Սուրեն Օհանջանյան

Սուրիկ Օհանջանյանի կալանավորման համար հիմք չկա. պաշտպանը բողոքարկել է դատարանի որոշումը

70
(Թարմացված է 13:49 15.07.2021)
Որոտան համայնքի վարչական ղեկավարի փաստաբան Արսեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը կբավարարի բողոքն ու ոչ իրավաչափ կճանաչի իր պաշտպանյալի կալանավորման որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Որոտան համայնքի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանի փաստաբան Արսեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հուլիսի 12-ին վերաքննիչ դիմում է ներկայացրել` բողոքարկելու առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։

«Դատարանն է որոշում, թե ինչ ժամկետներում լսի բողոքը։ Կարծում եմ` հաջորդ շաբաթ կլսեն։ Հուսով եմ` Վերաքննիչն անօրինական կճանաչի Օհանջանյանի կալանավորումը, քանի որ դրա համար իրավական հիմքեր չկան»,- նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով` դատարանը պետք է հաշվի առնի նաև Օհանջանյանի առողջական վիճակը. վերջինս անոթների լայնացման խնդիր ունի և երկրորդ խմբի հաշմանդամ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Որոտանի վարչական ղեկավարի տանը, որից հետո նրան ձերբակալեցին։ Հուլիսի 10-ին դատարանը Օհանջանյանի ձերբակալումը ճանաչեց ոչ օրինաչափ, սակայն նրա նկատմամբ երկամսյա կալանքի միջնորդությունը բավարարեց։

Որոտանի գյուղապետի տնից զենք ու զինամթերք է հայտնաբերվել

70
թեգերը:
փաստաբան, Ձերբակալություն, Որոտան
Ըստ թեմայի
ԿԸՀ–ն բավարարեց Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից 2-ին ձերբակալել են. Վահե Հակոբյան
Փաշինյանը Մեղրիի համայնքապետի ԺՊ է նշանակել ՔՊ–ականի
Пациенты Государственного Научного центра социальной и судебной психиатрии

Ու՞ր են «կորել» Ավանի հոգեբուժարանում բուժում ստացող 27 անձինք. դատախազության բացահայտումը

2
Առաջարկվում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց տեղաշարժի, վարքագծի, հարկադիր բուժում ստանալու նկատմամբ պետական վերահսկողությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արտահիվանդանոցային հարկադիր բուժման և հսկողության մեջ գտնված 93 անձանցից 27-ը տևական ժամանակ չեն հաճախել կենտրոն։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնց նկատմամբ հարկադիր բուժման կամ հսկողության որոշումներ են կայացվել դատարանների կողմից տարբեր ժամանակահատվածներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Այդ 27 անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերի  ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանցից 6-ը տևական ժամանակ դիսպանսեր չհաճախելու, անհրաժեշտ դեղորայք չստանալու արդյունքում առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվել է ստացիոնար բուժման մեջ այլ հոգեբուժական հաստատություններում, 9-ը բացակայել է ՀՀ-ից, 2-ը ներկայումս պատիժ է կրում ՀՀ ԱՆ տարբեր ՔԿՀ-ներում, իսկ 10-ի մասով ոստիկանության աշխատակիցները պարբերաբար պարտավորեցրել են ներկայանալ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ՝ վերջիններից վերցնելով գրավոր պարտավորագրեր, սակայն այդ անձինք դրանից հետո ևս դիսպանսեր չեն հաճախել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դատախազությունը պարզել է, որ նշված անձանցից ոմանք նախկինում անմեղսունակության վիճակում կատարել են նույնիսկ առանձնապես ծանր և հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող արարքներ՝ սպանություն, դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին վնաս հասցնել և այլն։

Պարզվել է նաև, որ «Ավան» ՀԱԿ-ից պարբերաբար գրություններ են ուղարկվել բուժվող հիվանդի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին, սակայն առկա օրենսդրական կարգավորումների արդյունքում որևէ գործնական միջոց չի կիրառվել բուժումից խուսափող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ստուգման ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ արտահիվանդանոցային հարկադիր բուժում նշանակելուց կարճ ժամանակ անց անձը հատել է ՀՀ պետական սահմանն ու այլևս չի վերադարձել: Փաստորեն, դատարանների կողմից կայացված դատական ակտերը փաստացի չեն կատարվել:

 Դատախազությունը նշում է օրենսդրական այն բացերը, որոնց հետևանքով նման իրավիճակ է ստեղծվել։ Պատճառներից մեկն այն է, որ արկադիր բուժումից խուսափող անձանց հարկադիր կարգով բժշկական հիմնարկներ բերման ենթարկելու իրավասություն ոստիկանությունը չունի։

Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է «ՀՀ ոստիկանության մասին», ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ.-ի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխությունների փաթեթի նախագիծ, որն արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:

Առաջարկվում է սահմանել, որ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց:

Առաջարկվում է նաև դատարանին իրավունք վերապահել հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն:  

2
թեգերը:
Հայաստան, ՀՀ գլխավոր դատախազություն, հոգեբուժարան
Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը

Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի. ԶԼՄ

63
(Թարմացված է 17:33 27.07.2021)
Երբ Արարատ Միրզոյանը նշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար, ԱԺ արարողակարգի վարչության պետն էլ աշխատանքի կանցնի այնտեղ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի աշխատակազմում կտրուկ փոփոխություններ են կատարվում: Տեղեկությունը հայտնում է Armlur.am–ը։

Կայքը տեղեկացել է, որ ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը կազատվի աշխատանքից, և երբ Արարատ Միրզոյանը նշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար, Հովհաննիսյանը աշխատանքի կանցնի հենց այնտեղ:

Ըստ լրատվամիջոցի` արդեն հայտնի է նաև, թե ով է փոխարինելու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանին:

«Որոշում է կայացվել այն վստահել Վահան Նարիբեկյանին, որը ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի մանկության ընկերն է»,– գրում է կայքը:

Լրատվամիջոցի տեղեկություններով` աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանն արդեն գրել է աշխատանքից ազատվելու դիմումը։

Հայտնի է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը

Հիշեցնենք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին ամփոփեց Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` ութերորդ գումարման խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։

Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն Սիմոնյան

63
թեգերը:
Արարատ Միրզոյան, ընկեր, Ալեն Սիմոնյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանի պատժելու մեթոդները, կամ ինչպես տխուր երևույթը տհաճ անցյալից տեղափոխվեց մեր օրեր
Նիկոլ Փաշինյանն առաջին նիստն է անցկացրել արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի. Ալեն Սիմոնյան