Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը

«Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահին». Փաշինյանն ու Մակրոնը մշտական կապի մեջ են

103
(Թարմացված է 19:19 14.07.2021)
Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցը կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա: Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ նախագահ Մակրոնի հետ գտնվում է մշտական կապի մեջ:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և տարածաշրջանում կայունության ամրապնդման գործում:

Դեսպան Լաքոտը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատարին և ՀՀ քաղաքացիներին հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ և նշել, որ այդ ընտրություններով Հայաստանը հղեց ամուր ժողովրդավարական ուղերձ և միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ համագործակցության, նոր ուղի բացեց: 

Նա հավելել է, որ ակտիվ աշխատանքեր են տարվում Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ, ինչը կարող է մեծ ազդակ հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը: Դեսպանն ընդգծել է, որ ֆրանսիական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում:

Հիշեցնենք` Փաշինյանն այս տարվա հունիսի 1-ին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Մակրոնին հրավիրել էր Հայաստան։

 

103
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Էմանուել Մակրոն, Ժոնաթան Լաքոտ
Ըստ թեմայի
«Հոկտեմբերին կսպասենք Ձեզ Երևանում». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետ
Ֆրանսիան ՌԴ-ի հետ սերտ կապի մեջ է Բաքվի և Երևանի միջև դեէսկալացիայի հարցով
Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին, այցելել Ֆրանսիայի դեսպանատուն
Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио

Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տոնեց օլիմպիական խաղերում

0
(Թարմացված է 08:47 02.08.2021)
«Սպիտակ արջը» հաղթելով դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ։

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի համար շատ ծանր սկիզբ ունեցավ գոտեմարտը ֆին Արվի ՄԱրտին Սավոլայնենի հետ։ Առաջին մրցափուլում մրցավարները պասիվություն տվեցին մեր ըմբիշին ու մեկ միավոր Սավոլայնենին։ Բայց ֆիննը գլորել Ալեքսանյանին պարտերից չկարողացավ։ Բայց նվազագույնառավելությամբ հաղթեց առաջին մրցափուլը։Երկրորդ մրցափուլում

Արթուր հաստատեց իր բարձր կարգը, ու ինչպես ասում են ամեն ինչ իր տեղը դրեց։ Նախ Արթուրը վաստակեց մեկ միավոր, ու պարտերում աշխատելու հնարավորություն։ Եվ հետո, երկու անգամ գլորելով մրցակցին, առաջ անցավ հաշվի մեջ 5։1 հաշվով։ Սավոլայնենը ստիպված էր հարմարվել պարտության հետ, իսկ Արթուրը հաղթելով դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ։

0
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ․ լուսանկարներ

105
(Թարմացված է 08:42 02.08.2021)
Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Արթուր Ալեքսանյանն արդեն օլիմպիական երրորդ խաղերում է, ինչ համարվում է օլիմպիական ոսկե մեդալի հիմնական հավակնորդներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik.  Տոկիոյի օլիմպիական խաղերում 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր առաջին գոտեմարտում 4։1 հաշվով պարտության մատնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Դժուզուպբեկովին՝ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Օլիմպիական խաղերի ոսկե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի առաջնությունների հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտերում բոլոր ըմբիշներն էլ պայքարում են յուրովի։ Չէ որ նման տիտղոսակիր ըմբիշին հաղթելը հեղինակություն է բերում յուրաքանչյուրին։ Բայց դա հաջողվում է բացառիկ դեպքերում։

Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Տոկիոյի օլիմպիաական գորգում հաղթելու մեծ նպատակով էր գորգ դուրս եկել Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր  Դժուզուպբեկովը, բայց Արթուրի հզոր բազուկներին ու ճկուն շարժումներին մրցակիցը չդիմացավ։ Մեր ըմբիշն առաջին մրցափուլում երեք միավորի առավելություն ստացավ ու այն կարողացավ պահպանել նաև երկրորդ մրցափուլի ընթացքում։

Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հաղթելով 4։1 հաշվով՝ Արթուր Ալեքսանյանն առաջին քայլը կատարեց դեպի պատվո պատվանդան։ Հաջորդ գոտեմարտում մեր ըմբիշը մրցելու է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Մարտին Սավոլայնենի հետ։

Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հիշեցնենք, որ այսօր իր առաջին գոտեմարտում հաղթանակ էր տոնել Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարապետ Չալյանը, որը 77 կգ քաշային կարգում 5։0 հաշվով Յալգասբայ Բերդիմուրատովի նկատմամբ։

Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
105
թեգերը:
Արթուր Ալեքսանյան, ըմբիշ, օլիմպիադա, հաղթանակ
Ըստ թեմայի
Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ
Ինչպես է Բաչկովը «շանսատակ» անում ադրբեջանցուն. տպավորիչ լուսանկարներ Տոկիոյից
Վրացի երկու ձյուդոիստի հեռացրել են Օլիմպիադայից. ո՞րն է պատճառը