«Բարեկամություն» կամրջի հիմնարկեք

Ղալեչյանը հայտնեց` Հայաստան-Վրաստան բոլոր ճանապարհները երբ պատրաստ կլինեն

130
(Թարմացված է 13:20 15.07.2021)
Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի շինարարության ավարտը ձգձգվել է. պատճառները մի քանիսն են։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Մ6 Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն 2021-ի օգոստոսի 31-ին։ ԱԺ արտահերթ նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը` ներկայացնելով «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին» նախագիծը։

«Նախագծով առաջարկվում է վավերացնել 2021-ի ապրիլի 7-ին ստորագրված վարկային համաձայնագրի համապատասխան փոփոխությունը, որով նախատեսվում է վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգել մինչև 2022-ի դեկտեմբերի 31-ը։ Ճանապարհի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է երկարացնել մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 31-ը»,–ասաց Ղալեչյանը։

Նրա խոսքով` ծրագրի վերջում` 2022-ին, ակնկալվում է, որ Վանաձորից Բագրատաշեն երթևեկության տևողությունը կկրճատվի, միջին օրական երթևեկության ինտենսիվությունը կավելանա մինչև 3500 մեքենա` 2014-ի 2800-ի փոխարեն։ Նախատեսվում է նաև բեռնափոխադրումների էական ավելացումներ ունենալ։

Փոխնախարարը հայտնեց, որ ծրագրի իրականացումը ձգձգվում է, քանի որ ի հայտ են եկել հավելյալ աշխատանքներ` ջրագծերի տեղադրման, կոյուղագծերի վերատեղադրման խնդիրների հետ կապված, արտակարգ և ռազմական դրության հետևանքով։

Իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե հայ–վրացական «Բարեկամություն» կամուրջն արդյո՞ք այս ծրագրով է կառուցվում, ե՞րբ կարող ենք ասել, որ Հայաստանի ու Վրաստանի միջև ճանապարհների միջև որևէ խնդիր չկա, և դրանք բարձր մակարդակի են բերվել։ Ի պատասխան Ղալեչյանը նշեց, որ «Բարեկամություն» կամրջի կառուցումը ՎԶԵԲ-ի միջոցներով է իրականացվում, ԱԶԲ–ի վարկային ծրագրի շրջանակներում չէ։

«Կամրջի և ճանապարհի շինարարությունն ընդհանուր առմամբ 2022-ին կավարտենք, այսինքն` կամրջի շինարարությունը 2022-ին, իսկ Մ6 Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհինը` 2021-ին կավարտվի։ Ճանապարհային ցանցի բարելավվումը կապահովի տարածաշրջանի մակարդակով մրցակցային ճանապարհ ունենալը»,–ասաց փոխնախարարը։

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև նոր սահմանային կամուրջը կսկսի գործել 2022 թվականի մայիսին։

Եթե գումարը բավարար չլինի, կմտածենք. Պապիկյանը ծանոթացել է ճանապարհի կառուցման ընթացքին

130
թեգերը:
Ճանապարհ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Արխիվային  լուսանկար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կրկին կիջնի. եղանակի տեսություն

6
(Թարմացված է 19:03 24.07.2021)
Օդի ջերմաստիճանը 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Այսօր Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

Անոմալ շոգեր են. ի՞նչ կանչեր է ստանում Շտապօգնությունը

Երևանում հուլիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

6
թեգերը:
օդի ջերմաստիճան, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Կանադայում շոգից ավելի քան հարյուր մարդ է մահացել
Երկիր մոլորակի վրա կարող է անտանելի շոգ լինել. գիտնականներ
Սննդաբանն ասել է՝ ինչ չի կարելի ուտել նախաճաշին շոգ եղանակին
Ջանիբեկյան զույգը

Պաշտում եմ ձեր հայկականությունը. Էլինա Ջանիբեկյանը պատմել է Մատենադարանի մասին

377
Ձեռագրերի թանգարան այցելելու համար Էլինան ընտրել է բաց ուսերով նրբագեղ սև բլուզը, որի վրա ասեղնագործած են հայկական այբուբենի տառերը։

Հայտնի ռուսաստանցի պրոդյուսեր, Comedy Club Production–ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինա Ջանիբեկյանը Instagram–ի իր էջում գեղեցիկ կարճ տեսանյութ է հրապարակել Երևանի Հին ձեռագրերի ինստիտուտի ֆոնին և հետևորդներին պատմել` ինչ է Մատենադարանը։

«Մատենադարանը հայկական մշակույթի հպարտությունն է, հին ձեռագրերի աշխարհի խոշորագույն պահոց։ Գրաբարով «Մատենադարան» նշանակում է «ձեռագրերի պահոց»», – հրապարակմանը կից գրել է նա։

Հետաքրքիր է, որ Էլինայի` բաց ուսերով սև բլուզի վրա ասեղնագործած են հայկական այբուբենի տառերը։

Էլինա Ջանիբեկյանը պատմել է Մատենադարանի մասին

Դանդաղեցված տեսանյութն ուղեկցվում է հայտնի երգչուհի Սիրուշոյի «Ես ու դու» նոր երգով։

Էլինայի բազմաթիվ բաժանորդներն անմիջապես արձագանքել են գրառմանը, իսկ Սիրուշոն կարմիր սրտիկի տեսքով էմոջի է թողել մեկնաբանություններում։

«Պաշտում եմ ձեր հայկականությունը», «Ինչպես միշտ հիասքանչ», «Գեղեցկություն», «Լավագույնն ես», – գրել են համացանցի օգտատերերը։

Մյուս լուսանկարում պրոդյուսերի կինը Մատենադարանի դռների ֆոնին է։

Նրա կերպարը հիանալի համադրվում է դռների նախշերի հետ։

Публикация Элины Джанибекян
Մյուս լուսանկարում պրոդյուսերի կինը Մատենադարանի դռների ֆոնին է։

Էլինա Ջանիբեկյանը մեծ հայրենասեր է և մեծ հաճույքով ժամանակ է անցկացնում պատմական հայրենիքում։ Միևնույն ժամանակ նա հաճախ ուրախացնում է բաժանորդներին ոչ միայն գեղեցիկ, այլև հետաքրքիր և ճանաչողական հրապարակումներով։

Վերջերս Ջանիբեկյան զույգն իրենց կրտսեր որդուն` Արեգին մկրտել էր Վարդենիսի Սուրբ Հակոբ Մծբինեցու եկեղեցում։

377
թեգերը:
Էլինա Ջանիբեկյան, Մատենադարան
Ըստ թեմայի
Իմ մեջ արթնացավ հայը. Գալուստյանը պատմել է իր ու Արթուր Ջանիբեկյանի առաջին հանդիպման մասին
Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինան, նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել
Էլինա Ջանիբեկյանը Երևանի ֆոնին ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել