Գրիգորի Խաչատուրով

«Պատմական արդարությունը վերականգնվելու հակում ունի». Տավուշի թեմը` Գրիգորի Խաչատուրովին

927
(Թարմացված է 16:24 12.07.2021)
Տավուշի թեմը վստահ է, որ Խաչատուրովի պես զինվորականը դեռ առաջնորդելու է հայ զինվորին, հայոց բանակին։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Տավուշի թեմը հայտարարություն է տարածել` դիմելով նախորդ տարվա հուլիսյան մարտերի և դրանք ղեկավարած, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին։

«Անցյալ տարի այս օրերին մեր հայրենիքի հյուսիսային սահմաններում ականատես եղանք բանակային երրորդ կորպուսի վարած փայլուն, գրագետ, կազմակերպված մարտերին՝ պրոֆեսիոնալ, պատվախնդիր, անզիջում գեներալ Գրիգորի Խաչատուրովի բացառիկ հրամանատարության ներքո։ Մենք գիտենք, որ պատմական արդարությունը վերականգնվելու հակում ունի, ուստի ձեր նման զինվորականը դեռ առաջնորդելու է հայ զինվորին, հայոց բանակին, հայոց հաղթարշավը»,–նշված է Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

Թեմը շնորհակալություն է հայտնում Խաչատուրովին 21-րդ դարի հայ զինվորականի կերպար դառնալու համար։ Միաժամանակ խոր ափսոսանք և ցավ է զգում զորացրվելու համար, քանի որ պետությունը միշտ ունի Խաչատուրովի նման պատվախնդիր, արժանապատիվ հայրենիքի նշանակությունն իմացող հոգատար ձեռքերի կարիքը։ Տավուշի թեմն այս կարճատև բաժանումը համարում է ժամանակավոր։

«Իրական զինվորականին հատուկ լռելյայն եկաք, մեր պետության սահմաններն ընդլայնեցիք, լռելյայն էլ մեկնեցիք, բայց սպասում ենք ձեր շռնդալից վերադարձին պարո՛ն գեներալ»,–նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դրա տակ ստորագրել էր նաև Գրիգորի Խաչատուրովը։ Մարտի 10-ին նա հայտարարություն էր տարածել` շեշտելով, որ կրկին պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Գեներալի հայրը` ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ անցնում էր «Մարտի 1»-ի գործով։

Հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Խաչատուրովն ազատվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

927
թեգերը:
Տավուշ, Գրիգորի Խաչատուրով, Հայաստան
Հենրիխ Մխիտարյանն ու Ժոզե Մուրինյոն. արխիվային լուսանկար

«Նոր էջ ենք բացել»․ Մխիթարյանը՝ Ժոզե Մոուրինյոյի և «Ռոմայում» իր մնալու մասին

6
(Թարմացված է 10:42 25.07.2021)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է պորտուգալացի սկանդալային մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ իր հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Իտալական «Ռոմա ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ կապված խնդիրները լուծված են։ Այս մասին Romapress պարբերականին այս մասին հայտնել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Մոուրինյոն շատ հավակնոտ է։ Նա միշտ ցանկանում է հաղթել, նրան յուրաքանչյուր խաղում պետք է երեք միավոր։ Կարծում եմ ՝ նրա հետ կնվաճենք տիտղոսներ։ Նրա հետ կոնֆլիկտի մասին չեմ ուզում խոսել։ Մենք նրա հետ խոսեցինք, նոր էջ բացեցինք, հիմա առաջ ենք գնում», - ասել է հայ ֆուտբոլիստը։

Մխիթարյանի խոսքով՝ սա միակ պատճառը չէ, որ ինքը որոշել է մնալ ակումբում։

«Ես առաջին օրվանից հավատացել եմ այս նախագծին, ինձ այստեղ դուր է գալիս, և ես հավատում եմ, որ կարող եմ տիտղոս նվաճել «Ռոմայի» հետ»,-ասել է նա:

«Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյի նշանակումից հետո թվում էր՝ Մխիթարյանը կտեղափոխվի այլ ակումբ: 32-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում էին «Յուվենտուսն» ու «Միլանը։

Ավելի վաղ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» էր տեղափոխվել «Արսենալ»՝ Ժոզե Մոուրինյոյի հետ լարված հարաբերությունների պատճառով, որը պահեստայինների նստարանին էր պահում հայ ավագին:

Հիշեցնենք, որ 2020/2021 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դարձել է A Սերիայի լավագույն ռմբարկուն:

Հենրիխ Մխիթարյանն ուզում է խոսել Ժոզե Մոուրինյոյի հետ մինչև որոշում կայացնելը

6
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Ժոզե Մոուրինյո, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Մխիթարյանը շնորհավորել է Իտալիայի հավաքականին Եվրո-2020-ում հաղթելու առթիվ
«Ռոման» առաջարկել է Մխիթարյանին 4.5 մլն եվրո. ֆուտբոլիստը կպատասխանի 48 ժամվա ընթացքում
«Եվս մեկ մրցաշրջան, Ռոմանսիտա». Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել
Ավելի լավ է Մխիթարյանը խաղար․ Խորվաթիայում թերահավատությամբ են վերաբերվում մեր հավաքականին
Ոստիկանության մեքենա

Երևանում փողոցն անցնելիս մոտ 30 տարեկան տղամարդ է հոսանքահարվել ու մահացել

23
(Թարմացված է 10:30 25.07.2021)
Քաղաքացին հոսանքահարվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշներին կից գտնվող էլեկտրական բաց հոսանքալարից։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:15-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Մայրաքաղաքային 19 հասցեի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Տեղեկությունը հայտնում է shamsyan.com-ը։

Պարզվել է, որ նշված հասցեի մոտ, ճանապարհի չթույլատրվող հատվածով անցնելիս, ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշներին կից գտնվող էլեկտրական բաց հոսանքալարից քաղաքացին հոսնաքահարվել և տեղում մահացել է:

Ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածը կլինի մոտ 30 տարեկան:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Դժբախտ պատահար Երևանում. մեքենան վթարի է ենթարկվել, երբ վարորդը փորձել է օգնել ուղևորին

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:

Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ

23
թեգերը:
տղամարդ, Մահ, հոսանքահարվել, Երևան
Ըստ թեմայի
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 23-ամյա երիտասարդը հոսանքահարվել է ու մահացել
Այնթապ գյուղում տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արմավիրում 35–ամյա տղամարդը գողության պահին հոսանքահարվել է ու մահացել. տեսանյութ