00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սյունեցիներին ստիպում են ցուցմունք տալ համայնքապետների դեմ. Թաթոյանը բողոքներ է ստացել

© Photo : Facebook / Arman Tatoyan Омбудсмен Арман Татоян в Сюникской области (9 января 2021).
Омбудсмен Арман Татоян в Сюникской области (9 января 2021). - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2021
Բաժանորդագրվել
Ըստ ահազանգերի՝ հատկապես ճնշումներ են գործադրում կանանց նկատմամբ` իրենց կամ ամուսիններին Երևան տանելու, ձերբակալելու կամ կալանավորելու սպառնալիքներով:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ սյունեցիներից բողոքներ է ստացել այն մասին, թե իրավապահ մարմինները սպառնալիքով ստիպում են ցուցմունքներ տալ ընտրակաշառքի վերաբերյալ։

Глава общины Мегри Мхитар Закарян - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Ե՛վ ես, և՛ ընկերներս անօրինական որևէ քայլ չենք արել. Մեղրիի համայնքապետը հրաժարական է տվել

Սյունիքի մարզի բնակիչները մասնավորապես հայտնել են, որ իրավապահ մարմինները բերման են ենթարկում իրենց ու հարկադրում տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Բնակիչների խոսքով` Գորիս, Քարահունջ, Որոտան համայնքների ղեկավարներն իրենց սոցիալական աջակցություն են տվել, որոնք իրավապահները ստիպում են ներկայացնել որպես ընտրակաշառք:

Բնակիչները պնդել են, որ իրենք մշտապես սոցիալական աջակցություն են ստացել, և դրանք որևէ առնչություն չունեն ընտրությունների, վարչապետի պաշտոնակատարին կամ այլ քաղաքական ուժի ղեկավարի օգտին քվեարկելու կամ չքվեարկելու հետ:

Ըստ ահազանգերի՝ հատկապես ճնշումներ են գործադրում կանանց նկատմամբ` իրենց կամ ամուսիններին Երևան տանելու, ձերբակալելու կամ կալանավորելու սպառնալիքներով:

Այդ մասին առկա են նաև հրապարակումներ համացանցում, որոնք այսօր կուղարկվեն դատախազություն՝ քննության նպատակով։

Թաթոյանը նաև աշխատանքային խումբ է գործուղել Սյունիք։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ այսօր այցեր կիրականացվեն նաև Քարահունջ, Որոտան վարչական շրջանների կալանավորված ղեկավարներին, ինչպես նաև Քաջարան համայնքի ղեկավարին, որը գտնվում է քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք` ԱԱԾ աշխատակիցները երեկ խուզարկություն էին իրականացրել Քաջարանի համայնքապետի բնակարանում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, ձերբակալել կոմբինատի աշխատակիցներից մեկին։

Քաջարանի համայնքապետին բերման էին ենթարկել, հուլիսի 7-ին բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, իսկ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կաշառք տալու մեղադրանքով հուլիսի 9–ին կալանավորվեց։

Հուլիսի 9–ին hայտնի դարձավ նաև, որ Որոտան համայնքի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանին նույնպես ձերբակալել են։

Լրահոս
0