Զանգեզուրի կոմբինատի հանքավայրը. արխիվային լուսանկար

Զանգեզուրի կոմբինատը կարող է մեկ-երկու օրից կանգնել․ Վահե Հակոբյան

292
(Թարմացված է 23:13 15.07.2021)
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի խոսքով՝ կոմբինատը 20 մլն դրամից ավել եկամտից արդեն զրկվել է։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատը կարող է մեկ-երկու օրից կանգնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Կոմբինատն անգամ արցախյան առաջին պատերազմի ժամանակ չէր կանգնել, երբ կողքերը ռումբ էր ընկնում, իսկ հիմա իշխանությունը կարողանում են անել ամեն ինչ, որ կոմբինատի աշխատանքը կանգնի։ ԱԱԾ ջոկատի ներխուժումը, հանքանյութի աչտահանման արգելքը և այլ գործընթացները այնպիսի հետևանք են ունեցել, որ 20 մլն–ից ավել եկամտից կոմբինատն արդեն զրկվել է», - ասել է Հակոբյանը։

Վահե Հակոբյանն անդրադարձավ նաև այսօր ԱԺ–ում ընդունված օրինագծին, որն ըստ որոշ իշխանականների՝ հանքերն ազգայնացնելու վերաբերյալ է։ Ըստ Հակոբյանի՝ դա անհեթեթություն է։

«Դա անհեռատես, անխելք օրինագիծ է, հակասում է ներդրումային ընկերությունների իրավունքներին։ Անգամ եթե պատկերացնենք, որ այդ օրինագիծը որպես օրենք կյանքի է կոչվելու և փակվելու են հանքարդյունաբերության բոլոր հիմնարկները, դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը քանդվելու է։ Բայց ես համոզմունք ունեմ, որ բանը դրան չի հասնի, որովհետև օտարերկրյա ներդրողները պաշտպանված են օրենքով և առնվազն 5 տարի իրավունք չկա որևէ հարկային օրենքի փոփոխություն»,– հավելեց նա։

Հիշեցնենք` երեկ առավոտյան համացանցում տեսանյութեր տարածվեցին, որոնցում երևում էր, որ ԱԱԾ հատուկ «Ալֆա» ջոկատի ներկայացուցիչները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում էին։

Նրանք արգելում էին տեսանկարահանումը, սակայն համացանցում կարճ կադրեր էին հայտնվել։ Տեսանյութերից մեկում երևում էր, թե ինչպես են հատուկջոկատայինները բերման ենթարկում կոմբինատի անվտանգության աշխատակցին։

Ավելի վաղ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանություններն արդեն ավելի քան 12 օր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չեն տալիս խտանյութ արտահանել։

ԱԱԾ հատուկջոկատայինները Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի տարածքում են. տեսանյութ

292
թեգերը:
Վահե Հակոբյան, Զանգեզուր, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», Իշխանություն, հարկեր
Ըստ թեմայի
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չեն տալիս խտանյութ արտահանել. Վահե Հակոբյան
Հատուկջոկատայինները Զանգեզուրի կոմբինատից 3 հոգու բերման են ենթարկել. Վահե Հակոբյան
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» Փաշինյանի խոսքերի համար կդիմի իրավապահներին
Здание Национального Собрания Армении

ԱԺ անդրանիկ նիստը մեկնարկեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով

3
ԱԺ նիստին ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամանայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստը մեկնարկեց Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։
Նիստին ներկա են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամանայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Նիստը վարում է տարիքով ամենաավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։ Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունն ԱԺ է եկել Սյունիքի՝ կալանավորված համայնքի ղեկավարների լուսանկարներով շապիկներով։

3
թեգերը:
Հայաստան, ԱԺ, Նիստ
Շտապօգնություն

Ողբերգական ավտովթար` Արարատի մարզում. վարորդը տեղում մահացել է

25
(Թարմացված է 09:46 02.08.2021)
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ողբերգական ավտովթար է այսօր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 05։55-ի սահմաններում Վեդի-Վանաշեն միջհամայնքային ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 64-ամյա Արամայիս Տերտերյանի վարած Opel Zafira մակնիշի և 27-ամյա Արամ Ղուկասյանի վարած ZIL MMZ մակնիշի ավտոմեքենաները։ 

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Վթարի հետևանքով Տերտերյանը տեղում մահացել է, իսկ ZIL-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

25
թեգերը:
Հայաստան, ավտովթար, ավտոմեքենա, Զոհ, վարորդ