Շառլ Միշելը փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Շառլ Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

51
(Թարմացված է 13:15 17.07.2021)
Շառլ Միշելը հանդիպելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նրանք ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Председатель ЕС Шарль Мишель во время возложения венка к мемориалу Цицернакаберд (17 июля 2021). Еревaн
Շառլ Միշելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

 

Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստան է ժամանել հուլիսի 16-ին. նրան դիմավորել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Միաժամանակ, ՀՅԴ երիտասարդները հյուրանոցի մոտ, ուր պետք է օթևաներ Միշելը, բողոքի ակցիա էին իրականացրել՝ ընդդեմ ԵՄ ներկայացուցչի Հայաստան այցի։ Նրանք անգլերենով վանկարկում էին «Ամոթ ձեզ»։

«Դուք լուռ էինք, երբ պատերազմի ընթացքում մեր դեմ կիրառում էին ֆոսֆորային զենքեր։ Դուք լուռ էիք, երբ պատերազմի ընթացքում զոհվում էին անմեղ քաղաքացիներ։ Դուք նաև հիմա եք լռում, երբ ՀՀ իշխանությունը բանտարկում է նրանց, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն»,–ասում էին բողոքի ակցիայի մասնակիցները։

Որոշ ժամանակ անց, երբ Միշելը մուտք գործեց հյուրանոց, ՀՅԴ-ական երիտասարդները հեռացան։

Հավելենք, որ այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:

Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

51
թեգերը:
Հայաստան, Շառլ Միշել, Նիկոլ Փաշինյան
Մքասիմ Գալկին և Ալլա Պուգաչովա. արխիվային լուսանկար

«Սիրում եմ ջահելներին». Գալկինը Պուգաչովային նրանից փոքր ռետրո մեքենա է նվիրել. տեսանյութ

13
(Թարմացված է 22:53 04.08.2021)
Պուգաչովան գնահատել է ամուսնու ռետրո անակնկալը. այժմ համացանցի օգտատերերը քննարկում են ոչ թե նվերը, այլ պրիմադոննայի հումորը:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի -Sputnik. Ռուս հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն իր կնոջը՝ Ալլա Պուգաչովային ռետրո ավտոմեքենա է նվիրել՝ այն զարդարելով բազմաթիվ դաշտային ծաղիկներով և արևածաղիկներով:

Գալկինը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որն ուղեկցվում է Պուգաչովայի 70-ականների երգով։

Պրիմադոննան գնահատել է ամուսնու նվերը՝ նկատելով, որ մեքենան իր տարիքին է։ Գալկինը հակադարձել է՝ ասելով, որ այս «Զապորոժեցն» ավելի երիտասարդ է։

«Սիրում եմ երիտասարդներին», - պատասխանել է Պուգաչովան։

«Շնորհակալ եմ, որ հայտնվեցիր իմ կյանքում». ինչպես է Պուգաչովան շնորհավորել Գալկինին

Մեկնաբանությունների մեծ մասում օգտատերերը գրեթե չեն խոսում մեքենայի մասին, բոլորը խոսում են Ալլա Բորիսովնայի հումորի զգացողության մասին:

««Հումորը բոց է», «Ալլա Բորիսովնա, ինչպես միշտ, գեղեցիկ և հրաշալի հումորի զգացումով»»,–գրել են նրանք։

Միայն մեկ ժամում տեսանյութը դիտել են ավելի քան 500 հազար օգտատեր։

13
թեգերը:
Ռուսաստան, ավտոմեքենա, Մաքսիմ Գալկին, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ
Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների
Ալլա Պուգաչովան երեկույթի է ներկայացել չափազանց կարճ հագուստով. լուսանկար և տեսանյութ
Դիլիջան

Կհասնենք ամպերին. ՌԴ առևտրային ներկայացուցիչը խոսել է ՀՀ–ում բիզնես ծրագրերի մասին

20
(Թարմացված է 23:15 04.08.2021)
Ռուսական կապիտալով ներդրում է արվում Դիլիջանի կենտրոնի նախագծի համար, իսկ Երևանի նոր ինժեներական քաղաքը սպասում է ռուս գործընկերներին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Տնտեսական հեռանկարների մասին կարելի է պատմել բազմագույն գրաֆիկների և դիագրամների միջոցով։

Բայց Դիլիջանի կանաչ գույնն ամառվա շոգին այնուամենայնիվ ավելի համոզիչ կլինի։ Այսպես է որոշել Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն և չի սխալվել։ Այստեղ աշխատելու հնարավորությունների մասին նա պատմում է այնպես, որ հազար ու մի տեսարժան վայրեր տեսած ռուս գործարարները ցանկանան մտածել Հայաստանում ներդրումներ կատարելու մասին։

Ինչը կարող է դրական ազդակ լինել ներդրումների համար. Քթոյանը`տնտեսական միջավայրի մասին

Աննա Դոնչենկոն սոցիալական ցանցերում կրեատիվ և ժամանակակից ոճով ներկայացրել է Հայաստանը։ Պաշտոնյաները սովորաբար բյուրոկրատիայի կանոններով են աշխատում, բայց այս դեպքում ստեղծարարության տրամաբանությամբ է։

Դոնչենկոն սկսում է Դիլիջանի զբոսաշրջային հնարավորություններից․ «Ինչ-որ մեկը ժամանակին ասել է` եթե դրախտում լեռներ, անտառներ և աղբյուրներ լինեին, այն նման կլիներ Դիլիջանին։ Դժվար է չհամաձայնել՝ Դիլիջանը բոլոր կողմերից շրջապատված է արգելոցի տարածքով»,-պատմում է Դոնչենկոն` իր խոսքերն ամրապնդելով թռչնի թռիչքի բաձրությունից արված կադրերով։

