Մխիթար Զաքարյան

Ինչո՞ւ է կալանավորվել Մեղրիի նախկին համայնքապետը. ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել

167
(Թարմացված է 13:16 13.07.2021)
Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի և աշխատակազմի գլխավոր մասնագետի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Մեղրիի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, 2016թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, կատարելով պաշտոնական կեղծիք, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, անձնական այլ շահագռգռվածությունից և խմբային շահերից ելնելով, կազմակերպել և իրականացրել է համայնքին պատկանող և ՀՀ հողային օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 0,4388 հողամասի օտարումը:

Պարզվել է, որ դեռևս 20.05.2011թ. Մեղրի համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է 25 տարի ժամկետով, բազմամյա տնկարկներ հիմնելու նպատակով վարձակալության տրամադրել համայնքին պատկանող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված, համայնքի հատակագծում որպես արգելոց նշված տարածքից 0,4388 հա մակերեսով հողատարածքը, որի հիման վրա համայնքապետարանի կողմից կայացած մրցույթի արդյունքում 14.07.2012թ. կնքված վարձակալության պայմանագրով հողատարածքը հանձնվել է վարձակալության:

Սակայն վարձակալած հողատարածքում բազմամյա տնկարկներ հիմնելու փոխարեն, վարձակալը տարածքը ծառայեցրել է հասարակական նպատակներով, այն է՝ կառուցել է սրճարան և առանց համապատասխան թույլտվությունների՝ տարածքը ծանրաբեռնել է հիմնական և ոչ հիմնական շինություններով:

Մեղրիի համայնքապետը, պարտավոր լինելով հետևել, որպեսզի վարձակալությամբ տրամադրված հողատարածքն օգտագործվի նպատակային նշանակությամբ, ինչպես նաև կասեցնել և կանխարգելել առանց թույլտվության հիմնական և ոչ հիմնական շինությունների կառուցումը, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները. ավելին՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է այդ հողատարածքը սեփականությամբ իր մտերիմ անձին օտարելու գործընթաց, որն իրականացնելու համար ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի և աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի կողմից 12.11.2019թ. կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք այն մասին, թե իբր Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության նշված հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված սահմանափակումների ցանկում։

Գորիսի համայնքապետարանում 38 մլն դրամ են յուրացրել․ հարուցվել է քրեական գործ

Նշված տեղեկանքի հիման վրա Մեղրի համայնքի ավագանու կողմից, 25.05.2020թ. որոշմամբ, փոփոխություն և լրացում է կատարվել Մեղրի համայնքի ավագանու 06.03.2020թ. որոշման մեջ և հողատարածքն ընդգրկվել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում։

2020թ. հունիսի 24-ին Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցած աճուրդի արդյունքում, որը կազմակերպվել է համայնքի ղեկավարի տեղակալի՝ Արմեն Սամվելյանի կողմից, հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի մտերիմ անձը, այնուհետև համայնքի ղեկավարի որոշմամբ, աճուրդի արդյունքներով, հողատարածքն օտարվել է հաղթող ճանաչված անձին և նույն օրը աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ նշված հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին, որին ի պատասխան ՀՀ կադաստրի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է միասնական տեղեկանք այն մասին, որ հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասերի ցանկում:

Հողամասի օտարումն ամեն գնով կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը պահանջել է ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնել միասնական տեղեկանք տրամադրելու նոր դիմում, որի հիման վրա համայնքապետարանի գլխավոր մասնագետը դիմում է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ խնդրելով 02.07.2020թ. ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրված նախորդ միասնական տեղեկանքում կատարել սխալների ուղղում և «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնից հանել «ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի» գրառումը:

Նշված դիմումին ի պատասխան՝ ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է նոր միասնական տեղեկանք, որի «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում» նշվել է, որ գույքի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցումը կկատարվի՝ հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում:

