Արայիկ Հարությունյանը ՊՆ աշխատակազմին է ներկայացրել Արշակ Կարապետյանին

Բարեփոխումները բավականին արագ են լինելու. Հարությունյանը ներկայացրել է Արշակ Կարապետյանին

180
(Թարմացված է 12:50 21.07.2021)
Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել բոլորին վստահության համար և նշել, որ արվելու է ամեն ինչ ուժեղ բանակ և պաշտպանված սահմաններ ունենալու համար:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմին և ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Слева направо: Артак Давтян, Вагаршак Арутюнян, Араик Арутюнян, Аршак Карапетян, Арман Саркисян на заседании
© Photo : press office of the GOV of RA
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմին և ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին՝ ՊՆ առաջին տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Մաղթում եմ Ձեզ հաջողություն այս առաքելությունը ստանձնելու ընթացքում: Ունեք կառավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմի աջակցությունն այս բարեփոխումներն իրականացնելու գործում»,–ասել է նա:

Հարությունյանի խոսքով` առաջիկա 5 տարիներին ժողովրդի տված մանդատը կիրացնեն նաև բանակում բարեփոխումներ իրականացնելիս:

Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ արվելու է ամեն ինչ ուժեղ բանակ և պաշտպանված սահմաններ ունենալու համար:

Ինչո՞ւ է Վաղարշակ Հարությունյանը հրաժարվել պաշտոնից. քաղտեխնոլոգը մեկ տարբերակ է դիտարկում

«Եվս մեկ անգամ ուզում եմ ողջունել այն անձնակազմին, որի հետ ծառայել եմ և ծառայելու եմ: Բարեփոխումները բավականին արագ են լինելու»,-ասել է ՊՆ առաջին տեղակալը:

Первый заместитель начальника Генштаба Аршак Карапетян
© Photo : press office of the GOV of RA
Արշակ Կարապետյան

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարի արդեն նախկին պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին՝ կատարած աշխատանքի համար, նշելով, որ նա պատվով է կատարել այս ժամանակահատվածում իր առաքելությունը։

Իր հերթին Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և սպաներին, որոնց հետ անցել է դժվարին, հետպատերազմական փուլ՝ հաղթահարելով մի շարք բարդություններ:

Պաշտպանության նախկին նախարարն ընդգծել է ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է դրանք շարունակել ու ավարտին հասցնել՝ տարածաշրջանում լիարժեք մարտունակ բանակ ունենալու համար:

Արշակ Կարապետյանը նոր պաշտոն ունի. Փաշինյանը ստորագրել է որոշումը

180
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Արշակ Կարապետյան, Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
Արշակ Կարապետյանն էլ կազատվի պաշտոնից
Մոսկվայում քննարկվել է Հայաստանի սահմանին իրավիճակի լարվածության հարցը
Մուրադովը կգա Հայաստան. ինչ է քննարկվել Մոսկվայում գերիների վերադարձի վերաբերյալ. ԶԼՄ
Հիվանդանոց. արխիվային լուսանկար

Մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՊՆ

35
(Թարմացված է 14:24 28.07.2021)
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։  

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ։

35
թեգերը:
զինծառայող, Վիրավոր, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին
Սահմանին զոհված զինծառայողներից մեկը Չինչին գյուղի միակ շրջանավարտ Դավիթն է
Արյան բանկի պաշարները բավարար են. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը
Սերգեյ Կոպիրկինն ու Արգիշտի Քյարամյանը հանդիպել են

Սերգեյ Կոպիրկինն ու Արգիշտի Քյարամյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել

17
(Թարմացված է 14:15 28.07.2021)
Քյարամյանը կարևորել է հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության շարունակականությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր »,–նշված է հաղորդագրության մեջ։

Քյարամյանը հույս է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն ապագայում ավելի մեծ թափ կստանա և կընդլայնվի։ Երկարամյա համագործակցության ընթացքում իրականացվել են համատեղ միջոցառումներ՝ նպաստելով քրեական գործերով միմյանց ցուցաբերվող միջազգային իրավական օգնության արդյունավետության բարձրացմանը:

Քյարամյանը կարևորել է նաև հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության շարունակականությունը։

Կոպիրկինն իր հերթին բարձր գնահատելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև շփումները` շեշտել է Հայաստանում ՌԴ դեսպանության պատրաստակամությունը՝ աջակցելու քննչական մարմինների միջև գործակցության զարգացմանը:

Հայ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն. ՌԴ դեսպան

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ընդլայնել օրակարգային խնդիրների պարբերաբար քննարկումները:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին էլ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչն էր հանդիպել էր Կոպիրկինի հետ: Կողմերը քննարկել էին երկու երկրների ռազմավարական, առևտրային և ներդրումային համագործակցության զարգացման հետ կապված հարցեր։

17
թեգերը:
Սերգեյ Կոպիրկին, Արգիշտի Քյարամյան, Ռուսաստան, Հայաստան