Վրաստան

Վրաստանը Հայաստանի համար դեպի ՌԴ միջանցք է կառուցում․ ի՞նչ կփոխի Ալգեթի-Սադախլո ճանապարհը

603
(Թարմացված է 17:27 14.07.2021)
Հայաստանը կոմպակտ միջանցք կստանա Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան բեռների փոխադրման համար։ Սակայն կա մի հանգամանք՝ Թբիլիսին պետք է ավարտի նախկինում սկսված և դեռևս չավարտված խոշոր տրանսպորտային նախագծերը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի -Sputnik. Մինչև Հայաստանի սահման հասնող Ռուսթավի-Ալգեթի ավտոմոբիլային ճանապարհի շինարարության ավարտը կկապի Երեևանը E60 միջազգային արագընթաց մայրուղու հետ ու թույլ կտա հայկական ապրանքներն ավելի արագ Ռուսաստան հասցնել: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վրաստանի տրանսպորտային միջանցքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին։

Նրա գնահատմամբ՝ դա թույլ կտա Երևանին անուղղակիորեն դառնալ եվրոպական նախագծի՝ Արևելք-արևմուտք միջազգային ավտոմայրուղու (Е 60) մի մասն ու կոմպակտ միջանցք ստանալ Վրաստանի տարածքով:

Հայ–վրացական «Բարեկամության կամրջի» շինարարության մեկնարկը տրվել է

Ավելի վաղ այդ ծրագրի իրականացման կարևորության մասին ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի համար խոսել էր նաև Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն: Նրա խոսքով՝ Սադախլոյի ուղղությամբ Ռուսթավի-Ալգեթի ճանապարհի կառուցման նախագիծը բեկումնային կդառնա ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի համար:

Դարի նախագիծ

Արևելք-արևմուտք ավտոմայրուղին կամ E-60 եվրոպական տարանցիկ ճանապարհը շատ հաճախ դարի նախագիծ են անվանում: Այն մեծությամբ երկրորդ եվրոպական տարանցիկ միջանցքն է, որը սկսվում է Բրեստում (Ֆրանսիա) ու ավարտվում է Էրքեշտամում (Ղրղզստան): Վրաստանում Е -60-ը սկիզբ է առնում Ադրբեջանի հետ սահմանին ու ավարտվում Սև ծովի ափին՝ Փոթի նավահանգստի մոտ: Վրաստանի տարածքում միջանցքի երկարությունը 392 կմ է, դրա «ճյուղերից» մեկը դեպի Հայաստանի հետ սահման է տանում։

Վրաստանում նախագծի իրականացման ժամկետները երկու անգամ տարբեր պատճառներով հետաձգվել են։ Պատճառներից մեկն էր կորոնավիրուսի համավարակը։ 2021 թվականի հուլիսի սկզբին Եվրոպական ներդրումային բանկից Թբիլիսին 106,7 մլն եվրոյի չափով վարկ է ստացել Ադրբեջանի ու Հայաստանի սահմաններ տանող ճանապարհների կառուցման համար:

Ներկա ճանապարհների տեղում նախատեսվում է ստեղծել հայկական սահմանից սկսվող ժամանակակից և անվտանգ մայրուղի։ Դրանով կիրականացվեն բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ։ Արդիականացման արդյունքում կբարձրանա երթևեկության անվտանգությունը, կնվազեն տրանսպորտային միջոցների ուղեվարձի և սպասարկման ծախսերը։

Միջանցք դեպի Մոսկվա

Ցագարեիշվիլիի կարծիքով՝ նախաձեռնությունն իսկապես կարևոր է, այդ թվում նաև Հայաստանի համար: Նա կարծում է, որ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ դա արևելքն արևմուտքի հետ կապող զարկերակներից մեկն է։

«Այդ ճանապարհը նախատեսված է Վրաստանից Հայաստան ու Հայաստանից Ռուսաստանի ու Եվրոպայի ուղղությամբ բեռների մեծ հոսքի համար»,-ասաց Ցագարեիշվիլին:

Նա պարզաբանեց, որ Վրաստանի տարածքում իրականացվող նախագիծը Հայաստանի համար դեպի Ռուսաստան, այսպես կոչված, կոմպակտ միջանցքի մի մասն է: Այն իր մեջ ներառում է երեք տեղանք՝ Սադախլո-Ռուսթավի ճանապարհ Ալգեթիով, 45-կիլոմետրանոց մայրուղի՝ շրջանցելով Թբիլիսին, ու 9-կիլոմետրանոց թունել՝ Վերին Լարսի անցակետի Խաչի լեռնանցքի տակով:

Չի բացառվում, որ Հայաստանն օգտագործի Կասպից ծովում ադրբեջանական նավահանգիստները. Օվերչուկ

Ցագարեիշվիլին պարզաբանեց, որ այդ բոլոր ծրագրերը սկզբնական փուլում են։ Դրանց ավարտից հետո հայկական բեռնատարներն ավելի արագ կհասնեն Ռուսաստան, և այդ երթուղին ավելի էժան կլինի։

Նա նաև կարևորեց Հայաստանի տարածքում ճանապարհների արդիականացումը։ Փորձագետը կարծում է, որ առանց Երևանի մասնակցության` նախագծերը Վրաստանում լիարժեք չեն լինի։ Նա հիշեցրեց, որ Հայաստանն ու Վրաստանը վերջին տարիներին վատացրել են ճանապարհների որակի ցուցանիշները։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Վրաստանը 56-րդ տեղից 2012- թվականին իջել է 81-ի, իսկ Հայաստանը` 80-ից 91-ի:

Բացի այդ, հայկական մայրուղիներում բեռնատարները յուրաքանչյուր 100 կիլոմետրի վրա ստիպված են լինում մինչև 50 լիտր բենզին այրել, ինչը նորմայից գրեթե երկու անգամ ավել է: Նա նշեց, որ դա նվազեցնում է Հայաստանի տարածքով ապրանքների տեղափոխման գրավչությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհն անցնում է Վրաստանի տարածքով։

603
թեգերը:
Ճանապարհ, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Որ ճանապարհով կգնա Վրաստանը, կամ ամենամոտիկ ծո՞վն էլ անհասանելի կդառնա հայերի համար
Պուտինը նպատակահարմար է համարել Չեչնիայից Վրաստան տանող ճանապարհի շինարարությունը
Կարևոր է Հայաստանի, շահավետ՝ Վրաստանի համար․ ինչու է Թբիլիսին ճանապարհ կառուցում դեպի «Վերին Լարս»
ՃՏՊ

Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին. մահացածը դասակի հրամանատար էր

10
(Թարմացված է 11:39 24.07.2021)
35-ամյա վարորդը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Արարատի մարզում մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Արսեն Միրզոյանը հուլիսի 24-ին` ժամը 05։30-ի սահմանում, իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Մեքենան պայթել է, հետո բախվել բեռնատարին. ՔԿ–ն ներկայացնում է սարսափելի վթարի մանրամասները

Կայքի տեղեկություններով` վարորդը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում` որպես դասակի հրամանատար։

Վթար Վանաձոր քաղաքում. կա 7 վիրավոր, նրանցից մեկը կորցրել է երեխային

10
թեգերը:
վարորդ, վթար, Հայաստան
Ըստ թեմայի
ՃՏՊ Դիմիտրով գյուղի կամրջի մոտ. 28-ամյա ուղևորը մահացել է
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում
Շղթայական ավտովթար՝ Երևանի Կոմիտասի պողոտայում. բախվել է 5 ավտոմեքենա
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

250 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում