Տիգրան Մուկուչյան

Բացարձակ ու լկտի սուտ է․ Տիգրան Մուկուչյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի մասին

188
(Թարմացված է 13:02 12.07.2021)
Սահմանադրական դատարանում շարունակվում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը: ՍԴ–ում «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը հարց ուղղեց Տիգրան Մուկուչյանին։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանն այսօր Սահմանադրական դատարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցեր ուղղելիս հետաքրքրվեց, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ վերջին անգամ ե՞րբ են կապի մեջ եղել՝ անձամբ հանդիպման, հեռախոսի կամ կապի այլ միջոցներով։

Մուկուչյանը նշեց, որ երբեք կապի մեջ չի եղել նրա հետ, ոչ էլ խոսել է։

Զոհրաբյանը շարունակեց` նշելով, որ հունիսի 10-ին մամուլում այսպիսի տեղեկություն է տեղ գտել, որ «Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Մուկուչյանի միջև քաշքշուկ է եղել»։

Մուկուչյանն անգամ թույլ չտվեց, որ Զոհրաբյանն ավարտի հարցը։

«Բացարձակ ու լկտի սուտ է»,–ասաց Մուկուչյանը։

Հիշեցնենք՝ 4-րդ օրն է՝ Սահմանադրական դատարանում քննվում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման գործը:

«Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։

ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։ Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։

«Հայոց հայրենիք» կուսակցությունը անվճար 90 րոպե եթերաժամից օգտագործել է 13-ը

«Զարթոնք» ազգային քրիստոնեկան կուսակցությունն առանձնացրել է Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների՝ ազատության և հավասարության խախտումները, ընտրողների կամքի ազատ ձևավորման և արտահայտման վրա էական ազդեցություն գործադրելը, քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրողներին ուղղորդելը և նրանց կուտակումները, պետական գործառույթների և կուսակցական շահերի միահյուսումը և այլն:

Չեն կարողանում զսպել էմոցիաները. Դավիթ Հարությունյանը` Սերժ Սարգսյանի հայհոյանքի մասին

 

188
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Տիգրան Մուկուչյան, Արա Զոհրաբյան
Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио

Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տոնեց օլիմպիական խաղերում

0
(Թարմացված է 08:51 02.08.2021)
«Սպիտակ արջը» հաղթելով դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ։

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի օլիպիական խաղերի քառորդ եզրափակչում 5։1 հաշվով առավելության հասավ ֆին ըմբիշ Արվի Մարտին Սավոլայնենի նկատմամաբ։

«Սպիտակ արջի» համար շատ ծանր սկիզբ ունեցավ գոտեմարտը Սավոլայնենի հետ։ Առաջին մրցափուլում մրցավարները պասիվություն տվեցին մեր ըմբիշին ու մեկ միավոր Սավոլայնենին։ Բայց ֆինը Ալեքսանյանին գլորել պարտերից չկարողացավ։ Բայց նվազագույնառավելությամբ հաղթեց առաջին մրցափուլը։

Երկրորդ մրցափուլում Արթուր հաստատեց իր բարձր կարգը ու, ինչպես ասում են, ամեն ինչ իր տեղը դրեց։ Նախ Արթուրը վաստակեց մեկ միավոր ու պարտերում աշխատելու հնարավորություն։ Եվ հետո, երկու անգամ գլորելով մրցակցին, առաջ անցավ հաշվի մեջ 5։1 հաշվով։

Սավոլայնենը ստիպված էր հարմարվել պարտության հետ, իսկ Արթուրը հաղթելով դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ։

0
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ․ լուսանկարներ

108
(Թարմացված է 08:42 02.08.2021)
Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Արթուր Ալեքսանյանն արդեն օլիմպիական երրորդ խաղերում է, ինչ համարվում է օլիմպիական ոսկե մեդալի հիմնական հավակնորդներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik.  Տոկիոյի օլիմպիական խաղերում 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր առաջին գոտեմարտում 4։1 հաշվով պարտության մատնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Դժուզուպբեկովին՝ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Օլիմպիական խաղերի ոսկե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի առաջնությունների հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտերում բոլոր ըմբիշներն էլ պայքարում են յուրովի։ Չէ որ նման տիտղոսակիր ըմբիշին հաղթելը հեղինակություն է բերում յուրաքանչյուրին։ Բայց դա հաջողվում է բացառիկ դեպքերում։

Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Տոկիոյի օլիմպիաական գորգում հաղթելու մեծ նպատակով էր գորգ դուրս եկել Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր  Դժուզուպբեկովը, բայց Արթուրի հզոր բազուկներին ու ճկուն շարժումներին մրցակիցը չդիմացավ։ Մեր ըմբիշն առաջին մրցափուլում երեք միավորի առավելություն ստացավ ու այն կարողացավ պահպանել նաև երկրորդ մրցափուլի ընթացքում։

Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հաղթելով 4։1 հաշվով՝ Արթուր Ալեքսանյանն առաջին քայլը կատարեց դեպի պատվո պատվանդան։ Հաջորդ գոտեմարտում մեր ըմբիշը մրցելու է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Մարտին Սավոլայնենի հետ։

Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հիշեցնենք, որ այսօր իր առաջին գոտեմարտում հաղթանակ էր տոնել Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարապետ Չալյանը, որը 77 կգ քաշային կարգում 5։0 հաշվով Յալգասբայ Բերդիմուրատովի նկատմամբ։

Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
108
թեգերը:
Արթուր Ալեքսանյան, ըմբիշ, օլիմպիադա, հաղթանակ
Ըստ թեմայի
Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ
Ինչպես է Բաչկովը «շանսատակ» անում ադրբեջանցուն. տպավորիչ լուսանկարներ Տոկիոյից
Վրացի երկու ձյուդոիստի հեռացրել են Օլիմպիադայից. ո՞րն է պատճառը