Զինվորական հագուստ

Զինծառայող Սամվել Ալավերդյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին. ՔԿ

369
(Թարմացված է 17:54 14.07.2021)
Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ձախ ուսագոտու շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Պայմանագրային զինծառայող Սամվել Ալավերդյանի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 38-ամյա զինծառայողը մահացել է այսօր` 10։30-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով։

Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ձախ ուսագոտու շրջանում։ Մահացել է
հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ (անձի կամ նրա մերձավորի սպանությունը՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն) և 13-րդ կետերով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն):

Կատարվում է նախաքննություն:

Սյունիքի մարզում հայ զինվորականներ են կորել. ՊՆ–ն հրապարակել է նրանց անունները

 

369
թեգերը:
Ադրբեջան, զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ ԱԳՆ–ն Ադրբեջանին ուղղված հայտարարություն է տարածել
Երասխի սահմանին փոխհրաձգություն է եղել. կա զոհ, կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը
«Ավելի լավ է վատ խաղաղություն, քան լավ կռիվ»․ Բելյանինովը՝ Ղարաբաղի իրավիճակի մասին
ՀՀ ԱԳՆ

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ- ն

118
(Թարմացված է 11:20 28.07.2021)
Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հրադադար հաստատել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից` հավելելով, որ հարադադարը հարաբերական պահպանվում է:

ԱԳՆ-ում հաստատել են, որ հրադադարը պետք է հաստատվեր տեղական ժամանակով ժամը 10։00-ից՝ տեղեկացնելով, որ այժմ սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է։

Նշենք, որ ՄԻՊ–ի տվյալներով` ժամը 10:30-ի դրությամբ հակառակորդը կրակում է Գեղարքունիքի 6 գյուղերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։

118
թեգերը:
հրադադար, կրակոց, Սահման, Ադրբեջան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ
Բաքուն համաձայնել է հրադադարի հաստատմանը. ռուսական կողմը ժամ է սահմանել
Վերին Շորժայում դեռ կրակում են. ի՞նչ իրավիճակ է Կութում
Սոթք

Սոթքի ոսկու հանքի աշխատանքը կանգնեցվել է, աշխատակիցները տարհանվել են

52
(Թարմացված է 11:12 28.07.2021)
Ոսկու հանքի շուրջ 150 աշխատակից է տարհանվել Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցների հետևանքով. աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի աշխատանքը կանգնեցվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Դեռ գիշերը, երբ սկսեցին կրակոցները, մեր աշխատակիցներին տարհանել ենք տարածքից։ Այս պահին հանքի աշխատանքը դադարեցվել է»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` հանքում գիշերվա ժամերին հերթապահություն է իրականացնում շուրջ 150 աշխատակից, որոնք տարհանվել են. որևէ մեկը չի տուժել։ Այս պահին հանքում միայն պահակային և անվտանգության ծառայողներն են։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին նույնպես Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի սահմանին հնչած անկանոն կրակոցների հետևանքով Սոթքի ոսկու հանքի աշխատանքները կանգնեցվել էին, և աշխատակիցները տարհանվել էին։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Փոխհրաձգությունների հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

52
թեգերը:
հանք, Սոթք, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Վերին Շորժայում դեռ կրակում են. ի՞նչ իրավիճակ է Կութում
Բաքուն հաղորդում է, որ Ադրբեջանի 2 զինծառայող է վիրավորվել
Ի պատասխան Ադրբեջանի քայլերի`ՀՀ–ն գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ՀՀ ԱԳՆ