Եռաբլուր

Եվս 153 զինծառայողի ընտանիքներ հատուցում են ստացել հիմնադրամից

62
(Թարմացված է 11:16 21.07.2021)
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից ու սփյուռքից փոխանցվող գումարներից։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ևս 153 հերոս զինծառայողի ընտանիքներ հատուցում են ստացել։ Տեղեկությունը հայտնում են հիմնադրամից:

«Այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4177-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այս հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության առաջին, երկրորդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք փոխանցվում են սփյուռքից։

Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար

 

62
թեգերը:
Հայաստան, զինծառայող, փոխհատուցում, փող
Ըստ թեմայի
Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում
«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց
«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան
Артур Ванецян перед началом первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн

Քաղաքականության մեջ ընկեր կամ նախկին ընկեր չունեմ. Վանեցյանը` Ալեն Սիմոնյանի մասին

36
(Թարմացված է 10:43 02.08.2021)
Արթուր Վանեցյանի խոսքով` չի պատրաստվում անձամբ որոշումներ կայացնել, կա քաղաքական թիմ և կայացվում են քաղաքական որոշումներ։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, պատգամավոր Արթուր Վանեցյանը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքականության մեջ ընկերներ չունի։

Նա նման հայտարարություն նա արեց` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե անձամբ պատրա՞ստ է իր ընկեր կամ նախկին ընկեր Ալեն Սիմոնյանին ընտրել ԱԺ նախագահ, թե՞ ոչ։

«Քաղաքականության մեջ ընկեր կամ նախկին ընկեր, բարեկամ, հարազատ չունեմ։ Կա քաղաքական թիմ և կայացվում են քաղաքական որոշումներ։ Ինչպիսի որոշում կկայացվի քաղաքական թիմի կողմից, ես կառաջնորդվեմ այդ որոշմամբ»,–ասաց նա։ 

Նշենք, որ այս պահին ընթանում է նորընտիր` 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը։

Հիշեցնենք` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

36
թեգերը:
Արթուր Վանեցյան, ԱԺ, Ալեն Սիմոնյան, Հայաստան, քաղաքականություն
Արմեն Սարգսյանը ԱԺ–ում

Պառակտումն անուղղելի վնաս հասցնում է մեր պետական իմունիտետին. Արմեն Սարգսյան

40
(Թարմացված է 10:48 02.08.2021)
Արմեն Սարգսյանը նշեց, որ սփյուռքը Հայաստանի համար դրամապանակ չէ, այլ մեր ազգային ինքության կարևորագույն մասնիկը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Այս պահին առաջնահերթություն է ճգնաժամից դուրս գալու ելքեր փնտրելը, և այս համատեքստում կարևոր է պառակտումը բացառելը։ ԱԺ 8-րդ գումարման անդրանիկ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին մեր ժողովրդին տարբերակել ըստ աշխարհագրական, քաղաքական կամ որևէ այլ չափորոշչի։ Պառակտումը թուլացնում է մեր պետականության հիմքերը, և այդ դեպքում մեր թշնամիներին և հակառակորդներին մնում է նստել և հետևել, թե ինչպես ենք ամեն օր թուլացնում ինքներս մեզ, անուղղելի վնաս հասցնում մեր պետական իմունիտետին»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` Հայաստանի ապագան մեզնից առանձին վերցրած որևէ մեկի կամ որևէ կուսակցության շահերը չեն` ապագան մենք ենք։ Սարգսյանը նշեց, որ պետք է ամեն ինչ անել պահպանելու և պաշտպանելու մեր պետականությունը։ Ըստ նրա` դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի` պետք է ազնիվ խոսել առկա խնդիրների մասին, խիզախություն ունենալ ընդունել մեր սխալներն ու պատասխան տալ դրա համար։

Ի՞նչ հարցեր են քննարկելու նոր գումարման ԱԺ–ի առաջին նիստում

«Սփյուռքը Հայաստանի համար դրամապանակ չէ, այլ մեր ազգային ինքության կարևորագույն մասնիկը։ Հայաստանն ու Սփյուռքը միևնույն մեդալի տարբեր կողմերն են և այդ փաստն այլևս չի կարելի անտեսել»,–ասաց նախագահը։

Նշենք, որ այսօր կայանում է ՀՀ ԱԺ 8–րդ գումարման առաջին նիստը։

Հիշեցնենք` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

40
թեգերը:
Արմեն Սարգսյան, ԱԺ, Նիստ, Հայաստան
Ըստ թեմայի
«Կհանդիպենք դատարանում». Վանեցյանը դատի է տալու պաշտպանության նախկին փոխնախարարին
Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կգլխավորի Արթուր Վանեցյանը