Հողամասի օտարման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետը պատրաստել է նշված հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված չլինելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, որը հաստատվել է համայնքի ղեկավարի կողմից:

Տեղեկանքի հիման վրա համայնքապետարանի կողմից լիազորված և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձանց միջև Մեղրի քաղաքում նոտարական վավերացմամբ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով հիշյալ 0,4388 մակերեսով հողատարածքն օտարվել է և ստացել պետական գրանցում:

Արդյունքում՝ Մեղրիի համայնքապետի, համայնքի ղեկավարի տեղակալի և համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի գործողությունների արդյունքում համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքի 0,4388 հա մասն օտարվել է որպես սեփականություն՝ այդ կերպ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, այն է՝ համայնքի սեփականությունից դուրս է եկել օտարումն արգելված հողատարածքը, համայնքային սեփականություն հանդիսացող լիճը զրկվել է ափից, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:

Սյունեցիներին ստիպում են ցուցմունք տալ համայնքապետների դեմ. Թաթոյանը բողոքներ է ստացել

Վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, Մեղրի համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար, 08.07.2021թ. միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ ԱԺ պատգամավորի թեկնածու հանդիսացող Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) դիմելու և համաձայնություն ստանալու համար։ Նույն օրը դատախազի կողմից համապատասխան միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ, որը բավարարվել է:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին և տեղակալին՝ Արմեն Սամվելյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություններ են ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, իսկ մյուս երկու միջնորդությունները դեռևս չեն քննարկվել:

Նախաքննությունը շարունակվում է:

167
թեգերը:
Քննչական կոմիտե, Մեղրի, Հայաստան
Ըստ թեմայի
Առուշ Առուշանյանն ազատ է արձակվել. նա հրաժարվել է ցուցմունք տալ
Որոտանի գյուղապետի տնից զենք ու զինամթերք է հայտնաբերվել
Ե՛վ ես, և՛ ընկերներս անօրինական որևէ քայլ չենք արել. Մեղրիի համայնքապետը հրաժարական է տվել
Արխիվային լուսանկար

Խմած տղամարդը Վանաձորում փորձել է կրկնակի քվեարկություն անել. գործն ուղարկվել է դատարան

23
(Թարմացված է 23:54 23.07.2021)
Հանցագործությունն ավարտին չի հասցվել ընտրողների գրանցման սարքավորման կողմից կրկնակի գրանցման փորձն արձանագրելու պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Դատարան է ուղարկվել կրկնակի քվեարկության փորձի վերաբերյալ ևս մեկ քրեական գործ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ըստ հաղորդագրության՝ Ս. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում Վանաձոր քաղաքի թիվ 23/29 ընտրատեղամասում իր անձնագրով ժամը 12:08-ին քվեարկել է, ավելի ուշ՝ կրկին փորձել։

«Նույն օրը` ժամը 19:53-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին փորձել է նույն անձնագրով գրանցվել քվեարկության համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել` ընտրողների գրանցման սարքավորման կողմից կրկնակի գրանցման փորձն արձանագրելու պատճառով»,- նշված է գրառման մեջ։

Զինվորների քվեարկության տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում. դատախազություն

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվելՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով (հանցափորձ, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը)։

Այսօր քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը։

Գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։

«Էշեր». ընտրողի քվեարկությունը զարմացրեց հանձնաժողովականներին. տեսանյութ

23
թեգերը:
ԱԺ, Ընտրություններ, Վանաձոր, քվեարկություն
Ըստ թեմայի
Քվեարկության օրը մոտ 110 հազար քաղաքացու անձնագիր չի «աշխատել». Վարդևանյան
Զինվորների քվեարկության տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում. դատախազություն
Քվեարկության արդյունքները Փաշինյանի համար «պյուռոսյան հաղթանակ» են դարձել․ Աբաս Ջումա
Արմեն Հովհաննիսյան

Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան

295
(Թարմացված է 23:31 23.07.2021)
Արդեն մի քանի օր է, ինչ 44–օրյա պատերազմում ձեռքերը կորցրած տղաներից 20–ը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ձեռքի բիոնիկ պրոթեզներ են ստանում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է կենտրոնում, զրուցել տղաների հետ։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի սենյակներից մեկում ենք։ Ռուսաստանից Հայաստան ժամանած 2 պրոթեզավորողներն ակտիվ այս ու այն կողմ են գնում, համապատասխան մասեր բերում, չափումներ անում, որ պատերազմում ձեռքը կորցրած հերթական երիտասարդին բնականոն կյանքի վերադարձնեն։

Специалисты из России устанавливают бионические протезы армянским военнослужащим в Реабилитационном центре Защитника Отечества
© Sputnik / Aram Nersesyan
Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

 

Սենյակի մի անկյունում նստած են 20–ամյա արդեն նախկին ժամկետային զինծառայողներ Արմեն Հովհաննիսյանն ու Սուրեն Դիլբարյանը։ Տղաներն աչք չեն կտրում ռուս մասնագետների աշխատանքից, որոնց պարբերաբար օգնում է ֆիզիոթերապևտ Արամ Մելիքյանը։ Նա դեռ ուսանող է, բայց համատեղությամբ աշխատում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, իսկ վերջին 3 ամսներին առաջարկ է ստացել վերապատրաստվելու որպես պրոթեզավորող։ Սիրով համաձայնել է ու անցել գործի։

Специалисты из России устанавливают бионические протезы армянским военнослужащим в Реабилитационном центре Защитника Отечества
© Sputnik / Aram Nersesyan
ֆիզիոթերապևտ Արամ Մելիքյանն ու Արմեն Հովհաննիսյանը

 

Նրա խոսքով`միջինը 3-4 օր է պետք, որպեսզի տղաները նոր պրոթեզներին հարմարվեն։

Դե, իսկ ռուս մասնագետները շատ արագ են աշխատում։ Պատահում է` ընդամենը մեկ օրում ամբողջ ձեռքի բիոնիկ պրոթեզը պատրաստում են ու տեղադրում։

Специалисты из России устанавливают бионические протезы армянским военнослужащим в Реабилитационном центре Защитника Отечества
© Sputnik / Aram Nersesyan
Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

 

Տղաները մինչ այս (վերականգնողական բուժման ընթացքում) նաև պրոթեզավորման նախապատրաստական փուլ են անցել. մկանները վարժեցրել են, ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստվել պրոթեզ օգտագործելուն։

  • Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
    Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
    Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
    Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 3
© Sputnik / Aram Nersesyan
Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

 

«Այս պրոթեզները բազմաֆունկցիոնալ են. տղաները դրանք կառավարում են մկանային ազդակների միջոցով։ Ամեն ազդակ ունի իր նշանակությունը։ Մեր ռուս գործընկերները պատմում են, որ իրենց պացիենտներից մեկն այս պրոթեզով նույնիսկ միկրսխեմաներ է զոդում»,–ասում է Արամը, հետո ժպիտով հավելում, որ մեր տղաներն էլ պակասը չեն. Մեկն, օրինակ, որոշել է, որ պրոթեզը ստանալուց հետո դաշնամուր նվագել է սովորելու։

Физиотерапевт Арам Меликян в Реабилитационном центре Защитника Отечества
© Sputnik / Aram Nersesyan
Արամ Մելիքյանը

 

Մինչ զրուցում եմ Արամի հետ, տղաները ժպիտով հետևում են մեզ, իսկ զրույցը սկսելուց առաջ վստահեցնում` ամեն ինչ լավ է։

ՀՀ նախագահը կաջակցի վիրավորների պրոթեզավորման գործընթացին

Արմենը 20 տարեկան է։ Ծառայում էր Մատաղիսում, երբ պատերազմը սկսվեց։ Վիրավորվել է հենց առաջին օրը` սեպտեմբերի 27–ին։ Վիրավորման մանրամասների մասին զրույցը ժպիտով շրջանցում է, հետո շտապում ավելացնել, որ պատերազմն իր երազանքները չի կարողացել ջնջել։

