Նիկոլ Փաշինյան

Ովքե՞ր կարող են ԱԳ փոխնախարար լինել․ Նիկոլ Փաշինյանը բարդ ընտրության առջև է

353
(Թարմացված է 15:09 14.07.2021)
Արտաքին գործերի նախարարության պաշտոնների շուրջ լուրջ քննարկումներ են տարվում, ԶԼՄ-ին հայտնի են դարձել հնարավոր փոխնախարարների անունները։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն՝ վարչությունների պետերի հետ քննարկելու ԱԳ նախարար-փոխնախարարների հարցը։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Համաձայն թերթի աղբյուրի՝ որոշվել է, որ գոնե 2 փոխնախարարի պաշտոն զբաղեցնելու են դիվանագետներ։

Ընտրությունը կանգնել է երկու Տիգրանների՝ Տիգրան Սեյրանյանի և Տիգրան Մկրտչյանի վրա։ Տիգրան Սեյրանյանը ՀՅԴ-ական, նախկին ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի հորեղբոր որդին է, ՀՀ դեսպան է եղել Չեխիայում, Սլովակիայում, Ուկրաինայում։

Իսկ Տիգրան Մկրտչյանը ՀՀ դեսպանն էր Լատվիայում, Լիտվայում ու Էստոնիայում, սակայն 2021թ.–ի մարտի 15-ի հրամանագրով հետ է կանչվել ու կադրերի ռեզերվում է: Հիշեցնենք` մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Նույն օրը տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի դիմումներ են գրել նաև բոլոր փոխարտգործնախարարները։

Հունիսի 8-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից:

ԱԳՆ–ն պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա. փոխնախարարը` հրաժարականների մասին

353
թեգերը:
Նախարար, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
ԱԳՆ–ն պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա. փոխնախարարը` հրաժարականների մասին
Ավինյանը վավերացրել է Փաշինյանի որոշումը. ԱԳ 3 փոխնախարարներն ազատվել են աշխատանքից
Զբաղված են. ԱԳ փոխնախարարները խորհրդարան չեն եկել
Հովհաննես Բաչկովի մենամարտը Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ

1
(Թարմացված է 09:56 25.07.2021)
Հովհաննես Բաչկովի աԽաղը տևեց երեք ռաունդ, մրցավարների որոշումը միաձայն էր։ 

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը։

Поединок армянского боксера Ованнеса Бачкова (63 кг) на Олимпийских игр в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Հովհաննես Բաչկովի մենամարտը Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ

Բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում նա մենամարտեց Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ և հաղթանակ տարավ 5։0 հաշվով։ Խաղը տևեց երեք ռաունդ, մրցավարների որոշումը միաձայն էր։ 

Արթուր Դալալոյանը պատմել է` ինչու է արտասվել օլիմպիական խաղերի որակավորման փուլում

Поединок армянского боксера Ованнеса Бачкова (63 кг) на Олимпийских игр в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Հովհաննես Բաչկովի մենամարտը Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ

Առաջին և երկրորդ ռաունդներում հայ բռնցքամարտիկի հարվածներից հետո մեկական անգամ մրցավարը Ալսթոն Ռայանի համար բացեց նոկդաունի հաշվարկ, սակայն նա կարողացավ շարունակել պայքարը։

Поединок армянского боксера Ованнеса Бачкова (63 кг) на Олимпийских игр в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Հովհաննես Բաչկովի մենամարտը Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ

1/8 եզրափակիչի մենամարտերը 63 կգ քաշային կարգում տեղի կունենան հուլիսի 31-ին։

«Երկրորդ ցատկով բերեցի, սաղ դզեցի». Արթուր Դավթյանը` իր օլիմպիական ելույթի մասին

1
թեգերը:
հաղթանակ, Օլիմպիական խաղեր, օլիմպիադա, Տոկիո, Հովհաննես Բաչկով
Արխիվային  լուսանկար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կրկին կիջնի. եղանակի տեսություն

22
(Թարմացված է 19:03 24.07.2021)
Օդի ջերմաստիճանը 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Այսօր Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

Անոմալ շոգեր են. ի՞նչ կանչեր է ստանում Շտապօգնությունը

Երևանում հուլիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

22
թեգերը:
օդի ջերմաստիճան, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Կանադայում շոգից ավելի քան հարյուր մարդ է մահացել
Երկիր մոլորակի վրա կարող է անտանելի շոգ լինել. գիտնականներ
Սննդաբանն ասել է՝ ինչ չի կարելի ուտել նախաճաշին շոգ եղանակին