Մյուս հանգստավայրերի համեմատ Դիլիջանն անշուք է թվում, համենայն դեպս՝ առայժմ։ Բնությունն իսկական է և ոչ մի կերպ ձևափոխված չէ (որպես ապացույց Դոնչենկոն դրոնից նկարահանված ևս մեկ տեսանյութ է ցուցադրում), խոհանոցը՝ նույնպես (դրանում կարելի է անձամբ համոզվել), իսկ քաղաքի կենտրոնում նոր ներդրումային նախագիծ է պատրաստվում։

«Լճակի մոտ, որը քաղաքացիները Կարապի լիճ են անվանում, հանգստի գոտի կստեղծվի՝ այգիներով, վազքուղիներով և հեծանվային ճանապարհներով։ Այստեղ ենթադրվում է համերգներ, փառատոններ և տոնավաճառներ անցկացնել»,-պատմում է հյուրընկալության ոլորտի համաշխարհային միության նախագահ Հրանտ Բաբասյանը։

Մոտակայքում նախատեսվում է մի քանի նոր հյուրանոց կառուցել քաղաքի հյուրերի համար։ Ռուսական կապիտալի մասնակցությամբ այդ ներդրումային նախագիծը բաց է հնարավոր գործընկերների համար։ Այնպես որ, Դիլիջանը հանգիստ կարող է զարգացնել կապերը քույր քաղաք Պյատիգորսկի հետ, որը Ռուսաստանի ամենահայտնի և սիրված հանգստավայրերից է։

«Կապիտալը փախչում է երկրից». Ավետիսյանը` ներդրումների և կարանտինի երկարաձգման մասին

Առևտրային ներկայացուցչի հաջորդ կանգատը նոր ինժեներական քաղաքն է, որն արդեն մի քանի տարի է, ինչ գործում է Երևանի հյուսիսային արվարձանում։ Եվրասիական միությունում համագործակցության առաջնային ուղղություն են դարձել բարձր տեխնոլոգիաները, այդ թվում՝ բիոտեխնոլոգիաներն ու նանոտեխնոլոգիաները, ֆոտոնիկան, բնական ռեսուրսների արդյունահանման և վերամշակման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության նոր տեխնոլոգիաները:

Ինժեներական քաղաքը կարող է այդպիսի համագործակցության ելակետը դառնալ։ Այն, իհարկե, այնքան խոշոր չէ, որքան Սկոլկովոն, Նովոսիբիրսկի Ակադեմիական քաղաքը կամ Կազանի Իննոպոլիսը, բայց այստեղ արդեն իսկ մի քանի ընկերություն է գործում, որոնք պատվերներ են կատարում նաև Ռուաստանի համար։ Ընկերություններից մեկը թեստավորման համակարգ է մշակում ռուսական նոր մեքենաների էլեկտրոնիկայի համար, մյուսն էլեկտրոնիկայի ուսումնական հավաքածուներ է պատրաստում ռուսական դպրոցների և վարժարանների համար։

«Այս պահին մենք աշխատում ենք ինժեներական քաղաքում ռուսական ընկերությունների աշխատանքի մասին` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկի վրա»,-ավելացնում է Դոնչենկոն։

Երևանում անգամ գետնի տակ կարելի է ռուսական կոնֆետներ ճարել։ Առևտրային ներկայացուցիչն ապացուցում է դա` շարժասանդուղքով իջնելով քաղաքի սուպերմարկետներից մեկը և հարցուփորձ անելով գնորդներին։

Ներդրումային ի՞նչ ծրագրեր են հետաքրքրում ռուսական բիզնեսին Հայաստանում

Ընդհանուր առմամբ, Հայաստանը Ռուսաստանից ներկրում է մոտ 300 միլիոն դոլարի սննդամթերք և հումք (պարենի ողջ ներմուծման մեկ երրորդը)։ Հիմնական մասը ցորենն ու արևածաղկի ձեթն են, որոնք Հայաստանում օբյեկտիվ պատճառներով չեն արտադրվում կամ բավարար չափով չեն արտադրվում։ Ներկրվում են նաև շոկոլադե կոնֆետներ, հրուշակեղեն, եգիպտացորեն, շաքար։

Հայաստանում տեղական պաղպաղակի զանազան տեսակներ կան, բայց ոմանք ռուսականից էլ չեն հրաժարվում (տարիքով ավելի մեծերին մոսկովյան պաղպաղակի համը մանկությունն է հիշեցնում)։

«Ձգտելու և խանութների ցուցափեղկերն ընդլայնելու տեղ կա»,-ավելացրել է Դոնչենկոն։

Ի դեպ, ՌԴ Վիճակագրական կոմիտեի տվյալնեով՝ անգամ ճգնաժամային 2020 թ․-ին Հայաստան է այցելել մոտ 145 հազար ռուա զբոսաշրջիկ։

20
թեգերը:
Հայաստան, բիզնես, Ներդրում, ծրագիր, Ռուսաստան
Ըստ թեմայի
Մտքի ուժ և տիեզերք. հայազգի ինժեները նոր սերնդի կառավարման սարքի նախատիպ է պատրաստել
Ինչո՞վ ենք պակաս Սարգսյանից ու Վուչիչից, կամ ի՞նչ կարող են ՀՀ–ն ու Սերբիան ստանալ ԵԱՏՄ–ից
Հայկական տեխնոլոգիան կարող է մի քանի անգամ արագացնել աշխարհում նոր դեղերի ստեղծումը