Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

2 կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը. ԱՄՆ–ն` Երասխի մասին

81
(Թարմացված է 18:46 20.07.2021)
ԱՄՆ դեսպանատունը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող վերջին միջադեպերով։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգված է Երասխ-Սադարակ հատվածի վերջին դեպքերով: Այս մասին  հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Facebook–ի էջը։

«Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։

Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

81
թեգերը:
ԱՄՆ, Ադրբեջան, Հայաստան, Երասխ
Ըստ թեմայի
Արման Թաթոյանի գլխավորած խումբը Երասխում է. փաստահավաք աշխատանքներ են կատարվում
Ժամը 2-ից հետո Երասխի հատվածում հանգիստ է եղել․ ՊՆ
Երասխի համայնքապետը բեկորային վնասվածք է ստացել, հարուցվել է քրեական գործ
B-52H Stratofortress կործանիչ

ԱՄՆ-ի գերձայնային ձախողումը․ երբ հրթիռը չի աշխատում նույնիսկ մեծ գումարների դիմաց

6
(Թարմացված է 23:41 04.08.2021)
Ամերիկյան առաջին գերձայնային հրթիռի նախատիպի անհաջող փորձարկումների շարքը վկայում է, որ ԱՄՆ-ն տեխնոլոգիապես զգալիորեն հետ է մնում ՌԴ–ից և Չինաստանից: Բարձր տեխնոլոգիաները մետաֆիզիկական առումով հեռու են մնում Վաշինգտոնի աշխարհաքաղաքականության ստոր նպատակներից։

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հուլիսի 28-ին հերթական անգամ ձախողել են AGM-183A air-Launched Rapid Response Weapon (ARRW) հիպերձայնային հրթիռի թռիչքային փորձարկումները: «Super duper missile» (Դոնալդ Թրամփի բնութագրմամբ) արտադրանքը B-52H Stratofortress ռմբակոծիչից առանձնացել է Հարավային Կալիֆոռնիայի ափերի մոտ, սակայն ռեակտիվ քարշուժը չի միացել: Նախատիպն ընկել է Խաղաղ օվկիանոս։

Ապրիլին թռիչքային փորձարկումն ավարտվել է նրանով, որ AGM-183A հրթիռը պարզապես չի պոկվել կրող ինքնաթիռի թևից և բարեհաջող վերադարձել է «Էդվարդս» ավիաբազա:

Համեմատության համար նշենք, որ ռուսական «Կինժալ» հիպերձայնային հրթիռային համալիրը օդատիեզերական ուժերը սպառազինության են ընդունել 2017 թ․-ի դեկտեմբերին։

Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն

Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում «Ավանգարդ» գերձայնային բլոկները մարտական հերթապահություն են իրականացնում 2019 թ․-ից: Ռուսական ռազմածովային նավատորմն ավարտում է «Ցիրկոն» հականավային գերձայնային հրթիռի պետական փորձարկումները։ ՌԴ օդատիեզերական ուժերի համար մշակվում է Х-95 մեծ հեռահարության գերձայնային հրթիռը։

ԱՄՆ-ում օդային բազավորման հեռանկարային գերձայնային հրթիռի (ARRW) մշակումը նախատեսում են ավարտել 2022 թ․-ին: Ընդ որում` AGM-183A արտադրանքը խոստանում է գերազանցել ցանկացած ռուսական անալոգի բնութագրերը։ Բայց իրականությունն այլ է։

Առայժմ ամերիկացիներն ընդամենը երազում են գերձայնային՝ 5 Մախից բարձր արագության մասին։ Ռուսական գերձայնային «Ավանգարդ» բլոկը թռչում է մինչև 28 Մախ արագությամբ։ «Կինժալների» ու «Ցիրկոնների» արագացումը մինչև 10 Մախ է։

