00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կենդանացնել Հայաստանի մարող գիտական դպրոցները. պետական նոր ծրագրեր

© Photo : provided by Zara KarabekianЛаборатория Заруи Карабекян в НИИ Физиологии им. Орбели Академи наук Армении
Лаборатория Заруи Карабекян в НИИ Физиологии им. Орбели Академи наук Армении - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2021
Բաժանորդագրվել
Գիտության ֆինանսավորումը գալիք տարիներին զգալիորեն չի ավելանա, բայց կփոխվի ռեսուրսների բաշխման տրամաբանությունը։ Առաջնահերթ կդառնան տարեց ու երիտասարդ գիտնականնրեի համատեղ հետազոտությունները, ինչպես նաև լաբորատոր սարքերի համատեղ օգտագործումը տարբեր ինստիտուտների կողմից։

Այս տարի Հայաստանի կառավարությունը գիտության ֆինանսավորումն ավելացրել է շուրջ 2,7 միլիարդ դրամով, իսկ մինչև 2025-ը մտադիր է եռակի բարձրացնել գիտնականների աշխատավարձը` ներկայիս շուրջ 90 հազարից մինչև 276 հազար (առանց հարկման)։ Սակայն խնդիրը միայն հավելյալ ֆինանսավորումը չէ (մանավանդ որ բացարձակ թվերով այն այդքան էլ մեծ չէ)։ Սահմանափակ ռեսուրսներով կառավարությունը փորձում է զարգացնել Հայաստանի ներսում գիտնականների համատեղ աշխատանքը, որին վերջիններս պետք է ավելի ակտիվ ներգրավեն նաև ուսանողներին։

Տարեցների փորձը

Ուսանողը կամ ասպիրանտը չի դառնա գիտնական, քանի դեռ տարեց գիտնականը փորձ չփոխանցի նրան և ուղղություն չտա։ Ցավոք, վերջին տարիներին գիտական դպրոցների օղակները մեզանում թուլանում են։ Խնդրի լուծման տարբերակներից մեկն է նոր` Առաջատար գիտական ծրագրերի ֆինանսավորման ծրագիրը։ Դրանով կֆինանսավորեն ոչ թե երկու–երեք, այլ հինգ տարվա նախագծեր։ Դրանից բացի, նախագծային խմբերը պիտի լինեն ավելի խոշոր` 6-7 հոգուց։ Ընդ որում` նրանցից առնվազն մեկը պիտի լինի 40 տարեկանից ոչ պակաս, այն էլ` առանց տարիքի վերին սահմանափակման։ Խմբի ևս երկու մասնակից պիտի լինեն երիտասարդ գիտաշխատող, իսկ եթե հայտը հաստատվի, կարելի է ներգրավել ևս երկու ուսանող–մագիստրանտի։

Բնականաբար, չեն վերանում գիտական պահանջները. ծրագիրը պիտի ներկայացնի գիտական նորություն, իսկ մասնակիցները պիտի ունենան որոշակի չափով գիտական հրապարակումներ վարկանիշային գիտական հանդեսներում։

«Սա հենց նրա համար է, որ տարեց գիտնականները, որոնք դեռ արդյունավետ աշխատում են (իսկ այդպիսիք բնավ քիչ չեն), ավելի սերտ աշխատեն երիտասարդների հետ», – Sputnik Արմենիային ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը։

Ծրագրի համար պարտադիր պայման է նաև միջազգային գործընկեր ունենալը, ընդ որում` ծրագրի ընթացքում նրանք պիտի առնվազն 30 օր լինեն Հայաստանում, իսկ հայկական խմբի անդամները` ևս 30 օր նրանց մոտ։

© Sputnik / Zara MikaԱրթուր Մովսիսյան
Ինչպես կենդանացնել Հայաստանի մարող գիտական դպրոցները. պետական նոր ծրագրեր  - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2021
Արթուր Մովսիսյան

Հայտերի վերջնաժամկետը օրերս լրացել է. ավելի քան 90 հայտ են ստացել, որոնցից պիտի ընտրեն 50-ից մի փոքր ավելին։

Ինչո՞վ աշխատի գիտնականը

Լրացուցիչ ֆինանսավորումից շուրջ մեկ միլիարդ դրամն ուղղվելու է նոր գիտական սարքավորումներ ձեռք բերելու մրցույթներին։ Այստեղ ևս հայտեր պետք է ներկայացնեն գիտական հաստատությունները։ Բացարձակ գումարը ևս մեծ չէ (առավել ևս համաշխարհային մակարդակով), ուստի նախարարությունը ցանկանում է, որ գնված սարքերից առավելագույնս օգտվեն նույն կամ հարակից ոլորտների գիտնականներն ու ինստիտուտները (օրինակ` Բժշկական համալսարանը և Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կամ Ալիխանյանի անվան գիտական կենտրոնն ու ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետը)։

