Արխիվային լուսանկար

Երասխի սահմանին փոխհրաձգություն է եղել. կա զոհ, կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը

1113
(Թարմացված է 11:58 14.07.2021)
Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Այսօր` հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Հայկական կողմը մեկ զոհ ունի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:

Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

Երասխի բարձունքներն Ադրբեջանին չեն փոխանցվի. ՀՀ ՊՆ-ն հերքել է լուրերը

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման:

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը շեշտում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

1113
թեգերը:
Երասխ, Սահման, կրակոց, Զոհ
Ըստ թեմայի
Ի՞նչ կտա ռուս սահմանապահների տեղակայումը սահմանին. Հարությունովը` ստեղծված վիճակի մասին
Այժմ չի կարելի սահմանազատում իրականացնել. Թաթոյանը` կատարվող գործընթացների մասին
Ղարաբաղի հետ անմիջական կապ չունի․ Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին
Ջո Բայդեն

ԱՄՆ-ն պատրաստ է սերտացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ. Բայդենը շնորհավորել է Փաշինյանին

23
(Թարմացված է 21:16 04.08.2021)
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ հասկանում է այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն:

«Միացյալ Նահանգներն ուրախ է օգնել այս ջանքերում, որոնց թվում են աջակցությունը նոր պարեկային ոստիկանության գործարկման և կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարի անկախ ինստիտուտների ձևավորման հարցերում: Մենք շարունակելու ենք լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու ձեր աշխատանքում»,- նշել է Բայդենը:

Նա հայտարարել է, որ հասկանում է այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում»,- Փաշինյանին հղված ուղերձում ասել է Բայդենը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերում և շարունակելու է կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին:

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան

«Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների»,–ասել է ԱՄՆ նախագահը:

«Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված». Փաշինյանը` նախընտրական խոստման մասին

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝  ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա:

Նշենք, որ հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» ամենաշատ ձայները ստացավ։ Իսկ ԱԺ 8–րդ գումարման առաջին նիստի ժամանակ ՔՊ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջարկեց Փաշինյանի թեկնածությունը։ Նույն օրը Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։

23
թեգերը:
ԱՄՆ, Հայաստան, Ջո Բայդեն, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարարին, վերջինս խոստում է տվել վարչապետին. տեսանյութ
ՊԵԿ–ը պետք է լինի հարկ թաքցնողի թշնամին. Փաշինյանը Բադասյանին ներկայացրել է աշխատակազմին
Ամենակարևոր արյունատար անոթներն անցնում են ՏԿԵ–ով. Փաշինյանը ներկայացրել է Սանոսյանին
Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի՞, թե՞ ոչ. ինչ է որոշել Վճռաբեկ դատարանը

113
(Թարմացված է 21:01 04.08.2021)
ՀՀ գլխավոր դատախազն իր բողոքով ՀՀ վճռաբեկ դատարանից հայցել էր Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ՀՀ վճռաբեկ դատարանն ուշացումով հաստատեց «Ռ. Քոչարյանը և մյուսները» գործով խափանման միջոց կալանքի վերաբերյալ ՀՀ դատախազության դիրքորոշումների հիմնավորվածությունը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը

ՀՀ գլխավոր դատախազն իր բողոքով ՀՀ վճռաբեկ դատարանից հայցել էր Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը, և նոր դատական ակտով նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

«Իր որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանը գրեթե ամբողջությամբ ընդունել է ՀՀ դատախազության հիմնավորումները, համաձայնել վերջինիս դիրքորոշումների հետ առ այն, որ քննության տվյալ փուլում միայն խափանման միջոց կալանավորումը կարող էր ապահովել ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պատշաճ վարքագիծը»,- տեղեկացնում է Աբրահամյանը։

Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարել Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ «ժամանակի ընթացքում ամբաստանյալ Ռ. Քոչարյանի կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը նվազել են այնքան, որ հնարավոր չէ այլևս կալանավորումը որպես խափանման միջոց դիտարկել»։