Չինաստանի միջին հեռահարության գերձայնային DF-17-ը, որը հասնում է 10 Մախ արագության, սպառազինության մեջ է 2019 թ․-ից։ Դա ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համալիրի համար տեխնոլոգիական նվաստացման վերջին կաթիլն է, որտեղ հարյուր միլիարդավոր դոլարներ են պտտվում:

Գերձայնային արագությունը չես գնի

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարարությունը 2022թ․-ի ֆինանսական տարվա համար 212,8 մլրդ դոլար է պահանջում` ներառյալ այն 39 մլրդ դոլարը, որոնք ուղղվում են գաղտնի նախագծերին: Դա 7,3 մլրդ դոլարով շատ է 2021 թ․-ի բյուջեից (205,5 մլրդ դոլար): Գերձայնային զենքի մշակման ֆինանսավորումը (ներառյալ ARRW օդային տեղակայման հրթիռները) 386 մլն դոլարից կաճի մինչև 438 մլն դոլար:

Հիշեցնեմ, որ AGM-183A-ի մշակումը սկսվել է 2018 թ․-ին, և Lockheed Martin ընկերությունը 480 մլն դոլարի պայմանագիր է ստացել։ Նախագծային հեռավորությունը՝ 1600 կմ, արագությունը՝ 20 Մախ։ Երեք տարվա ընթացքում հարյուր միլիոնավոր դոլարներ են ծախսվել միայն այն բանի վրա, որպեսզի AGM-183A նախատիպը իր շարժիչներով ոչ մի կիլոմետր չթռչի: Իսկ հուլիսին գոյություն չունեցող գերձայնայի հրթիռի «ոչ օրթոդոքսալ» դիզայնով բեկորաֆուգասային մարտական մասի թանկարժեք փորձարկումը անհեթեթ կրկեսի տպավորություն է թողնում։

Այդ փորձարկումներն այդպես էլ անվանում են՝ «ասպարեզային», դրանք անցկացվում են գետնի վրա, մետաղաթիթեղից ցանկապատով շրջապատված «ձագարում»։

Ինչո՞ւ են ՌԴ գերձայնային հրթիռները «խանգարում» ամերիկյան F-35-ի և F-22-ի շահագործմանը

The Drive պարբերականի տվյալներով՝ ամերիկյան ռազմաօդային ուժերը առնվազն յոթ ամսով հետ են մնացել ARRW թռիչքային փորձարկումների գրաֆիկից։ Ի սկզբանե նախատեսվում էր առաջին մարտական թռիչքն իրականացնել 2020թ․-ի վերջին։ ԱՄՆ-ն Ռուսաստանից հետ է մնում ամենաքիչը մեկ տասնամյակով։

Նկատենք, որ ամերիկյան գերձայնային հրթիռները հավասարաչափ անհաջող են մշակվում ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի և ԱՄՆ բանակի համար, բայց Վաշինգտոնը պատրաստվում է առաջիկայում 3,2 միլիարդ դոլար տրամադրել գերձայնային զենքի մշակման համար։

Ամերիկյան աշխարհը հիպերմարկետ է հիշեցնում, որտեղ կարող ես գնել մոլորակի բոլոր հարմար (ցանկալի) իրերն ու օբյեկտները` ներառյալ օտարերկրացի գիտնականներին ու քաղաքական գործիչներին։ ԱՄՆ-ի ռազմական բյուջեն վաղուց արդեն գերազանցում է 700 միլիարդ դոլարը, և այդուհանդերձ ռազմարդյունաբերական համալիրը չի կարողանում Պենտագոնի համար գերձայնային հթիռներ սարքել, անգամ շատ մեծ գումարով։ Գերձայնային տեխնոլոգիաները ամենավառ օրինակն են, բայց ոչ միակը։

Վաշինգտոնը տարիներ շարունակ Մոսկվայից է գնում РД-180 տիեզերական շարժիչները, քանի որ չի կարողացել յուրացնել նմանատիպ՝ հզոր, տնտեսող, թեթև, աներևակայելիորեն հուսալի շարժիչների արտադրության տեխնոլոգիան։