Специалисты из России устанавливают бионические протезы армянским военнослужащим в Реабилитационном центре Защитника Отечества
© Sputnik / Aram Nersesyan
Արմեն Հովհաննիսյան

 

«Ընդունվել եմ Ամերիկյան համալսարան, դառնալու եմ ինժեներ-ծրագրավորող։ Սեպտեմբերից գնալու եմ դասի, բացի այդ, այս ընթացքում օնլայն կուրսեր եմ անցել, երեկ էլ վկայական ստացա։ Ես մինչև բանակ գնալս լավ ուսում եմ ստացել, նպատակս հիմա այն է, որ շարունակեմ նույն ձևով, անցնեմ աշխատանքի։Այն, ինչ պետք է անեի բանակից գալուց հետո, (եթե պատերազմ չլիներ) փորձում եմ հիմա անել։ Դե, այսպես է ստացվել, շուտ են զորացրել։ Իմ կյանքի պլանների մեջ ոչինչ չի փոխվել»,–ասում է տղան։

Արմենն արդեն իր բիոնիկ պրոթեզը փորձարկել է, նույնիսկ տուն է տարել, բայց այսօր հետ է բերել , քանի որ մի քիչ փոփոխություններ պետք է արվեն։

Специалисты из России устанавливают бионические протезы армянским военнослужащим в Реабилитационном центре Защитника Отечества
© Sputnik / Aram Nersesyan
Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

 

«3 օր հատուկ պարապմունքներ եմ անցել, ծանոթացել եմ բիոնիկ պրոթեզի աշխատանքին, հնարավորություններին։ Մնում է, որ սովորեմ ձեռքիս վրա պրոթեզի քաշին, որովհետև մի տեսակ հետ եմ վարժվել։ Սկզբում անընդհատ ցանկություն կար ձեռքս պրոթեզի միջից հանելու, բայց հետո սովորեցի։ Հիմա բավականին հարմարավետ է։ Դժվարություններ առաջանում են որոշակի դիրքերում օգտագործելիս, բայց դա էլ ժամանակի հարց է. երբ մկաններս ձգվեն, խնդիրներ չեն լինի»,–ասում է տղան։

Ի տարբերություն Արմենի`Սուրենը վիրավորվել է 44–օրյա պատերազմի վերջին օրը, Մարտունի քաղաքում։

Проходящий курс в Реабилитационном центре Защитника Отечества военнослужащий Сурен Дилбарян
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Դիլբարյանը

 

«Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն էր, երբ հրադադարն արդեն հայտարարվել էր։ Պատերազմին սկզբից մինչև վերջ լիարժեք մասնակցել եմ, բայց դե վերջում «կռիսություն» արեցին ու տեսա, թե ինչպես է ֆոսֆորային սնարյադն ուղիղ ինձ վրա գալիս։ Հիշում եմ միայն, որ չէի տեսնում ոչինչ»,–ասում է տղան։

Հիշում է, թե թոքերում ինչ ցավ էր զգում ու ինչքան դժվար էր ձայն հանելը, բայց վերջին ուժերը հավաքեց ու օգնություն կանչեց։

«Գոռում էի՝ օգնեք, էլի, ախպեր, խնդրում եմ, ու վաշտի հրամանատարի ձայնն եմ հիշում՝ հեսա, Սուր ջան, հանում ենք, դիմացիր։ Մեկ էլ ականջներումս ա մեր ֆելդշեր Միսակի ձայնը. ասում էր`չքնե՛ս Սուրո, հանկարծ չքնես»։

Специалисты из России устанавливают бионические протезы армянским военнослужащим в Реабилитационном центре Защитника Отечества
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Դիլբարյանը

 

