Տիգրան Ավինյանը AirArabia–իհետ համաձայնագիր կնքելու ժամանակ

«Կթռչենք, ուր հայերը ցանկանան». «AirArabia»–ի տնօրենը պատմեց ազգային ավիափոխադրողի մասին

160
(Թարմացված է 20:10 14.07.2021)
Ազգային ավիափոխադրողը պատրաստվում է աշխատանքներին ներգրավել հայ օդաչուներին, որոնք աշխատում են «Air Arabia»–ի` Էմիրաթների և Մարոկկոյի մասնաճյուղերում։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանի ազգային ավիափոխադրողը նախատեսում է մինչև 2022 թվականի ամառ մեկնարկել չվերթերը։ Ավիապարկը համալրված կլինի «Airbus 320» տեսակի ինքնաթիռներով։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Sputnik Արմենիայի հարցին պատասխանելիս` հայտարարեց Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «AirArabia» ընկերության տնօրեն Ադել Աբդուլա ալ–Ալին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «AirArabia»–ն և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF, պետական և մասնավոր ներդրումային հիմնադրամ) ազգային ավիափոխադրող ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել։ Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ձեռնարկություն, որը կգործի որպես բյուջետային ուղևորափոխադրող ավիաընկերություն և որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Նոր ավիաընկերությունը կաշխատի «AirArabia»–ի կողմից շահագործվող բյուջետային բիզնես մոդելով: Շուտով սկիզբ կդրվի օդային օպերատորի սերտիֆիկատի ստացման աշխատանքներին, ինչը թույլ կտա սկսել ավիաընկերության գործունեությունը:

«Մենք գործել ենք մեր կարգախոսի համաձայն` նախևառաջ անվտանգություն և որակ, այնուհետև` սպառող, վերջում` մենեջմենք», – ասաց նա։

Նախատեսվող չվերթերին վերաբերող հարցին ի պատասխան Աբդուլա ալ–Ալին ասաց, որ դրանք կբացվեն Հայաստանի բնակչության շրջանում անցկացրած հարցումների և նրանց նախապատվությունների հիման վրա։ «AirArabia»–ի տնօրենը վստահեցրեց, որ ընկերության ներկայացուցիչները անձամբ են շրջելու երկրի բոլոր մարզերով և հարցում են իրականացնելու բնակիչների շրջանում։ Չվերթերի ծրագրման ժամանակ հաշվի է առնվելու նաև սփյուռքի և օտարերկրյա զբոսաշրջիկների գործոնը։

Тигран Авинян во время подписания соглашения с AirArabia (14 июля 2021). Еревaн
© Sputnik / Petros Lagesyan
Տիգրան Ավինյանը ներկա է եղել համաձայնագրի ստորագրմանը

Բոլոր աշխատանքներն իրականացվելու են հայկական ընկերությունների հետ համագործակցությամբ` տեղի շուկան ավելի լավ յուրացնելու համար։

Չվերթերն իրականացվելու են «Airbus 320» օդանավերով, իսկ հարկ եղած դեպքում կշահագործեն նաև «Airbus 321» մեծ չափի օդանավերը։

Միևնույն ժամանակ ղեկավարությունը նախատեսում է աշխատանքներին ներգրավել հայ օդաչուների, որոնք արդեն իսկ աշխատում են «Air Arabia»–ի` Էմիրաթների և Մարոկկոյի մասնաճյուղերում։

«Անկասկած, նրանցից շատերն ուրախ կլինեն տուն վերադառնալ», – ասաց նա։

Ապագայում ընկերությունը օդաչուների և ավիամեխանիկների համար դասընթացներ կանցկացնի հենց Հայաստանում։ Այն 100% ազգային ընկերություն կլինի, սակայն որոշումները կկայացնի 5 հոգուց բաղկացած խորհուրդը`2-ը` Հայաստանի ներկայացուցիչ, 2-ը` ընկերության, 1-ը` անկախ։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանն իր հերթին նշեց, որ ընկերության համար առաջնահերթ են որակն ու ազգային անվտանգության նորմերին համապատասխանելը։

«Գործարքն արտացոլում է ֆոնդի ընդհանուր ռազմավարությունը։ Աշխատակիցները գիտակցում են, որ կան սեգմենտներ, որտեղ մենք 2021 թվականին համապատասխանող գիտելիք և փորձ չունենք։ Այդ բաղադրիչները մեզ պակասում են, մենք հետ ենք մնացել։ Այդ առումով «AirArabia»–ի ներկայությունը այդ հատված նվազագույն ռիսկերով մտնելու հնարավորություն է տալիս», – հավելեց Փափազյանը։

