Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը ևս մեկ դեսպանի է հետ կանչել

290
(Թարմացված է 13:50 20.07.2021)
Մհեր Մկրտումյանը Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2019թ–ին։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մհեր Մկրտումյանին հետ է կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Փաստաթուղթը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը`Մհեր Մկրտումյանին հետ կանչել դեսպանի պաշտոնից»,– գրված է հրամանագրում:

Մկրտումյանը 2018թ-ից Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր, 2019թ. նոյեմբերի 29-ից` Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը (նստավայրը' Աբու Դաբի)։

Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից

Հիշեցնենք` հուլիսի 16-ին ՀՀ նախագահը Ձյունիկ Աղաջանյանին էր հետ կանչել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Իսկ Վարուժան Ներսեսյանը հետ էր կանչվել ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից և մեկ այլ հրամանագրով նշանակվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

290
թեգերը:
Հայաստան, Արմեն Սարգսյան, Դեսպան
Ըստ թեմայի
«Չպետք է գայթակղվեմ». Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է պատգամավորի մանդատից
Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց գլխատել ՊԵԿ-ը. «Հրապարակ»
Փաշինյանի կադրային ռեզերվը բավական սահմանափակ է. Հրանտ Միքայելյան
Выступление легкоатлета Артура Давтяна на Олимпийских играх в Токио (2 августа 2021). Япония

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին

10
(Թարմացված է 18:45 03.08.2021)
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի նվաճած բրոնզե մեդալը Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալն էր Տոկիոյի օլիմպիական խաղերում։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Տոկիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի նվաճած բրոնզե մեդալը Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալն էր Տոկիոյի օլիմպիական խաղերում, ինչպես նաև Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օլիմպիական մեդալը մարմնամարզությունից։

«Հանրապետության նախագահը ջերմորեն շնորհավորել է Արթուրին մեր երկիրը պատվով ներկայացնելու համար, մաղթել նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը օլիմպիական մարզադաշտում հետևել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանի առաջին մրցելույթին, որի ժամանակ մեր մարզիկը հաջողությամբ հաղթահարել էր հենացատկի որակավորման փուլը:

Արթուր Ալեքսանյանը դարձավ Օլիմպիադայի արծաթե մեդալակիր

Հիշեցնենք, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի մրցումներում դարձավ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Մեր մարզիկը ցույց տվեց 14,733 միավոր արդյունք։

10
թեգերը:
Արթուր Դավթյան, Ճապոնիա, օլիմպիադա, Արմեն Սարգսյան, մեդալ
Ըստ թեմայի
Կարապետ Չալյանն օլիմպիադայում մեկնարկեց հաղթանակով․ լուսանկարներ
Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տոնեց օլիմպիական խաղերում. լուսանկարներ
Բրոնզ և առնվազն արծաթի հավակնություն. ինչպես անցավ Օլիմպիադայի 10–րդ օրը հայերի համար
Էմանուել Մակրոն, Նիկոլ Փաշինյան

Մակրոնը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումը. նա խոսել է Փաշինյանի հետ

22
(Թարմացված է 18:37 03.08.2021)
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը:

«Ֆրանսիայի նախագահը հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին: Վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին իր երախտագիտությունն է հայտնել այս առթիվ»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի կողմից սահմանային վերջին սադրանքների, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանց նպատակն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Նա նաև անթույլատրելի է համարել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում տեղի ունեցող շինծու դատավարությունները:

Նախագահ Մակրոնը հույժ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը: Համաձայնելով այս մտքին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատում ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն: Նա կրկնել է սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու, կամ նման որոշման անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական առաքելության տեղակայման առաջարկությունը:

Տպավորություն է` ինչքան խնդիր կա, իշխող ուժի մեղքն է. Արշակյանը` սահմանի իրավիճակի մասին

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:

ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային համատեքստ ունեցող նախաձեռնություններն ու քայլերը կարող են հաջողության հասնել, եթե դրանք արժանանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների հավանությանը:

Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են Կութի ու Երասխի վրա

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 9-ին հաջորդած հայտարարությունները, այդ թվում՝ բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ և պատրաստ է լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում:

22
թեգերը:
Հայաստան, Ֆրանսիա, Էմանուել Մակրոն, Նիկոլ Փաշինյան, Սահման, Դեմարկացիա, Դելիմիտացիա, Ադրբեջան
Ըստ թեմայի
Սահմանային գոտում հրադադարը պետք է վերականգնել. Գավանը ԵԽԽՎ–ում զեկույցով հանդես կգա
Թաթոյանը սահմանային բնակիչների իրավունքի խախտումները ներկայացրել է միջազգային կառույցներին
Ի՞նչ քարտեզներ են փոխանցվել Երևանին և Բաքվին, կամ սահմանի լարումը սահմանազատման համար է