ՀՀ ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացվել Իտալիայի գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ

ՀՀ ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացվել Իտալիայի գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ

46
(Թարմացված է 20:45 15.07.2021)
Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2021թ. Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության պլանը, որով նախատեսվում է 2021թ. երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացնել 11 միջոցառում Հայաստանում և Իտալիայում:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-իտալական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի Պաշտպանական գլխավոր շտաբի Միջազգային հարաբերությունների գրասենյակի ղեկավար, բրիգադի գեներալ Դեյվիդ Մորպուրգոյի գլխավորած պատվիրակությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Որոշում է կայացվել համավարակով պայմանավորված սահմանափակումներից անկախ` առողջապահական նորմերը պահպանելով վերսկսել նախորդ տարվանից ընդհատված համագործակցության միջոցառումների անցկացումը:

Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2021թ. Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության պլանը, որով նախատեսվում է 2021թ. երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացնել 11 միջոցառումներ Հայաստանում և Իտալիայում: Միջոցառումները վերաբերում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակմանը, անձնակազմի պատրաստությանը և ռազմաքաղաքական խորհրդակցությունների շարունակմանը:

46
թեգերը:
խորհրդակցություն, Իտալիա, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
Հորդորում եմ գործադրել բոլոր ջանքերը. Արմեն Սարգսյանի կոչը ՀՀ ՊՆ–ին, ԶՈւ–ին և ԱԱԾ–ին
ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը կմեկնի ՌԴ և Ուզբեկստան
ՀՀ ԶՈւ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում. ՊՆ–ն` Սյունիքի մասին
Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից

11
(Թարմացված է 18:51 27.07.2021)
Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին իրենց ելույթները Սոչիի աշխարհի գավաթի խաղարկությունում:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ: Հայ շախմատիստը 1/8 եզրափակչի լրացուցիչ երկու պարտիաներում պարտվեց իրանցի Ամին Տաբատաբային:

Առաջին պարտիայում չկարողանալով հաղթել սպիտակներով, իսկ Հայկը շահեկան դիրքում էր, Մարտիրոսյանը սև քարերով ևս պարտվեց երկրորդ պարտիայում:

Նախորդ ռաունդում հայ շախմատիստն ուժեղ էր գտնվել խորվաթ Անտե Բրկիչից: Աշխարհի գավաթի 1/32-րդ խաղարկությունում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Շաքրիյար Մամեդյարովին:

Մինչ այդ հայ գրոսմայստերը պայքարից դուրս էր թողել զամբիացի շախմատիստ Չիտումբո Մվալիին և թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազին:

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին իրենց ելույթները Սոչիի աշխարհի գավաթի խաղարկությունում: Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը ավելի վաղ փուլում դուրս մնացին հետագա պայքարից, իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պայքարից դուրս մնաց առողջական վիճակի պատճառով:

«Արդեն լավ եմ». Լևոն Արոնյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին: Աշխարհի գավաթի եզրափակչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցել համաշխարհային թագի հավակնորդների մրցաշարին:

11
թեգերը:
Հայկ Մարտիրոսյան, շախմատիստ, շախմատ
Ըստ թեմայի
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին
Շախմատի աշխարհի գավաթ. Մարտիրոսյան–Մամեդյարով մրցապայքարի հաղթողը կորոշվի թայ–բրեքով
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին ու անցավ հաջորդ փուլ
Սյունիք

Ջուր ստանում էին երեք օրը մեկ. Խնածախ գյուղում վերջապես խմելու ջուր կունենան

11
(Թարմացված է 18:32 27.07.2021)
Մոտ մեկ տարվա ընթացքում գյուղի բոլոր տները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Խմելու ջուրը վերջապես կհասնի Սյունիքի մարզի Խնածախ գյուղը։ Լուրը հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

Պարզվում է՝ Տեղ միավորված համայնքի Խնածախ բնակավայրը խմելու ջրի ինքնահոս համակարգ երբևէ չի էլ ունեցել, բնակիչները տարիներ շարունակ զրկված են եղել խմելու ջրից։

Ներկայում բնակիչները ջուր ստանում են երեք օրը մեկ, այն էլ՝ սահմանափակ քանակությամբ։ Գյուղացիները ստիպված էին ջուր բերել բնակավայրից հեռու գտնվող վայրից, ինչը լրացուցիչ բեռ է նրանց համար։

«Համայնքը ջրով ապահովելու համար նախագծվել է չորս ջրահավաք կառույց, կմոնտաժվեն նաև անհրաժեշտ քանակությամբ խողովակաշարեր։ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և չորս տոկոսի չափով նաև համայնքի համաֆինասավորմամբ` Խնածախի բոլոր տները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- տեղեկացնում են նախարարությունից։

Նախարարության տեղեկություններով՝ շահառու բնակիչների թիվը 800 է։ Ընդհանուր ներդրվել է 84 միլիոն 960 հազար դրամ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի փետրվարին։

Երաշտի վտանգ կա. ջրամբարներում կուտակված ջուրը կբավականացնի՞ մինչև անձրևներ

Ծրագիրն իրականացվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։

11
թեգերը:
Հայաստան, ջուր, Գյուղ, Սյունիք
Ըստ թեմայի
Խոտ էր, սահմանը չէր երևում. Սյունիքի Տեղ գյուղում 2 կմ–անոց սահման է գծվել
ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՔԿ
Եթե Սյունիքի համայնքապետներին ազատ չարձակեն, «Հայաստան» դաշինքը միջոցներ կձեռնարկի