«Այս իմաստով հատկանշական է ՀՀ դատախազության կողմից մշտապես արտահայտված դիրքորոշումից բխող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի այն դիտարկումը, որ Քոչարյանին մեղսագրվել են իր ծառայողական գործունեության ոլորտում ենթադրաբար կատարված հանցավոր արարքներ, գործի հետ առնչություն ունեցող անձինք ամբաստանյալից գտնվել են ծառայողական կախվածության և ենթակայության հարաբերությունների մեջ, իսկ նրանց մի մասն էլ անցնում են գործով որպես ամբաստանյալի հանցակիցներ: Հետևաբար, ըստ Վճռաբեկ դատարանի, Ռ. Քոչարյանի՝ երկար տարիներ զբաղեցրած պաշտոնը, ունեցած դիրքն ու հեղինակությունը, հսկայական ազդեցությունը, կապերն ու լծակները, ինչպես նաև նրան մեղսագրվող հանցագործությունների բնույթը վկայում էին դատավարության տվյալ փուլում գործի քննությանը միջամտելու, դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր անօրինական ազդեցություն դրսևորելու ռիսկի շարունակական առկայության մասին»,- նշված է գրառման մեջ։

Իշխանությունը դասեր չի քաղել. քաղաքագետը` նոր ԱԺ–ի ու Ռոբերտ Քոչարյանի դերի մասին

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտել է, որ տվյալ փաստական հանգամանքների պայմաններում գրավը չէր կարող լինել ազատության մեջ գտնվելու դեպքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը զսպելու արդյունավետ միջոց:

Չնայած այս ամենին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ մերժել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը։ Աբրահամյանը նշում է՝ մերժման պատճառաբանությունն  այն է եղել, որ նախքան գործով որոշում կայացնելը, ՀՀ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա Ռ. Քոչարյանին մեղսագրվող հանցավոր արարքներից մեկով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առավել ծանր հանցագործության դրվագով, որի շրջանակներում են արվել նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի անայլընտրանքայնության վերաբերյալ հիմնական եզրահանգումները, քրեական հետապնդումը դադարեցվել է:

Ադրբեջանի նպատակը եղել է Ղարաբաղի ամբողջական զավթումը. Քոչարյանը հիշեցրեց Պուտինի խոսքը

Աբրահամյանը նաև հավելում է՝ այս ամենի կողքին Վճռաբեկ դատարանն այս որոշմամբ նաև մերժել է Ռ. Քոչարյանի պաշտպանի կողմից ներկայացված բողոքն իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու կամ կիրառված գրավի գումարի չափը նվազեցնելու մասով:

113
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, ՀՀ գլխավոր դատախազություն, Արթուր Դավթյան, Դատարան, կալանք, Հայաստան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն
թեմա:
Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Նույն «կարտերի կալոդը» խառնում են. Քոչարյանը՝ պաշտպանության նախարարի փոփոխության մասին
Հոսանքի մեջ ընկած գնում ենք. Քոչարյանը խոսել է Արցախի հարցում իշխանության մոտեցման մասին
Ինչու «Հայաստան» դաշինքը չստացավ ձայների մեծամասնությունը. Քոչարյանի մեկնաբանությունը
Էմանուել Մակրոն

Մակրոնը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ո՞ր պատվաստանյութն է նախընտրել Ֆրանսիայի նախագահը

0
(Թարմացված է 21:31 04.08.2021)
Ֆրանսիայի նախագահը, որն անցյալ տարվա դեկտեմբերին էր վարակվել կորոնավիրուսով, պատվաստանյութի մեկ դեղաչափ է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվաստվել է «Pfizer» պատվաստանյութով։ Նա այդ մասին գրել է Instagram-ում։

«Այո, ես մայիսի 31-ին ստացել եմ «Pfizer» պատվաստանյութի մեկ դեղաչափը», - ասել Է Մակրոնը՝ պատասխանելով կորոնավիրուսային պատվաստումներին վերաբերող հարցին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Դելտա» մանրէահիմքն ու ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ

Հիշեցնենք` 2020 թվականի դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով։ Մակրոնն ինքնամեկուսացավ ու սկսեց հեռավար աշխատել։ Դեկտեմբերի 24-ին նախագահի գրասենյակը հայտնեց, որ Մակրոնն այլևս կորոնավիրուսի ախտանշաններ չունի։

«Սենց շարունակվի՝ Մակրոնը թուփ կդառնա». օգտատերերին զվարճացրել է Ֆրանսիայի նախագահի նկարը

0
թեգերը:
Ֆրանսիա, Էմանուել Մակրոն, պատվաստումներ, պատվաստանյութ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Ինչով պատվաստվել, որ թույլ տան Հայաստանից Ֆրանսիա մեկնել. պատասխանում է դեսպանատունը
Գիտնականները նշել են AstraZeneca պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին
Մյասնիկովը պատմել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի մասին
Հայաստանը նաև «Sinopharm» և «Pfizer/BioNTech» պատվաստանյութեր կգնի