Արմեն Չարչյան

Դատարանը որոշեց ազատ արձակել Արմեն Չարչյանին

272
(Թարմացված է 12:37 21.07.2021)
Դատավոր Վահե Միսակյանը բավարարեց փաստաբաններ Արամ Վարդևանյանի և Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշեց ազատ արձակել «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին։

Նա ազատ արձակվեց գրավի և չհեռանալու ստորագրության դիմաց։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը բավարարեց փաստաբաններ Արամ Վարդևանյանի և Էրիկ Ալեքսանյանի` իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Վարդևանյանն առաջարկել էր որպես գրավ դիտարկել առնվազն 10 միլիոն դրամը։ Դատարանը Չարչյանին ազատարձակեց 15 միլիոնի դիմաց։ 

Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությանը` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Նա կալանավորվեց։

Զուգահեռաբար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բաժնետերերը դադարեցրին նրա գործունեությունը տնօրենի պաշտոնում:

272
թեգերը:
Արմեն Չարչյան, Դատարան, Հայաստան
Արթուր Դավթյան

Արթուր Դավթյանն իր լավագույն գնահատականը ստացավ ու ավարտեց նժույգթափերի որակավորման փուլը

17
(Թարմացված է 12:27 24.07.2021)
Հայ մարմնամարզիկի արդյունքն ամենայն հավանականությամբ բավարար չի լինի եզրափակիչ դուրս գալու համար։ Sputnik Արմենիան ներկայացնում է Արթուր Դավթյանի ելույթի ամենավառ կադրերը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ելույթ ունեցավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարի նժույգթափեր վարժության որակավորման փուլում և 14.566 գնահատական ստացավ, որը նրա կարիերայի լավագույն արդյունքն է նժույգթափերում:

Այս տարվա ապրիլին նա շվեյցարական Բազել քաղաքում կայացած Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել նժույգթափեր վարժությունում՝ վաստակելով 14.266 միավոր։

Տոկիո-2020-ում, սակայն, Դավթյանի այս արդյունքն ամենայն հավանականությամբ բավարար չի լինի եզրափակիչ դուրս գալու համար: Նա 9-րդ տեղում է, իսկ եզրափակիչի ուղեգիր են նվաճում 1-8-րդ տեղ գրաված մարմնամարզիկները:

  • Արթուր Դավթյան
    Արթուր Դավթյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Դավթյան
    Արթուր Դավթյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Դավթյան
    Արթուր Դավթյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Դավթյան
    Արթուր Դավթյան
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Դավթյան

Դավթյանն արդեն մասնակցել է նաև հենացատկի որակավորման փուլին, և 14.866 միավորով նա ընթացիկ առաջին տեղում է: Հենացատկի մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 3-ին:

Հիշեցնենք` ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի ունեցավ երեկ։

Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով

Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնում են 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: 

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

17
թեգերը:
Արթուր Դավթյան, Տոկիո, Հայաստան
Ըստ թեմայի
Մորիս Բոլեյանի և Ազիզհան Չորշանբիևի մենամարտն իսկապես դիտարժան էր. տեսանյութ
Հայտնի է Հայաստանի օլիմպիական հավաքականի ժամանակացույցը
Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ
Президент Армен Саркисян на встрече с императором Японии Нарухито

Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր կազմակերպած ընդունելությանը և զրուցել նրա հետ

13
Ընդունելության մասնակցների թվում են եղել նաև Ֆրանսիայի ու Լեհաստանի նախագահները, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքսը, Մոնակոյի արքայազնը և Միացյալ Նահանգների առաջին տիկինը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը Ճապոնիայում է գտնվում աշխատանքային այցով, կայսերական պալատում մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կազմակերպած պաշտոնական ընդունելությանը՝ ի պատիվ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացմանը մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` ընդունելության մասնակցների թվում են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրին, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, ինչպես նաև Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենը։

Արմեն Սարգսյանը Ճապոնիայի կայսերական պալատում առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ:

Նա շնորհավորել է կայսր Նարուհիտոյի և հանձնիս նրան՝ Ճապոնիայի ժողովրդին՝ համավարակով պայմանավորված այս բարդ իրավիճակում ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման համար:

Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-ճապոնական հարաբերություններին, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի պահպանման կարևորությանը։

13