Աղտոտված արագիլներ

ՇՄ նախարարությունը նշել է արագիլների աղտոտման հավանական աղբյուրը

107
(Թարմացված է 18:49 19.07.2021)
Նախարարությունը գրություններ է ուղարկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Արմավիրի և Արարատի մարզպետարաններ։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik․ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ում գրել է, որ արագիլների աղտոտման խնդիրը գտնվում է իր ղեկավարած կառույցի ուշադրության կենտրոնում։

Նա նշել է` հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում արագիլների` անհայտ նյութով աղտոտման դեպքերը և այն, որ ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուսումնասիրությունների համաձայն, աղտոտման հավանական աղբյուր են հանդիսանում Մասիս քաղաքի աղբավայրում առկա ձկնաբուծարանների թափոնները (ձկան փորոտիքը), շրջակա միջավայրի նախարարությունը գրությամբ դիմել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Գերատեսչությունը խնդրել է հետևողական լինել Մասիսի քաղաքային աղբավայրերում թափոնների սանիտարահիգիենիկ վիճակի և մասնավոր ձկնաբուծարանների կողմից աղբի թափոնների նորմերի պահպանման, ինչպես նաև այդ տարածքներում դրենաժային համակարգերի մաքրման, դրանցում կուտակվող նյութի հեռացման աշխատանքների իրականացման նկատմամբ։

Նախարարությունը գրություններ է ուղարկել նաև Արմավիրի և Արարատի մարզպետարաններ, հորդորելով՝ հետևողական լինել Արմավիրի և Արարատի մարզերում համայնքային աղբավայրերի տարածքներից դուրս նոր աղբի կուտակումների, ձկնաբուծարանների թափոնների հայտնաբերման ուղղությամբ և արձանագրված դեպքերի մասին տեղյակ պահել շրջակա միջավայրի նախարարությանն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

Հիշեցնենք` արդեն երրորդ տարին է` ամռան ամիսներին ծագում է արագիլների աղտոտման թեման։ Անցյալ տարի պարզվեց` Արարատի մարզում արագիլների աղտոտման հիմնական խնդիրը եղել է այն, որ բնադրավայրերին մոտ գտնվող և գործող ձկնաբուծարաններից մեկը խոշոր ծավալներով արտանետումներ է բաց թողել։

Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը օրերս հայտարարեց, որ ավարտել է Արարատի մարզում արագիլների հաշվառման գործընթացը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզի արագիլների շուրջ 60%-ն աղտոտված են։

107
թեգերը:
Ռոմանոս Պետրոսյան, նախարարություն, արագիլ, Հայաստան
Ըստ թեմայի
6 ամսով կարգելվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոց ու արգելավայր
Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում 210 մլն խմ պակաս ջուր կա, քան 2020-ին
Արխիվային լուսանկար

166 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

16
(Թարմացված է 11:06 25.07.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 166–ով և դարձել 228798: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4034 մարդ (+166), կատարվել է 1305307 թեստավորում (+5748), առողջացել են վարակվածներից 219062–ը (+104): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 3 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4587 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը` 1115։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

Օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն, եթե... մանրամասնում է նախարարությունը

16
թեգերը:
Հայաստան, Մահ, համավարակ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Բոլոր պատվաստանյութերն էլ չպատվաստվելուց լավ են. Նուբար Աֆեյան
Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել
Պետք է պատվաստվել մինչև համավարակի նոր ալիքի ուժգնացումը. կորոնավիրուսի թվերն աճում են
Հենրիխ Մխիտարյանն ու Ժոզե Մուրինյոն. արխիվային լուսանկար

«Նոր էջ ենք բացել»․ Մխիթարյանը՝ Ժոզե Մոուրինյոյի և «Ռոմայում» իր մնալու մասին

23
(Թարմացված է 10:42 25.07.2021)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է պորտուգալացի սկանդալային մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ իր հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Իտալական «Ռոմա ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ կապված խնդիրները լուծված են։ Այս մասին Romapress պարբերականին այս մասին հայտնել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Մոուրինյոն շատ հավակնոտ է։ Նա միշտ ցանկանում է հաղթել, նրան յուրաքանչյուր խաղում պետք է երեք միավոր։ Կարծում եմ ՝ նրա հետ կնվաճենք տիտղոսներ։ Նրա հետ կոնֆլիկտի մասին չեմ ուզում խոսել։ Մենք նրա հետ խոսեցինք, նոր էջ բացեցինք, հիմա առաջ ենք գնում», - ասել է հայ ֆուտբոլիստը։

Մխիթարյանի խոսքով՝ սա միակ պատճառը չէ, որ ինքը որոշել է մնալ ակումբում։

«Ես առաջին օրվանից հավատացել եմ այս նախագծին, ինձ այստեղ դուր է գալիս, և ես հավատում եմ, որ կարող եմ տիտղոս նվաճել «Ռոմայի» հետ»,-ասել է նա:

«Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյի նշանակումից հետո թվում էր՝ Մխիթարյանը կտեղափոխվի այլ ակումբ: 32-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում էին «Յուվենտուսն» ու «Միլանը։

Ավելի վաղ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» էր տեղափոխվել «Արսենալ»՝ Ժոզե Մոուրինյոյի հետ լարված հարաբերությունների պատճառով, որը պահեստայինների նստարանին էր պահում հայ ավագին:

Հիշեցնենք, որ 2020/2021 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դարձել է A Սերիայի լավագույն ռմբարկուն:

Հենրիխ Մխիթարյանն ուզում է խոսել Ժոզե Մոուրինյոյի հետ մինչև որոշում կայացնելը

23
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Ժոզե Մոուրինյո, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Մխիթարյանը շնորհավորել է Իտալիայի հավաքականին Եվրո-2020-ում հաղթելու առթիվ
«Ռոման» առաջարկել է Մխիթարյանին 4.5 մլն եվրո. ֆուտբոլիստը կպատասխանի 48 ժամվա ընթացքում
«Եվս մեկ մրցաշրջան, Ռոմանսիտա». Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել
Ավելի լավ է Մխիթարյանը խաղար․ Խորվաթիայում թերահավատությամբ են վերաբերվում մեր հավաքականին