Денежные купюры США. - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2021
Հայաստանի պետական պարտքն «ահագնանո՞ւմ» է. պարզաբանում է ֆիննախի մասնագետը

Ըստ այդմ` եթե գիտական ինստիտուտը (կամ համալսարանը) սարքավորման հայտ է ներկայացնում, ապա պետք է նշի առնվազն երկու այլ ինստիտուտ, որոնք ևս շահագրգռված կլինեն տվյալ սարքի վրա աշխատել։ Հայտատու գիտնականները պիտի պարբերաբար հաշվետվություն ներկայացնեն թե՛ սարքի օգտագործման ժամերի, թե՛ դրա տված գիտական արդյունքի մասին (իրենց և իրենց գործընկեր ինստիտուտների կողմից)։

«Ավելի լավ է, դիցուք, ունենալ մեկ թանկարժեք սարք, որը կօգտագործվի 100%-ով, քան գնել տասը այդպիսի սարք, որոնք կօգտագործվեն 10%-ական տոկոսով, ինչը երբեմն տեղի է ունենում», – Sputnik Արմենիային ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։

© Sputnik / Zara MikaԿարեն Թռչունյան
Ինչպես կենդանացնել Հայաստանի մարող գիտական դպրոցները. պետական նոր ծրագրեր  - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2021
Կարեն Թռչունյան

Հայ ֆիզիկոսներն ալգորիթմներ են մշակում նոր սերնդի համակարգիչների համար

Բացի այդ, սարքերի համատեղ օգտագործման շնորհիվ գիտնականներն ավելի շատ կայցելեն իրար ու լավ կճանաչեն մեկը մյուսի հետազոտությունները։ Այլապես, ըստ պաշտոնյայի, այսօր տեղական ինստիտուտներն ունեն ավելի շատ համատեղ հետազոտություններ արտերկրի, քան իրար հետ։

Սարքերի հավելյալ մրցույթը միանվագ է, սակայն կառավարությունը որոշել է տարեցտարի ավելացնել դրանց տրամադրվող գումարը։

Թռչունյանի խոսքով`հետազոտությունը պիտի լինի ոչ միայն գիտաշխատողի, այլև ուսանողի աշխատանքը։ Այդ պատճառով մագիստրատուրայում և անգամ բակալավրիատում պարտադիր լաբորատոր դասաժամեր են սահմանվել մի շարք մասնագիտություններով, որպեսզի ուսանողները զարգացնեն հետազոտական ունակությունները։

Ինչպե՞ս համապատասխանել նոր աշխատավարձին

Վերադառնալով աշխատավարձերի բարձրացմանը` կարելի է ասել` հենց այս պայմաններում ինտենսիվ աշխատելու համար է այն նախատեսված։ Այս աշխատանքին համապատասխանելու համար կսահմանվեն ատեստավորման նորացված չափանիշներ` գիտաշխատողների պաշտոնների համար (կրտսերից մինչև գլխավոր գիտաշխատող)։

Турецкие пакеты на витрине с одеждой на улице Пароняна - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Նանոշապիկներ. ինչպես և ինչով կարող է Իրանը փոխարինել թուրքական հագուստն ու ներկը ՀՀ–ում

Ատեստավորման կարգը պիտի մշակեն գիտական ինստիտուտները կամ բուհի գիտական սեկտորները, բայց հիմնվելով կառավարության` գիտական կադրերի որակավորման կարգի վրա։ Հիմնական պահանջները բոլորին հայտնի են` որոշակի քանակի գիտական հրապարակումներ (առաջատար աշխատողների համար` Web of science կամ Scopus միջազգային ցանցերում), գիտաժողովների նյութեր, ասպիրանտների պատրաստում, գրանտային ծրագրեր, կիրառական ծրագրերի համար (օրինակ` պոլիտեխնիկական կամ դեղագործական)` պատենտներ կամ առևտրայնացման օրինակներ, իսկ որոշ բնական գիտությունների համար` դաշտային աշխատանքներ (օրինակ` երկրաբանների կամ կենսաբանների)։

«Այս պահանջների փոփոխության համար այս տարի մենք գիտական հանրության հետ լայն քննարկումներ կանցկացնենք։ Ըստ երևույթին, այս տարի ատեստավորումը կանենք գործող կարգով, իսկ երկու–երեք տարուց կանցնենք նորի», – ասաց Արթուր Մովսիսյանը։

Նշենք` ըստ կառավարության Միջնաժամկետ ծախսային ծրագրի` Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար 2022-24 թվականներին պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 2022-ին 12,8 միլիարդ, 2023-24-ին` 14,1–ական միլիարդ դրամ։

Ֆրանսիացիները Հայաստանում նոր տիպի արևային էլեկտրակայան կկառուցեն

Լրահոս
0