Հավանաբար գործի բուն էությունը փողի քանակը չէ։ Գիտական և ստեղծագործական շահագրգռվածության որակապես նոր մակարդակ կա, որը հենվում է ազգային բնավորությունների և ավանդույթների վրա։ Այլ կերպ անհնար է բացատրել Ռուսաստանում կամ Չինաստանում գիտական դպրոցների զարգացումն ու բարձր տեխնոլոգիական սպառազինությունների ի հայտ գալը (ավելի սուղ միջոցների պայմաններում)։

Հանուն ինչի

Մոսկվան ու Պեկինը գերձայնային հրթիռները ստեղծել են առավելապես սեփական տարածքների պաշտպանության համար։ Ռուսական հրթիռների տեսական վերադարձը Կուբա, որը քննարկում են փորձագետները, ավելի շուտ ռազմաքաղաքական «բոբո» է, քան նոր աշխարհակարգի իրական նախագիծ։

Ռուսական Սու-57-ը կարո՞ղ է ամերիկյան ինքնաթիռներին դուրս մղել զենքի շուկայից

Ռուսաստանն ու Չինաստանը ռազմական բախումների հարցում շահագրգռված չեն և ստիպված են զինվել հավաքական Արևմուտքի ագրեսիվ բնույթի պատճառով։ Վարշավայի դաշինքի ինքնակամ չեղարկումը հանգեցրեց նրան, որ ՆԱՏՕ-ն ընդլայնվեց դեպի արևելք։ Մոսկվայի համաձայնությունը ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի միավորմանը իր արձագանքն ունեցավ՝ Մերձբալթյան տարածաշրջանում Բունդեսվերի ստորաբաժանումների տեսքով։ Տագնապալի միտումներ են նկատվում ոչ միայն Եվրոպայում։

ԱՄՆ-ն անցյալ տարվա օգոստոսին հայտարարել էր Օկինավայում հեռանկարային ամերիկյան F-15EX կործանիչների` գոյություն չունեցող AGM-183 գերձայնային հրթիռների տեղակայման մասին, նշանառումը՝ Պեկին և Փհենյան: Միայն այն պատճառով, որ ՉԺՀ-ն ու ԿԺԴՀ-ն «ավելի ու ավելի են սպառնում ամերիկյան գերիշխանությանը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»։

Չինացիների և հյուսիսկորեացիների կողմից ԱՄՆ-ի անվտանգությանն ուղղված սպառնալիքների մասին խոսք չկա, բայց «գերիշխանության» համար ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նոր ծանր F-15EX կործանիչը պարտադիր պետք է գերձայնային հրթիռներ կրի «Չինաստանում և Կորեայում ցամաքային թիրախների վրա հարձակումների համար»: Եվ դա Եվրասիայի հեռանկարն է մինչև 2050-ականները, այսինքն՝ մինչև ամերիկյան F-15EX կործանիչների շահագործման պլանային ավարտը։

Եվ թող որ «սուպեր-պուպեր հրթիռը» դեռ չի թռչում, բայց ԱՄՆ-ն 2021թ․-ի սկզբին արդեն հավանություն է տվել ութ

F-15EX կործանիչների ֆինանսավորմանը (1,2 միլիարդ դոլարի պայմանագիր)։ Առաջին խմբաքանակի համար սպասվող ծախսերի ծավալը գրեթե 23 միլիարդ դոլար է։ Պենտագոնն ու զենքի կորպորացիաները լողում են հարկատուների դոլարների մեջ, ԱՄՆ-ում սոցիալական ոլորտի հաշիվները չվճարված են մնում, Պենտագոնի կողմից «դեմոկրատականացված» Աֆղանստանը ապակայունացնում է ավելի քան տասը հարևան երկրներ։ Ուրեմն ո՞րն է Ամերիկայի առաքելությունը։

Միացյալ Նահանգների ամենահին ամսագիրը՝ The Nation-ը, նշում է. «Պաշտոնական Վաշինգտոնում գրեթե քննարկումներ չեն ընթանում այն մասին, թե իրականում ինչով է զբաղվում երկիրը, երբ պատերազմ է մղում մոլորակի բազմաթիվ անկյուններում»:

Պարբերականը եզրակացնում է, որ ԱՄՆ-ն գերիշխանության, այսինքն՝ տարբեր երկրների ու ժողովուրդների ճնշման և շահագործման առաքելություն է իրականացնում. հենց դրա համար էլ գոյություն ունեն Պենտագոնի շուրջ 800 բազաները բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից:

Բարձր տեխնոլոգիաներն ուղղակի մետաֆիզիկական առումով հեռու են մնում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքականության ստոր նպատակներից։ Հենց այդ պատճառով էլ AGM-183A-ն չի թռչում։ Իսկ Ռուսաստանն ու Չինաստանը սրընթաց առաջ են անցնում, քանի որ նրանց համար այս մրցավազքում գլխավոր պարգևը արդար, բազմաբևեռ աշխարհն է։

6
թեգերը:
ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, հրթիռ
Ըստ թեմայի
«Պատերազմի աստվածն» ու Պենտագոնը. ամերիկացիները վազում ու չեն հասնում
«Պետք էր նախօրոք մտածել». ԱՄՆ-ում գտել են՝ ինչով պատասխանեն Ռուսաստանին
Սա արդեն «Ջավելիններից» լուրջ է. ԱՄՆ-ն Ուկրաինային նոր զենք կփոխանցի
Մքասիմ Գալկին և Ալլա Պուգաչովա. արխիվային լուսանկար

«Սիրում եմ ջահելներին». Գալկինը Պուգաչովային նրանից փոքր ռետրո մեքենա է նվիրել. տեսանյութ

39
(Թարմացված է 22:53 04.08.2021)
Պուգաչովան գնահատել է ամուսնու ռետրո անակնկալը. այժմ համացանցի օգտատերերը քննարկում են ոչ թե նվերը, այլ պրիմադոննայի հումորը:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի -Sputnik. Ռուս հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն իր կնոջը՝ Ալլա Պուգաչովային ռետրո ավտոմեքենա է նվիրել՝ այն զարդարելով բազմաթիվ դաշտային ծաղիկներով և արևածաղիկներով:

Գալկինը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որն ուղեկցվում է Պուգաչովայի 70-ականների երգով։

Պրիմադոննան գնահատել է ամուսնու նվերը՝ նկատելով, որ մեքենան իր տարիքին է։ Գալկինը հակադարձել է՝ ասելով, որ այս «Զապորոժեցն» ավելի երիտասարդ է։

«Սիրում եմ երիտասարդներին», - պատասխանել է Պուգաչովան։

«Շնորհակալ եմ, որ հայտնվեցիր իմ կյանքում». ինչպես է Պուգաչովան շնորհավորել Գալկինին

Մեկնաբանությունների մեծ մասում օգտատերերը գրեթե չեն խոսում մեքենայի մասին, բոլորը խոսում են Ալլա Բորիսովնայի հումորի զգացողության մասին:

««Հումորը բոց է», «Ալլա Բորիսովնա, ինչպես միշտ, գեղեցիկ և հրաշալի հումորի զգացումով»»,–գրել են նրանք։

Միայն մեկ ժամում տեսանյութը դիտել են ավելի քան 500 հազար օգտատեր։

39
թեգերը:
Ռուսաստան, ավտոմեքենա, Մաքսիմ Գալկին, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ
Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների
Ալլա Պուգաչովան երեկույթի է ներկայացել չափազանց կարճ հագուստով. լուսանկար և տեսանյութ