Արման Թաթոյան

Վերին Շորժայի համայնքապետի ասածից հետո ինձ միջազգային ատյաններում չեն հավատա. Թաթոյան

338
(Թարմացված է 11:57 13.07.2021)
Մարդու իրավունքների պաշտպանը դժգոհ է որոշ պաշտոնյաների պահվածքից ու պետական համակարգի անկազմակերպվածությունից։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց` պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացու իրավունքները, սակայն Հայաստանի պետական համակարգում այդ պաշտպանվածությունը բացարձակ անկազմակերպ է արվում։

«Մի օրինակ բերեմ պետական կառույցների վնասող աշխատանքից։ Գիտեք, որ հուլիսի 5-ին Գեղարքունիքում փոխհրաձգություն էր տեղի ունեցել ադրբեջանցիների ու մեր զինվորականների միջև, այդ ամենը տեղի էր ունեցել Հայաստանի սուվերեն տարածքում, մեր զինծառայողներից մեկն էլ վիրավորվել էր։ Այդ ամենից հետո լրագրողներից մեկի հարցին (որը, կարծում եմ, ուղղորդված էր), թե ադրբեջանցիները չե՞ն խանգարում գյուղացիների առօրյային, Վերին Շորժայի համայնքապետը ասում է` ոչ, մեր գյուղացիները էդ կողմ չեն էլ գնում։ Այսինքն` սրանից հետո ինչքան ուզում է ես գնամ միջազգային ատյաններ, ցույց տամ, որ ադրբեջանցիները մեր սուվերեն տարածքում են, նրանք կարող են մեջբերել տեղի պաշտոնյայի այս խոսքը։ Դե իհարկե, գյուղացիները այդ կողմ չեն գնում` ադրբեջանցիներն են այդտեղ, իրենք ո՞ւր գնան», – վրդովված ասաց Թաթոյանը։

Պաշտպանի կարծիքով` այն պաշտոնյաները, որոնք իրենց չմտածված արտահայտություններով վնասում են ՀՀ քաղաքացու շահերը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։

Նա նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը տեղի է ունենում խիստ սխալ ուղղությամբ, քանի որ հաշվի են առնվում քաղաքական ու ռազմական հանգամանքները, բայց ոչ մարդու իրավունքները, մասնավորապես` սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շահերը։ Թաթոյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ թեև ադրբեջանական կողմն է խախտել ՀՀ սահմանը ու սադրանքներ գործում, սակայն Հայաստանի կառավարությունն էլ իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորություն ունի։

Թաթոյանի խոսքով` բոլոր գործընթացները միջազգային ատյաններում պետք է հիմնավորել երկրի բնակչության իրավունքների պաշտպանությամբ։

«Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ է։ Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի սահմանային իրավիճակի հարցերը քննարկվեն այնտեղ, նշանակվեն հատուկ զեկուցողներ, որոնք տեղում կքննարկեն իրավիճակը և փաստաթղթեր կկազմեն», - ասաց նա։

Պաշտպանը կրկին առաջարկեց դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ՝ Հայաստանի տարածքից ադրբեջանցի զինծառայողներին վտարելու համար: Նա ընդգծեց, որ երկրի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով արդեն մի քանի ամիս է, ինչ խախտվում են Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքները: Թաթոյանը թվարկեց համայնքների բնակիչների ոտնահարված իրավունքները՝ սեփականության իրավունք, տեղաշարժ, կյանքի անձեռնմխելիություն, ջրային ռեսուրսների օգտագործում և այլն:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

338
թեգերը:
Գեղարքունիքի մարզ, Արման Թաթոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները լիցքավորել են զենքերը և սպառնացել կրակել լրագրողի վրա. Թաթոյանի արձագանքը
Գեղարքունիքում ադրբեջանցիների կողմից լրագրողին զենքով սպառնալու դեպքով քրգործ է հարուցվել
Ինչպես Հայաստանը զրկվեց «Աջի» տեղամասից. Արման Թաթոյանը հորդորում է դասեր քաղել անցյալից
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

250 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

24
(Թարմացված է 10:58 24.07.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 250–ով և դարձել 228632: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 մարդ (+81), կատարվել է 1299559 թեստավորում (+6527), առողջացել են վարակվածներից 218958–ը (+162): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 4 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4584 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ում և դարձել 1115։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

Օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն, եթե... մանրամասնում է նախարարությունը

24
թեգերը:
համավարակ, վարակ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Բոլոր պատվաստանյութերն էլ չպատվաստվելուց լավ են. Նուբար Աֆեյան
Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել
«Դելտայից» վտանգավոր մանրէահի՞մք. Խարիտոնովը կասկածի տակ է առել ԱՀԿ տնօրենի ասածը
Զինծառայողներ

Ադրբեջանական կրակոցներից վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ

182
(Թարմացված է 11:11 24.07.2021)
Հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով զինծառայողները հրազենային վնասվածքներ են ստացել։ ՔԿ–ն հրապարակել է նրանց անունները։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից մեկը ժամկետային է, երկուսը` պայմանագրայիններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` հրապարակելով նրանց անունները։

«2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը: Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա.Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ`մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, կապված ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` փոխհրաձգության մասին երեկ հայտնել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը` նշելով, որ զինծառայողները հրազենային թեթև վնասվածքներ են ստացել։

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

Երեկ` հուլիսի 23-ին, ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային թեթև վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։

182
թեգերը:
կրակոց, Ադրբեջան, զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանի սադրիչ քայլերը նոր սպառնալիք են ստեղծում Հայաստանի և Արցախի համար. Փաշինյան
Ադրբեջանի նախագահն ընդունում է, որ իրենց զորքերը ՀՀ տարածքում են. ԱԳՆ–ի պատասխանն Ալիևին
Ով է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետը, ու ինչ կապ ունի նա Թուրքիայի հետ
Խաղաղապահներ

Արցախում գտնվող ռուս խաղաղապահները սնունդ են հասցրել խուլերի միությանը

0
(Թարմացված է 11:27 24.07.2021)
Խաղաղապահները Ստեփանակերտում խուլերի միությանը մոտ 400 կգ սննդամթերքի փաթեթներ են փոխանցել։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում խուլերի միությանը սննդամթերք են հասցրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուս խաղաղապահները ԼՂ–ում առաջին անգամ մարդասիրական օգնություն են ցուցաբերել սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց», – նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական ակցիաներ են իրականացրել Արցախի Հաթերք գյուղում

0
թեգերը:
խաղաղապահ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում
Ըստ թեմայի
Ինչպես են ռուս խաղաղապահներն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը
Ռուս խաղաղապահները 18 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Արցախ
Խաղաղապահներն Արցախի գյուղատնտեսական դաշտերը մաքրել են «Ուրագաններից». տեսանյութ