Նրա խոսքով` ֆոնդի նպատակը ոչ թե ձևական ավիափոխադրող ստեղծելն է, որը միայն անվանում և դրոշ կունենա, այլև շահութաբերությունը։ Այդ խնդիրը հնարավոր չէր լինի լուծել առանց արդյունավետ գործընկերոջ։

Ֆոնդի տնօրենը հավելեց, որ ընկերությունը պետությունից որևէ հարկային արտոնություն չի խնդրելու։

160
թեգերը:
Հայաստան, ավիափոխադրող, չվերթ
Դոլար

Ռուսաստանից ու ԱՄՆ-ից տրանսֆերտների ներհոսքը գերազանցել է սպասումները. ԿԲ

7
(Թարմացված է 18:15 03.08.2021)
ԿԲ-ի կանխատեսումները փոխվել են. սպասվում է, որ ԱՄՆ-ից դրամական փոխանցումները կսկսեն կրճատվել միայն 2022 թվականի սկզբին:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանից ու ԱՄՆ-ից տրանսֆերտների ներհոսքը գերազանցել է կանխատեսվող ցուցանիշները։ Տեղեկությունը ՀՀ Կենտրոնական բանկում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը։

Փաստացի ներհոսքը և՛ Ռուսաստանից, և՛ ԱՄՆ-ից ավելի շատ էր, քան ակնկալում էր ԿԲ-ն։ ԱՄՆ-ից ստացվող մուտքերի կրճատում սպասվում է միայն 2022 թվականի սկզբից, երբ կավարտվեն տնային տնտեսությունների դրամական աջակցության ծրագրերը (COVID relief):

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե երբ է ԱՄՆ-ն ուզում «փակել» իր ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը, սակայն ակնհայտ է, որ այդ մասին խոսակցություններն ավելի հաճախակի են դառնում, առավել ևս, որ ԱՄՆ-ում գնաճը գերազանցում է 5 տոկոսը. նման բան վաղուց չի եղել:

Նշենք, որ տարեսկզբից տրանսֆերտների ներհոսք է արձանագրվում ոչ միայն Ռուսաստանից (հիմնական աղբյուրը) ու ԱՄՆ-ից, այլև Ղազախստանից ու Ֆրանսիայից (մյուս երկու համեմատաբար խոշոր աղբյուրները)։

Նշենք, որ Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն՝ Հայաստանի արտաքին վճարային հաշվեկշիռը 2021-ի առաջին եռամսյակում (վերջին հասանելի տվյալները) կազմել է մինուս 82 մլն դոլար՝ 2020-ի առաջին եռամսյակի մինուս 233 մլն դոլարի համեմատ: Դրան նպաստել է նաև տրանսֆերտների ներհոսքը: Մասնավորապես, առաջին եռամսյակի ներհոսքը նույնիսկ ավելի բարձր է եղել, քան 2020 թվականի առաջին եռամսյակում (303 մլն դոլար՝ 235 մլն դոլարի համեմատ):

Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետ    

7
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, ԱՄՆ, Կենտրոնական բանկ (ԿԲ)
Ըստ թեմայի
ՌԴ-ից եկող տրանսֆերտները կնվազեն. կորոնավիրուսը վնասել է նաև արտագնա աշխատանքի մեկնողներին
ԱՄՆ–ից Հայաստան տրանսֆերտներն աճում են. նաև ՌԴ–ից է ակտիվություն ակնկալվում
առուշ Առուշանյան

Վերաքննիչ դատարանը Առուշ Առուշանյանի գործով որոշումը կհրապարակի օգոստոսի 5-ին

9
(Թարմացված է 17:57 03.08.2021)
Պաշտպանի խոսքով` ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, բայց իրենք, միևնույնն է, չեն հանձնվելու։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի 05.08.2021թ-ին, ժամը՝ 12:00-ին։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Կարծում եմ` ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, սակայն մենք չենք հանձնվելու և մեր պայքարը շարունակելու ենք մինչև վերջ։Իսկ դատավոր Մնացական Հարությունյանը մի օր կմնա առանձին իր խղճի հետ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորվեց հուլիսի 16-ին: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

Առուշ Առուշանյանի պաշտպանն ի պատասխան ՀՔԾ–ի՝ փաստաթուղթ է հրապարակել

9
թեգերը:
Հայաստան, Առուշ Առուշանյան, Դատարան