Սուրենը դեմքի և ձեռքի շրջանում ֆոսֆորային այրվածքներ է ստացել։ Երկար ժամանակ բուժվել է։ Բժիշկները տղայի ձեռքը փրկել չեն կարողացել։

Արդեն 3 ամիս է, ինչ նա բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Իր բիոնիկ պրոթեզը դեռ չի փորձարկել, ասել են` մեկ շաբաթ հետո իրենն էլ պատրաստ կլինի։

Սուրենը ձեռքի բիոնիկ պրոթեզի աշխատանքը դեռ չի տեսել, փոխարենը ոտքի բիոնիկ պրոթեզն է տեսել, տղաներն ասել են`գոհ են։ Սուրենը չի փոշմանել ոչ մի բանի համար։

Специалисты из России устанавливают бионические протезы армянским военнослужащим в Реабилитационном центре Защитника Отечества
© Sputnik / Aram Nersesyan
Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

 

«Պետք լիներ՝ մյուս ձեռքս էլ կտայի, միայն թե հողերի կեսը գոնե հետ բերեինք»,-ասում է տղան։

Պատերազմը Սուրենին շատ է մեծացրել։ Ով նայում է, չի հավատում, որ 20 տարեկան է։ Իսկ նա միանգամից հասունացել է, բայց չի կոտրվել։ Այժմ ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, սովորում է սպորտային լրագրություն բաժնում։

Ասում է`առաջին երազանքն արդեն կատարվել է` Հանրային հեռուստաընկերության եթերում ֆուտբոլ է մեկնաբանել։

© Sputnik
Պատերազմում ձեռքերը կորցրած տղաները փորձարկում են բիոնիկ պրոթեզները

 

Հավելենք, որ բիոնիկ պրոթեզը 36 գործողության հնարավորություն ունի, 18 ֆունկցիան հենց պրոթեզի վրա է, իսկ մնացածը կարգավորվում է հատուկ ծրագրի օգնությամբ։ Որոշակի գործողություններ տղաներն իրենք էլ կարող են ծրագրում ավելացնել և կիրառել։

Նշենք, որ մինչև պատերազմն էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կետրոնը պրոթեզարանի ստեղծում նախաձեռնել։ Պատերազմից հետո գործին միացել է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Միայն 20 երիտասարդի ձեռքի բիոնիկ պրոթեզի համար հիմնադրամը 1 մլն եվրո է հատկացրել։     

Պրոթեզավորման կարիք ունի պատերազմի 115 մասնակից. փոփոխություններ` պրոթեզավորման կարգում

295
թեգերը:
Արցախյան պատերազմ, Պատերազմ, պրոթեզ, ոտքեր, ձեռք
Ըստ թեմայի
«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան
Ոտքի գերմանական պրոթեզների հերթական խմբաքանակը Հայաստանում է. լուսանկար
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով
(1:05 / 6.13Mb / просмотров видео: 929)

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

0
(Թարմացված է 00:20 24.07.2021)
Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն են եղել հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Տոկիոյի Ազգային մարզադաշտում հուլիսի 23–ին վառվեց 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը։

Կրակը վառեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական։

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցում էին 205 երկրների մարզիկներ, ինչպես նաև փախստականների օլիմպիական թիմը:

Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն էին հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Նշենք, որ օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն անցկացվող 2021 Օլիմպիական խաղերին մասնակցելու համար Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո են ժամանել մոտ 200 երկրների 11 հազար մարզիկներ: Նրանք պայքարելու են մեդալների 339 հավաքածուների համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Sputnik Արմենիայի տեսանյութում կարող եք տեսնել 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը վառելու ժամանակ դրոններով կազմած տեսարանը։ 

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

0
թեգերը:
Տոկիո, տեսանյութ, Օլիմպիական խաղեր
Ըստ թեմայի
Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր
Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով
Առանց աղմուկի ու հանդիսատեսի. մեկնարկում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը