Ավինյանն ընդունել է Lufthansa–ի ներկայացուցչին

Կաջակցեն ավիահաղորդակցության ոլորտին. Ավինյանն ընդունել է Lufthansa–ի ներկայացուցչին

70
(Թարմացված է 18:12 14.07.2021)
Փոխվարչապետի պաշտոնակատարն արտահայտել է կառավարության պատրաստակամությունը՝ առավելագույն աջակցություն ցուցաբերել ավիահաղորդակցության ոլորտի զարգացմանը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հուլիսի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է Lufthansa ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրեն Ռենե Կոինչակին: Ինչպես հայտնում են կառավարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիաընկերությունների հետ համագործակցության, թռիչքային ուղղությունների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող հարցեր: Փոխվարչապետի պաշտոնակատարն արտահայտել է կառավարության պատրաստակամությունը առավելագույն աջակցություն ցուցաբերել ավիահաղորդակցության ոլորտի զարգացմանը՝ միաժամանակ կարևորելով թռիչքների նոր ուղղությունների բացումը:

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ուղևորափոխադրումների ծավալների ավելացումը նպաստելու է տնտեսական ակտիվությանը և զբոսաշրջության աճին:

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ ավիացիոն համաձայնագրի ստորագրմանը

70
թեգերը:
Տիգրան Ավինյան, Հայաստան, Ավիահաղորդակցություն
Ըստ թեմայի
Պաշտոնական. ՌԴ–ն ժամանակավորապես դադարեցնում է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը
Լավատեսության առիթ կա. Մյասնիկովիչը՝ ԵԱՏՄ-ում ավիահաղորդակցության վերսկսման մասին
Վրաստանը փետրվարի 1-ից կվերականգնի կանոնավոր ավիահաղորդակցությունը
Կովն ու հովիվը

Հայաստանում քանի՞ մարդ է սիբիրյան խոցով վարակվել. նախարարության պատասխանը

34
Վարակման դեպքեր հայտնաբերվել են Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Հայաստանում այս տարվա հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է սիբիրյան խոցով վարակվելու 15 դեպք։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին առողջապահության նախարարությունից։

«Վարակվելու 8 դեպք գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ 3-ը` հունիսին ու 5-ը` հուլիսին։ Եվս 7 դեպք՝ Շիրակում հուլիսին։ 2020 թվականի ընթացքում վարակման դեպքեր չեն եղել», - նշեցին գերատեսչությունում՝ ընդգծելով, որ դեպքերից ոչ մեկը մահվան ելքով չի եղել։

Հիշեցնենք՝ Իսահակյան գյուղում սիբիրախտ հիվանդության պատճառով խոշոր և մանր եղջերավոր կենդանիների անկումներ էին արձանագրվել: Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ: Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին ևս  մեկ հիվանդ էր տեղափոխվել հիվանդանոց:

Կենդանիների մոտ սիբիրյան խոցի նոր դեպքեր չկան. ՀՀ ամենամեծ անասնաշուկան վերահսկվում է

Սիբիրյան խոցը վարակիչ հիվանդություն է, որը, որպես կանոն, լինում է խոտակեր կենդանիների (կովեր, ոչխարներ, այծեր) մոտ: Մարդիկ կարող են վարակվել վարակված կենդանիներից կամ վարակված կենդանական ծագում ունեցող մթերքներից։ Սիբիրյան խոցի հիմնական կլինիկական արտահայտումները մաշկային են, քիթ-կոկորդի, աղիքային, թոքային։

34
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, կով, Հայաստան, սիբիրյան խոց
Ըստ թեմայի
Իսահակյան գյուղում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր. կան հոսպիտալացվածներ
Իսահակյան գյուղի անասնաբույժն ինքնասպան է եղել. այդտեղ սիբիրյան խոց էր հայտնաբերվել
Անասունին մորթել և վաճառել են գյուղում` չկասկածելով, որ սիբիրյան խոց է. մանրամասներ
Գազալցակայան. արխիվային լուսանկար

Պայթյուն` Լուսաձոր գյուղի գազալցակայանում. մեկ մարդ է տուժել

70
(Թարմացված է 10:23 28.07.2021)
«ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ պայթյուն է հնչել գազալցակայանում։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ ահազանգը ստացվել է հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ նախնական տվյալների` կա մեկ տուժած։

70
թեգերը:
Տուժածներ, Տավուշ, գազալցակայան, պայթյուն
Ветряные электростанции, оказавшиеся в руках Азербайджана

Բաքուն համաձայնել է հրադադարի հաստատմանը. ռուսական կողմը ժամ է սահմանել

577
(Թարմացված է 10:54 28.07.2021)
Հակառակորդի հետ գիշերվանից սկսած փոխհրաձգությունների հետևանքով հայկական կողմն ունի վիրավորներ ու զոհեր։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Բաքուն համաձայնել է ժամը 10:00-ից հրադադար հաստատել։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը` հղում տալով Ադրբեջանի ՊՆ–ին։

«Բաքուն համաձայնել է ժամը 10-ին (Մոսկվայի ժամանակով 09:00-ին) սահմանին կրակի դադարեցում հայտարարելու ռուսական կողմի նախաձեռնությանը», – գրված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հայտարարություն չի տարածել այս առնչությամբ։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։

Ի պատասխան Ադրբեջանի քայլերի`ՀՀ–ն գործի կդնի իր

577
թեգերը:
կրակոց, Սահման, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Մոսկվայի բանակցություններից առաջ Սոթքից մինչև Վերին Շորժա հակառակորդը մարտեր է սկսել. ՊՆ
Հայկական կողմն ունի 2 վիրավոր, ևս 5 զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են. ՊՆ
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