաստան, ծիրան, Դեսպան, Վերին Շորժա, Սահման
Վրաստանի և Հայաստանի վարչապետները

Վրաստանի վարչապետն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

7
(Թարմացված է 17:18 03.08.2021)
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Թույլ տվեք անկեղծ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։ Հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դարերի ընթացքում ձևավորված սերտ կապերն ու ավանդական բարիդրացիական հարաբերություններն ապագայում ավելի կամրապնդվեն: Նաև ցանկանում եմ պատրաստակամություն հայտնել ակտիվ երկխոսության համար այս փոխշահավետ համագործակցության էլ ավելի ամրապնդման գործում»,– գրել է Վրաստանի վարչապետն իր ուղերձում։

Արմեն Սարգսյանը զանգել է Նիկոլ Փաշինյանին

Ղարիբաշվիլին եղբայրական հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն է մաղթել:Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Պաշտոնը ստանձնում եք կարևորագույն ժամանակաշրջանում. Փաշինյանը շնորհավորել է Սիմոնյանին

Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք երեկ առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։

7
թեգերը:
Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Նիկոլ Փաշինյան, Իրակլի Ղարիբաշվիլի