Արխիվային լուսանկար

ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի. պատգամավորների եկամուտները կավելանան 200 000–ական դրամով

839
(Թարմացված է 16:40 14.07.2021)
Օրենքի նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության անդամներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը վաղը` հուլիսի 15-ին, արտահերթ նիստ կգումարի։ Խորհրդարանի կայքում հրապարակված օրակարգի համաձայն` անհետաձգելի համարված օրինագծերից մեկը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ի փոփոխությունն է։

Դրանով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50 000 դրամը դարձնել 250 000։ Այսինքն` ավելացնել 5 անգամ։

Նշենք, որ օրենքի նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության անդամներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են։

Նրանք իրենց առաջարկը հիմնավորում են նրանով, որ նշված կարգավորումն օրենքի ընդունման օրվանից հետո չի վերանայվել, մինչդեռ այդ ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում:

«Ընդդիմադիր ժամանակ այլ բան էիք ասում». նախկին իմքայլականը քննադատեց բուհերի մասին օրենքը

Բացի այդ, ըստ նրանց, 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, որի արդյունքում Ազգային ժողովի ու պատգամավորների լիազորությունների և գործառույթների շրջանակն ընդլայնվել է։

Նրենք, որ փոփոխությունն առաջարկվում է ուժի մեջ մտցնել Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն` 2022թ–ի հունվարից։

Հաշվի առնելով որ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 107 է, գործող գումարման ԱԺ–ից 25-ով պակաս, նախագծի հեղինակները հաշվարկել են, որ նախագծի ընդունմամբ բյուջեի ծախսը ոչ թե ավելանալու է, այլ նույնիսկ նվազելու` տարեկան գրեթե 17,7 մլն դրամով։

Ըստ նրանց` նորընտիր 107 պատգամավորին տարեկան վճարվող գումարը կկազմի 256,8 մլն դրամ, մինչդեռ ներկայիս ԱԺ–ի 25 պատգամավորն ու նրանց օգնականները տարեկան շուրջ 274,5 մլն դրամ են ստանում։

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը 68 000 դրամ է, միջին աշխատավաձը 2021թ–ի հունվարի 1-ից` 183 760 դրամ։

ԱԺ մեծամասնությունը մերժեց իմքայլական պատգամավորի կնոջ թեկնածությունը

839
թեգերը:
«Իմ քայլը» դաշինք, նախագիծ, աշխատավարձ, աշխատանք, Պատգամավոր
Ըստ թեմայի
Վրաստանում պատգամավորների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. տեսանյութ
Պատգամավորն անգիտակցաբա՞ր է խլել լրագրողի հեռախոսը. ՀՔԾ–ի որոշումը տարակուսանք է առաջացրել
ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել Չարչյանին կալանքից ազատելու համար
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

250 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

7
(Թարմացված է 10:58 24.07.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 250–ով և դարձել 228632: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 մարդ (+81), կատարվել է 1299559 թեստավորում (+6527), առողջացել են վարակվածներից 218958–ը (+162): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 4 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4584 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ում և դարձել 1115։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

Օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն, եթե... մանրամասնում է նախարարությունը

7
թեգերը:
համավարակ, վարակ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Բոլոր պատվաստանյութերն էլ չպատվաստվելուց լավ են. Նուբար Աֆեյան
Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել
«Դելտայից» վտանգավոր մանրէահի՞մք. Խարիտոնովը կասկածի տակ է առել ԱՀԿ տնօրենի ասածը
Զինծառայողներ

Ադրբեջանական կրակոցներից վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ

110
(Թարմացված է 11:03 24.07.2021)
Հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով զինծառայողները հրազենային վնասվածքներ են ստացել։ ՔԿ–ն հրապարակել է նրանց անունները։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից մեկը ժամկետային է, երկուսը` պայմանագրայիններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` հրապարակելով նրանց անունները։

«2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը: Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա.Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` փոխհրաձգության մասին երեկ հայտնել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը` նշելով, որ զինծառայողները հրազենային թեթև վնասվածքներ են ստացել։

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

Երեկ` հուլիսի 23-ին, ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային թեթև վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։

110
թեգերը:
կրակոց, Ադրբեջան, զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանի սադրիչ քայլերը նոր սպառնալիք են ստեղծում Հայաստանի և Արցախի համար. Փաշինյան
Ադրբեջանի նախագահն ընդունում է, որ իրենց զորքերը ՀՀ տարածքում են. ԱԳՆ–ի պատասխանն Ալիևին
Ով է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետը, ու ինչ կապ ունի նա Թուրքիայի հետ